ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2020 թվականի N 386-Լ
ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը՝
1. Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու տարիքը սահմանել`
1) վարորդ` մինչև 42 տարեկան` համապատասխան տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի առկայության դեպքում.
2) բժիշկ` մինչև 45 տարեկան` պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխան` բարձրագույն բժշկական կրթություն.
3) բուժքույր (բուժակ)` մինչև 45 տարեկան` պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխան` առնվազն միջին մասնագիտական բժշկական կրթություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 14 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2020 թվական: