ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2019 թվականի N 1561-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով.
«11) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն N 11 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ N 11 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա՝ բացառությամբ մինչ այդ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կիրառվող բնական կորստի չափերի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 26-ի N 1561-Ն որոշման |
«Հավելված N 11 ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման |
Չ Ա Փ Ե Ր
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Նավթամթերքի բնական կորուստը բեռնափոխադրման, բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման ժամանակ վառելիքի զանգվածի բնականոն նվազումն է որակի պահպանմամբ, ինչը ֆիզիկաքիմիական, մեխանիկական, բնակլիմայական գործոնների ազդեցության հետևանք է:
2. Բնական կորուստներին չեն վերաբերում նավթամթերքի այն պակասորդները, որոնք առաջացել են տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջների և տեխնիկական շահագործման կանոնների խախտման կամ բնական աղետների հետևանքներով:
3. Բնական կորուստներ չեն այն կորուստները, որոնք առաջացել են տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման ցանկացած տեսակի աշխատանքների հետևանքով, վթարային կորուստները, ինչպես նաև կորուստները գողոնից, բնական աղետներից և ներպահեստային պոմպային մղումներից:
4. Բնական կորուստների հաշվարկն իրականացվում է սույն հավելվածով սահմանված չափերին համապատասխան՝ դրանք համադրելով նավթամթերքի փաստացի մնացորդային զանգվածի հետ: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի մեծ է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի մնացորդային զանգվածը: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի փոքր է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը:
5. Փաստացի (բնական) կորուստների չափերը ներկայացված են ըստ սեզոնայնության, տարվա երկու ժամանակահատվածի համար՝ աշուն-ձմեռ (հոկտեմբերի 1-ից մարտի 31-ը) և գարուն-ամառ (ապրիլի 1-ից սեպտեմբերի 30-ը):
6. Այն դեպքերում, երբ տրանսպորտային գործողությունների իրականացման տեխնոլոգիային համապատասխան նավթամթերքը պետք է տաքացվի, ապա, անկախ տարվա եղանակից և սեզոնից, կիրառվում է գարուն-ամառ սեզոնի նորմը, որը բազմապատկվում է՝ կախված տաքացման ջերմաստիճանից՝
ա. 21-30 °C ջերմաստիճանի դեպքում՝ 1,5 գործակցով,
բ. 31-50°C ջերմաստիճանի դեպքում՝ 2 գործակցով,
գ. 51°C-ից ավելի ջերմաստիճանի դեպքում՝ 3 գործակցով:
11-20°C ջերմաստիճանի տաքացման դեպքում աշնան-ձմռան սեզոնի համապատասխան նորմն աշնան-ձմռան սեզոնում բազմապատկվում է 1.5 գործակցով:
7. Նավթամթերքի ըստ տեսակների դասերը ներկայացված են սույն հավելվածի N 7 աղյուսակում:
II. ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
8. Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորստի չափերը, ըստ տրանսպորտային միջոցների (տեսակների) տեղափոխման, հաշվարկվում է ապրանքաուղեկից փաստաթղթերով տեղափոխման համար հայտարարագրված և փաստացի բարձված բեռի ընդհանուր զանգվածը բազմապատկելով N 1 աղյուսակում ներկայացված կորստի չափերով:
9. Եթե նավթամթերքը տեղափոխվում է տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով, ապա նավթամթերքի բնական կորստի հաշվարկման չափն ընդունվում է N 1 աղյուսակում ներկայացված տրանսպորտային միջոցների տեսակների համար սահմանված կորստի չափերի հանրագումարի չափով:
Աղյուսակ N 1
(կգ-ներով 1 տոննա նավթամթերքի յուրաքանչյուր տեղափոխման (չվերթի) ժամանակ) |
Նավթամթերքի |
Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորուստների չափերը, ըստ՝ | |||||
ավտոմոբիլային |
երկաթուղային |
ջրային* | ||||
աշուն-ձմեռ |
գարուն-ամառ |
աշուն-ձմեռ |
գարուն-ամառ |
աշուն-ձմեռ |
գարուն-ամառ | |
1, 2, |
0,141 |
0,168 |
0.25 |
1,7 |
3,26 | |
3, 4 |
0,013 |
0,019 |
0.17 |
1,0 |
1,85 | |
5 |
0,003 |
0,005 |
0.08 |
0,9 |
1,66 | |
6 |
0,015 |
0,015 |
0.092 |
1,26 |
1,26 |
* Ջրային տրանսպորտով տեղափոխման ժամանակ N 1 աղյուսակում նշված 1-ին և 2-րդ դասի նավթամթերքի բնական կորուստների նորմերը կիրառվում են 10 օրվանից ավելի տեղափոխելու դեպքում, իսկ N 2 աղյուսակում նշված 1-ին և 2-րդ դասի նավթամթերքի բնական կորուստների նորմերը կիրառվում են ջրային տրանսպորտով մինչև 10 օր տեղափոխելու ժամանակ:
Աղյուսակ N 2
(կգ-ներով 1 տոննա նավթամթերքի յուրաքանչյուր օրվա համար) |
Նավթամթերքի դասը |
Աշուն-ձմեռ |
Գարուն-ամառ |
1, 2 |
0,150 |
0,205 |
10. Նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում ընդունման (բեռնաբարձման) դեպքում ներկայացված է N 3 աղյուսակում:
Աղյուսակ N 3
(կգ-ներով՝ 1 տոննա նավթամթերքի ընդունման (բեռնաբարձման) դեպքում) |
Տարողության տեսակը |
Նավթամթերքի դասը |
Նավթամթերքի բնական կորստի չափերը | |
Վերգետնյա մետաղական |
աշուն-ձմեռ |
գարուն-ամառ | |
1,2 |
0.21 |
0.41 | |
3,4 |
0.045 |
0.055 | |
5 |
0.02 |
0.02 | |
Վերգետնյա մետաղական ներքին պոնտոններով |
1,2 |
0.06 |
0.13 |
Ստորգետնյա |
1,2 |
0.14 |
0.30 |
3,4 |
0.035 |
0.045 | |
5 |
0.01 |
0.01 |
Ստորգետնյա տարողություններ են համարվում այն երկաթբետոնե և պողպատե տարողությունները, որոնք գետնի մակերևույթից 0.2 մ խորությամբ են ծածկված:
11. Բնական կորստի չափը մազութի համար՝ բաց հորային ամբարներում պահպանման, ընդունման (բեռնաբարձման) և դատարկման (բեռնաթափման) դեպքում կգ-ներով 1 տոննա մազութի համար կազմում է 2.36 կգ:
12. Նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններից տրանսպորտային միջոցների համապատասխան տարողություններ ընդունման (բեռնաբարձման) դեպքում ներկայացվում է N 4 աղյուսակում:
Աղյուսակ N 4
(կգ-ներով 1 տոննա բարձվող նավթամթերքի քանակի) |
Տարողության տեսակը |
Նավթամթերքի դասը |
Կորստի չափը | |
աշուն-ձմեռ |
գարուն-ամառ | ||
Երկաթուղային գլանատակառներ (վագոն ցիստեռններ) |
1 |
0,12 |
0,2 |
2 |
0,08 |
0,16 | |
3 |
0,02 |
0,03 | |
4 |
0,02 |
0,02 | |
5 |
0,03 |
0,03 | |
6 |
0,05 |
0,05 | |
Ավտոցիստեռններ (բենզավոզներ) |
1 |
0,09 |
0,2 |
2 |
0,06 |
0,15 | |
3 |
0,01 |
0,02 | |
4 |
0,01 |
0,02 | |
5 |
0,02 |
0,03 | |
6 |
0,05 |
0,05 | |
Ջրային տրանսպորտ |
1 |
0,11 |
0,20 |
2 |
0,08 |
0,15 | |
3 |
0,02 |
0,03 | |
4 |
0,01 |
0,02 | |
5 |
0,02 |
0,03 | |
6 |
0,05 |
0,05 |
III. ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
13. Նավթամթերքի տարողություններում պահպանման դեպքում բնական կորստի չափը հաշվարկվում է փաստաթղթերով ձևակերպված պահուստավորման ընդունված ու տարողություններում պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը բազմապատկելով NN 5 և 6 աղյուսակներում ներկայացված կորստի չափերով:
14. Պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող նավթամթերքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:
15. Կորստի չափերը սահմանվում են՝ ելնելով նավթամթերքի դասից, հաշվի առնելով նաև բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:
16. Առաջին և երկրորդ խմբի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում պահպանման յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներկայացվում է N 5 աղյուսակում:
Աղյուսակ N 5
(կգ-ներով 1 տոննա պահպանվող նավթամթերքի քանակի համար, ամսական կտրվածքով) |
Տարողության տեսակը |
Նավթա- մթերքի դասը |
Կորստի չափը | |||||||||
տարողությունների ծավալը՝ ըստ մետր խորանարդի | |||||||||||
մինչև 400 (մ3) |
400-ից մինչև 700 (մ3) |
700-ից մինչև 1000 (մ3) |
1000-ից մինչև 2000 (մ3) |
2000 և ավելի (մ3) | |||||||
աշուն-ձմեռ |
գարուն-ամառ |
աշուն-ձմեռ |
գարուն-ամառ |
աշուն-ձմեռ |
գարուն-ամառ |
աշուն-ձմեռ |
գարուն-ամառ |
աշուն-ձմեռ |
գարուն-ամառ | ||
Վերգետնյա մետաղական |
1 |
0,4 |
1,2 |
0,37 |
1,15 |
0,33 |
1,1 |
0,24 |
0,80 |
0,15 |
0,50 |
Վերգետնյա մետաղական ներքին պոնտոններով |
1 |
0,08 |
0,3 |
0,07 |
0,28 |
0,06 |
0,27 |
0,055 |
0,2 |
0,05 |
0,12 |
Վերգետնյա մետաղական |
2 |
0,37 |
1,04 |
0,33 |
0,95 |
0,29 |
0,87 |
0,22 |
0,68 |
0,15 |
0,48 |
Վերգետնյա մետաղական ներքին պոնտոններով |
2 |
0,07 |
0,24 |
0,06 |
0,22 |
0,05 |
0,21 |
0,05 |
0,16 |
0,05 |
0,12 |
Ստորգետնյա |
1 |
0,15 | |||||||||
Ստորգետնյա |
2 |
0,05 |
17. 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ դասերի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում պահպանման յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներկայացվում է N 6 աղյուսակում:
Աղյուսակ N 6
(կգ-ներով 1 տոննա պահպանվող նավթամթերքի քանակի համար, ամսական կտրվածքով) |
Տարողության տեսակը |
Կորստի չափը | |||
3 |
4 |
5 |
6 | |
Վերգետնյա մետաղական |
0,13 |
0,09 |
0,04 |
0,12 |
Ստորգետնյա |
0,07 |
0,06 |
0,02 |
0,12 |
Աղյուսակ N 7
|
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |