ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2020 թվականի N 1227-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 713-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.
«5. www.e-community.am տիրույթում գտնվող համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) օպերատոր է հանդիսանում «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը («ԷԿԵՆԳ» ՓԲԸ)»:
2. Առաջարկել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը կազմակերպել www.e-community.am տիրույթում գտնվող համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (այսուհետ՝ ՀԷԿՄՀ) ստեղծման աշխատանքները, շահագործման մոդելը, կառավարել ՀԷԿՄՀ-ի գործարկումը, շահագործումը, նախնական ֆինանսական ներդրումներ պահանջվելու դեպքում՝ ապահովել դրանց ներդրումը սեփական ֆինանսական միջոցների հաշվին, շահագործման հետ կապված ֆինանսական օգուտները հաշվառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իրականացնել ՀԷԿՄՀ-ի գործարկման հետ կապված այլ անհրաժեշտ գործողություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2020 թվական: