ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2020 թվականի N 54-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետը «տարեկան» բառից հետո լրացնել «ուղեկցվող» բառով.
2) որոշման հավելվածի 14-րդ կետում.
ա. «գլխավոր մասնագետները» բառերից հետո հանել «և գործավարները» բառերը,
բ. «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը» բառերից հետո հանել «և նրա տեղակալները» բառերը,
գ. «կադրերի և անձնակազմի կառավարման վարչության» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով,
դ. «ծառայության հենակետ» բառերը փոխարինել «ծառայության պետին» բառերով.
3) որոշման հավելվածի 16-րդ կետում «21:00» թվերը փոխարինել «18:00» թվերով.
4) որոշման հավելվածի 20-րդ կետում «23:00» թվերը փոխարինել «22:00» թվերով.
5) որոշման հավելվածի 25-րդ կետում «, նրանց գործավարների» բառերը հանել.
6) որոշման հավելվածի 26-րդ կետում «, որը նշագրվում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների կողմից» բառերը հանել.
7) որոշման հավելվածի 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ ենթակետերով.
«23) Երևանի քաղաքապետը.
24) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը.
25) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը.
26) Հայաստանի Հանրապետության վարչապետի արարողակարգի պատասխանատուն:».
7) որոշման հավելվածի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33. Ծառայողական վկայականները բացված վիճակում մետաղորսիչ սարքերով պահպանվող օբյեկտ մուտք գործելու իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարը, խորհրդականները, օգնականները, ռեֆերենտների խմբի ղեկավարը, ռեֆերենտը, գործավարը.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.
3) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալները.
4) Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականները և օգնականները.
5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները.
6) Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալները.
7) Տեսչական մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարների տեղակալները.
8) Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների տեղակալները.
9) Հայաստանի Հանրապետության մարզպետները, նրանց տեղակալները.
10) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալները.
11) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալները.
12) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը.
13) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը.
14) Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահը.
15) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալները և անդամները.
16) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալները.
17) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալները.
18) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը.
19) Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը.
20) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սուրհանդակային կապի վարչության ծառայողները՝ պահպանության ծառայությանը նախապես ներկայացված ցուցակների առկայության դեպքում.
21) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները.
22) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամները.
23) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալները:»,
9) որոշման հավելվածի 39-րդ կետում «պետին:» բառը փոխարինել «պետին՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը» բառերով.
10) որոշման հավելվածի II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 53-րդ կետով.
«53. Արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում թռչող տեսանկարահանող սարքերով նկարահանման աշխատանքների իրականացումը, բացառությամբ՝ պետական պահպանության ծառայության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից տրված համաձայնության:»
11) որոշման հավելվածի 46-րդ կետը «չհամապատասխանող» բառից լրացնել «, սպորտային» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 17 Երևան |
|