ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
9 հունվարի 2020 թվականի N 1-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 1242-Ն որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակներն են կենդանի անձանց, դիակների, մարդու օրգանիզմի կենսաբանական ծագման նմուշների և հետքերի, բժշկական փաստաթղթերի, դատաբժշկական, դատահյուսվածքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական, դատակենսաքիմիական, դատաբջջաբանական, դատաքիմիական, բժշկաքրեագիտական, հանձնաժողովային, համալիր, կրկնակի և լրացուցիչ փորձաքննությունների իրականացումը, բժշկության բնագավառում գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացումը` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան,».
2) «բ» ենթակետի վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«քաղաքացիական և վարչական գործերով հանձնաժողովային փորձաքննություն, համալիր փորձաքննություն, կենդանի անձանց փորձաքննություն, դատագենետիկական փորձաքննություն, դատաքիմիական փորձաքննություն,»:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և կատարված փոփոխությունների` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 10 Երևան |