ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2019 թվականի N 1720-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ ու 5-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1044-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Լիցենզիայի ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքով:».
2) որոշման N 2 հավելվածում «նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ» բառերը փոխարինել «նախարար» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքով:».
2) որոշման N 1 հավելվածի 22-րդ և 25-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
3) որոշման N 1 հավելվածի N 3 ձևում և N 2 հավելվածում «նախարարության լիցենզավորման գործակալության պետ» բառերը փոխարինել «նախարար» բառով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1471-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 3-րդ կետից և N 1 հավելվածի 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքով:».
3) որոշման N 1 հավելվածի N 1 ձևն «անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը» բառերից հետո լրացնել «(ֆիզիկական անձի դեպքում չի ներկայացվում)» բառերով.
4) որոշման N 2 հավելվածում «նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ» բառերը փոխարինել «նախարար» բառով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորություններ սահմանելու մասին» N 1678-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին և 5-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) որոշման 3-րդ կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.
3) որոշման 2-րդ կետում «առևտրի և տնտեսական զարգացման» և 4-րդ կետում «գյուղատնտեսության» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Գույքի գրանցում (հաշվառում) վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները, գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն», «Կադաստրի կոմիտե» և «Պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին հատուկ թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1106-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի «Ընդհանուր դրույթներ» բաժնի 2-րդ կետի 10-րդ ենթակետում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի «Ընդհանուր դրույթներ» բաժնի 2-րդ կետի 6-րդ ենթակետից, «Դիմումները քննարկելու և թույլտվություն տալու կարգը» բաժնի 16-րդ կետից և N 5 ձևի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 231-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 3 և 4 ձևերի դարձերեսներում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն, Երևան, Նալբանդյան 28» և «Ministry of Transport and Communication 28 Nalbandyan, Yerevan» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» և «Ministry of territorial administration and infrastructure օf the Republic of Armenia Government House 3, Republic Square, Yerevan» բառերով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 6 Երևան |