ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2020 թվականի N 506-Ա
«ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՎԱԾ) ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հաստատել «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. ապրիլի 29-ի N 506-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՎԱԾ) ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2020 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) 7-րդ հոդված |
2. |
«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրանով պայմանավորված այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2020 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) 21-րդ հոդված |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |