Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի, 2020 թ. N 50
ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
1. Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 21-ի N 48 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետի «ա» ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝
«Սահմանել Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ու «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի, «Էկոկաթ» ընկերության աշխատակիցների և Վարդենիս համայնքից Ակունք համայնքում գտնվող «ԱՐԱՔՍ-2» ԱԿ–ի կաթի մթերման կետ կաթ մթերողների տեղաշարժի, Մ11 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.»:
2) Որոշման 1-ին կետը լրացնել «դ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու և Վարդենիս համայնքից Ակունք համայնքում գտնվող «ԱՐԱՔՍ-2» ԱԿ–ի կաթի մթերման կետ կաթի մթերման նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցչի կողմից ստորագրված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.»:
3) Որոշման 1-ին կետը լրացնել «ե» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ «Էկոկաթ» ընկերության և «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների ելքն ու մուտքը թույլատրել միայն Պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված գործատուի տեղեկանքի առկայության դեպքում.»:
4) Որոշման 1-ին կետը լրացնել «զ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ11 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Վարդենիս համայնքի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Վարդենիս համայնքի վարչական սահմաններում.»:
5) Որոշման մեջ ավելացնել հավելված՝ համաձայն հավելվածի.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Հավելված Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 22-ի N 50 որոշման |
«Հավելված Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 21-ի N 48 որոշման» |
Ձևանմուշ Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 18-ի N 45 որոշման
Գեղարքունիքի մարզպետարանի կողմից տրամադրված տեղեկանք
Տրված՝ « ..... » ապրիլի, 2020 թ.
Անձի անուն, ազգանուն _____________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար_______________________________________
Այգեգործական կամ գյուղատնտեսական նշանակության հողակտորի հասցեն __________________________________________________________________________ __________________________________________________________________________
Այցելությունների օրեր և ժամեր ______________________________________________
Տեղեկանքի գործողության ժամկետը (օր) ______________________________________
Մարզպետարանի ներկայացուցչի անուն, ազգանուն ____________________________ __________________________________________________________________________
Մարզպետարանի ներկայացուցչի ստորագրություն՝ ____________________________ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 22-ին: