ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2020 թվականի |
N 212-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 20-րդ կետը ճանաչել ուժը կորցրած․
2) Կարգի 21-րդ կետից հանել «և հայտատուն սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները» բառերը, իսկ 22-րդ կետից՝ «, բացառությամբ սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը․
3) Կարգի 23-րդ կետում «հայտը կարող է կրկին մուտքագրել» բառերը փոխարինել «կարող է կրկին դիմել» բառերով․
4) Կարգի 25-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6) մինչև 30 Մվտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակները լրացել են, կամ լիցենզիան տրամադրելու պարագայում կլրանան.
7) 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ չի ստացվել էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությունը։»․
5) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 43.1 և 43․2 կետերով.
«43.1. Նախագծի (Նախագծի փոփոխությունների) հետ միասին Հանձնաժողով է ներկայացվում նաև Նախագծի վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կարգի N 7 հավելվածի։
43․2․ Նախագծի ներկայացման՝ լիցենզավորված անձի՝ սույն կարգի 43-րդ կետով նախատեսված պարտավորության պատշաճ կատարումը Հանձնաժողովը գնահատում է սույն կարգի N 7 հավելվածով սահմանված տվյալների շրջանակում։».
6) Կարգի 77-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ կառուցման ժամանակահատվածի համար իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ, որտեղ պետք է նշվեն նաև աշխատանքների չիրականացման պատճառները և հիմնավորումները, պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաների դեպքում նաև հայցվող ժամկետի առնչությամբ գործարքի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի դրական դիրքորոշումը»․
7) Կարգի 77-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ․ բնական գազի ներկրման կամ արտահանման պայմանագիր (պայմանագրի փոփոխություն), իսկ դրա ներկայացման անհնարինության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներ։»․
8) Կարգի 81-րդ կետում «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում տրամադրված համապատասխան լիցենզիաների,» բառերը․
9) Կարգի 81-րդ կետի 3-րդ ենթակետում «պայմաններով սահմանված ժամկետը» բառերը փոխարինել «պայմաններով՝ լիցենզիայի տրամադրման պահին սահմանված ժամկետը՝ հաշվի չառնելով դրա հետագա երկարաձգումները» բառերով․
10) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 81.2 կետով.
«81.2. Պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվում է լիցենզավորված անձի դիմումով հայցվող և գործարքի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ համաձայնեցված ժամկետով, սակայն նախկինում սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածից, իսկ այն երկարաձգված լինելու պարագայում` նախորդ երկարաձգման ժամկետից ոչ ավելի ժամկետով։».
11) Կարգի 88-րդ կետում «կետով» բառը փոխարինել «և կարգի N 3 հավելվածի 8.1-րդ կետերով» բառերով․
12) Կարգի N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
13) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 9-րդ ենթակետով․
«9) պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի դեպքում՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատճեն։».
14) Կարգի N 2 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 6-րդ ենթակետով․
«6) պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի դեպքում՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատճեն։».
15) Կարգի N 3 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երաշխիքով սահմանման ենթակա գումարի հաշվարկման բազա է համարվում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի չափը: Երաշխիքով սահմանման ենթակա գումարի մեծությունը (այսուհետ՝ երաշխիքով սահմանված գումար) պետք է հավասար լինի կառուցվող կայանի հաշվարկային (տեղակայվող) հզորության (արտահայտված կիլովատտերով) և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500 000 դրամը: Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանի դեպքում կայանի հաշվարկային հզորությունը հաշվարկվում է որպես էլեկտրական և ջերմային հաշվարկային հզորությունների գումար:».
16) Կարգի N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 8.1 կետով.
«8.1. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան լիցենզավորված անձի կողմից երաշխիք Հանձնաժողով չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է։»․
17) Կարգի N 3 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9. Սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված որոշման ընդունման դեպքում, եթե լիցենզավորված անձի կողմից նախկինում Հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, ներկայացված երաշխիքի գործողության ժամկետը լրացել է կամ դրանով ամրագրված (դրա շրջանակում առկա) գումարի չափը չի բավարարում նույն որոշման պահանջի ամբողջական ապահովման համար, սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված գումարի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը:»․
18) Կարգի N 3 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «սույն լիցենզիայով» բառերը փոխարինել «սույն կարգով» բառերով.
19) Կարգը լրացնել N 7 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 17-ի N 212-Ն որոշման |
«Հավելված N 1 Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ
1. Խնդրում եմ տրամադրել ___________________________________________________ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ________________________________________________________________ լիցենզիա (արտադրության լիցենզիաների դեպքում նշվում է նաև կայանի տեսակը և հզորությունը)
2. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրը (աշխարհագրական տարածքը) ______________________________________________________________________ մարզ, համայնք (բնակավայր)
3. Հայտատու իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, (անունը, ազգանունը), կազմակերպական-իրավական ձևը ___________________________________________________________________ ___________________________________________________________________
4. Գտնվելու (բնակության) վայրը ________________________________________ 5. Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն ______________________ 6. Պետական գրանցման (հաշվառման) համարը, հարկ վճարողի հաշվառման համարը ________________________________________________________________
7. Լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը՝ ________________________________________________________________ (կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիաների դեպքում՝ առանձին նշվում են նաև հայցվող կառուցման և արտադրության ժամանակահատվածները)
8. Հայտին կցվում են՝ 1) __________________________________________________________________ 2) __________________________________________________________________ 3) __________________________________________________________________ 4) __________________________________________________________________ 5) __________________________________________________________________ 6) __________________________________________________________________ 7) __________________________________________________________________ 8) __________________________________________________________________ 9) __________________________________________________________________ 10) _________________________________________________________________
9. Սույն հայտով ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի իսկությունը հաստատում եմ։ 10. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ լիցենզավորման ողջ գործընթացին առնչվող իրազեկումն իրականացվի սույն հայտով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով։
___________________________________________________________________ (Հայտատուի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն)
————————— (օրը, ամիսը, տարին)»։ |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 17-ի N 212-Ն որոշման |
«Հավելված N 7 Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի |
ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ
1. Լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը) ___________________________________ 2. Գործունեության տեսակը _________________________________ 3. Կայանի անվանումը և տեսակը/տիպը ________________________ 4. Կայանը նախագծող կազմակերպության (կազմակերպությունների) անվանումը (կցելով համապատասխան լիցենզիան և ներդիրը)__________________________________________________________ 5. օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն իրականացնող մարմնի (մարմինների) անվանումը _________________________ ________________________________ 6. Նախագծի համաձայն՝ կայանի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները (լրացվում են՝ ելնելով կայանի տեսակից)՝ 1) հաշվարկային հզորություն՝ ______________________ 2) տեղակայվող հզորություն՝ _______________________ 3) հաշվարկային ճնշում՝ ___________________________ 4) հաշվարկային ելք՝ ______________________________ 5) հիդրոագրեգատների քանակը և հզորություն (տուրբին, գեներատոր)՝ ___________________ 6) արևային վահանակների քանակ և հզորություն՝ _________________________ 7) փոխակերպիչների քանակը և հզորություն՝ ______________________________ 8) հողմային աշտարակների քանակ և հզորություն՝ _______________________ ______________________________________ 9) հողմային աշտարակի բարձրություն՝ ___________________________________ 10) հողմային աշտարակի ռոտորի թևի երկարություն՝ _______________________ 7. Հավաստում եմ, որ Հանձնաժողով ներկայացված՝ լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասը, ըստ ներկայացվող նախագծի տվյալների, բավարար է _________ կայանի կառուցման և շահագործման համար։ 8. Հաստատում եմ, որ ներկայացվող նախագիծը կազմվել է համաձայն ___________________________ տեխնիկական պայմանների, անցել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություններ և ստացել ___________ (դրական/բացասական) փորձագիտական եզրակացություններ, իսկ ներկայացված տեղեկությունները հավաստի են։
___________________________________________________________________ (Լիցենզավորված անձի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն)
—————————— (օրը, ամիսը, տարին)»։ |