ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2020 թվականի N 197-Ն
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) ներթափանցումը կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն՝
1) ցամաքային հաղորդակցության դեպքում՝
ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների (դրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն,
ա1. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով Վրաստան բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքով,
բ. Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն,
գ. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,
դ. Իրանի Իսլամական Հանրապետությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը,
ե. Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը,
զ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտքը.
է. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ապրանքների փոխադրումը՝ համաձայն հավելվածի։ Ընդ որում, սույն որոշման հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։ Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով. փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, իսկ փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները.
2) օդային հաղորդակցության դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ»-«զ» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը), ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնող օդանավերի մուտքը և ելքը: Ընդ որում, թույլատրվում է միայն օդանավի անձնակազմի մուտքը և ելքը:
(1-ին կետը խմբ., լրաց., փոփ. 26.02.20 N 198-Ն, 02.03.20 N 233-Ն, լրաց. 12.03.20 N 266-Ն, 12.03.20 N 278-Ն, խմբ. 17.03.20 N 300-Ն, լրաց. 17.03.20 N 301-Ն, խմբ. 20.03.20 N 323-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի N 197-Ն որոշման |
ՑԱՆԿ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Ապրանքների նկարագրությունը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК) |
6307 90-ից |
Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային FFP3 |
6307 90-ից |
Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ |
9004 90-ից |
Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ օգտագործվող |
6307 90-ից |
Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3 |
8421 39 200 9-ից |
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոմբինեզոններ |
3926 20 000 0-ից |
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ |
3926 20 000 0-ից |
Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման |
6211-ից |
Առանձնահատուկ ամրության բախիլներ |
3926-ից |
Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն |
3005 |
Ախտահանիչ հակավիրուսային միջոցներ չորրորդ ամոնիումի աղերի և հալոգենացված միացությունների հիմքով, այլ |
3808 94 100 0-ից |
Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ |
4015 11 000 0-ից |
Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ՝ հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ |
4015 19 000 0-ից |
Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման |
6307 90 980 0-ից |
Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման |
6207-ից |
Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ |
6203-ից |
Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով |
9020 00 000 0-ից |
Էթիլային սպիրտ |
2207 |
Ախտորոշիչ թեստեր |
3822-ից, 3002-ից |
Քլորիդ ծովի ջուր |
2501 |
Ծծումբ ոչ սուբլիմացված |
2503 |
Ցեմենտի կլինկեր |
252310 |
Նավթային կոքս, նավթային բիտում և բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ |
2713 |
Վառելիք ռեակտիվ շարժիչների համար |
2710192100 |
Հեղուկ քլոր |
2801 |
Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային |
2802 |
Քլորոսուլֆոնային թթու |
2806 |
Ծծմբաթթու, օլեում |
2807 |
Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ |
2808 |
Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ. նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) |
2815 |
Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ |
2828 |
Սուլֆիտներ, թիոսուլֆատներ. |
2832 |
Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ) |
2836 |
Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով |
2849 |
Ածխաջրածնի ածանցյալներ |
2904 |
Պարզ եթերներ, եթերասպիրտներ, եթերաֆենոլներ, եթերասպիրտոֆենոլներ. սպիրտների, պարզ եթերների և կետոնների (որոշակի կամ անորոշ քիմիական կազմով) պերօքսիդները և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները |
2909 |
Բազմակարբոնաթթուներ |
2917 |
Ամոնիումի նիտրատ, այդ թվում՝ ջրային լուծույթում |
3102 30 |
Պլաստամասսա և պլաստմասսայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝ |
3901-ից 3907 |
Ֆեռոսիլիցիում՝ 55 % զանգվածային բաժնից ավելի սիլիցիում պարունակող |
72022100 |
Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ միկրոօրգանիզմներ (բացի 3002 ապրանքային դիրքում նշված պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ |
2102 |
Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
24 |
Բնական գրաֆիտ |
2504 |
Ավազ, ոչ 26 խմբի մետաղաբեր ավազ |
2505 |
Կավիճ |
2509 |
Դոլոմիտ՝ չկալցինացված |
2518100000 |
Գիպս, անհիդրիդ |
2520 |
Կիր` չհանգած, հանգած և հիդրավլիկ |
2522 |
Ցեմենտ՝ սպիտակ, արհեստականորեն ներկած կամ չներկած |
252321 |
Ստեատիտ՝ բնական, տալկ |
2526 |
Դիզելային վառելիք |
271019 |
Երկաթի օքսիդ և հիդրօքսիդ, հանքային ներկանյութ |
2821 |
Սուլֆիդներ. պոլիսուլֆիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով |
2830 |
Ածխաջրածիններ՝ ցիկլային |
2902 |
Սպիրտներ՝ ապացիկլային և դրանց ածանցյալներ |
2905 |
Թթուներ ոչ պարբերական միակարբոն հագեցած և դրանց ածանցյալներ |
2915 |
Միացություններ` կարբօքսամիդային, ածխաթթվի ամիդային |
2924 |
Այլ ներկեր և լաքեր՝ քիմիապես մոդիֆիկացված բնական պոլիմերների հիմքով |
32089099 |
Պատրաստի չորացիչներ |
3211 |
Փայլաթիթեղ՝ դրոշմատպման համար |
32121000 |
Տպագրական ներկ |
32151990 |
Լվացող և մաքրող միջոցներ |
3402 |
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից բիակսալ ուղղվածության |
39202021090 |
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ այլ բարդ պոլիեթերներից |
39206939 |
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից |
39202090 |
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պոլիամիդներից |
39209219 |
Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող գլանափաթեթներով |
48101330 |
Թեթևաքաշ կավճապատ թուղթ |
48102200 |
Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող՝ թերթերով, որոնց կողմերից մեկի չափը 435 մմ-ից ավելի չէ, իսկ մյուսը բացված վիճակում 297 մմ-ից ավելի չէ |
48101930 |
Սինթետիկ մանրաթելեր՝ սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած |
5503 |
Արհեստական մանրաթելեր՝ չմշակված մանելու համար |
5504 |
Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված |
5603 |
Պարկեր և տոպրակներ՝ փաթեթավորման համար |
6305 |
Ապակյա միկրոգնդիկներ 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով |
701820 |
Երկաթահամահալվածք |
7202 |
Մետաղական տարաներ ներկերի համար՝ 20 լ տարողությամբ |
73102910000 |
Ցինկի մանրափոշի, փոշի և թեփուկներ |
7903 |
Մեքենաներ ֆլեքսոգրաֆիական տպագրության համար |
84431600 |
Հեղուկացիր հոտավետ և նման հիգիենիկ հեղուկացիր, աղվափնջիկ և խծուծ` հարդարման քսուքի |
9616 |
(հավելվածը լրաց. 12.03.20 N 278-Ն, 17.03.20 N 300-Ն, 20.03.20 N 323-Ն)