«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2002 թվականի N 1229-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 15.05.08 N 550-Ն)
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
(1-ին կետը փոփ. 15.05.08 N 550-Ն)
2. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 15.05.08 N 550-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համակարգի բարեփոխումների և մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 197 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 2-րդ կետում «Ռազմատնտեսական ծրագրերի վարչության» բառերը փոխարինել «Ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության» բառերով:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն |
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են oրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության նպատակը մրցակցության խթանման և տնտեսության հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական անվտանգության ապահովման համար պայմանների ստեղծումն է` տնտեսական քաղաքականության մշակման, իրականացման, համակարգման և արդյունքների գնահատման միջոցով:
8. Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման բնագավառում նախարարության խնդիրներն են`
1) գիտելիքի տնտեսության ձևավորումը և նորարարության խթանումը.
2) մրցակցային տնտեսության զարգացման պայմանների ապահովումը, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը.
3) տարածքային զարգացման անհամաչափությունների նվազեցումը.
4) արդյունաբերության գլոբալ մրցունակության բարձրացումը, տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը.
5) գործարարության, ներդրումների և արտահանման խթանումը, գործարարության համար բարենպաստ և միջազգային մակարդակով մրցունակ միջավայրի ապահովումը, բարձրարժեք ծառայություն մատուցող ոլորտների զարգացումը.
6) տեղեկատվական հասարակության ձևավորումը.
7) նախարարությունում «առավելագույն արժեք փողի դիմաց» սկզբունքի ձևավորումը և նախարարության կողմից բարձրորակ ծառայությունների ապահովումը:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նախարարությունը նշված նպատակի և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ ոլորտների, իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տնտեսական քաղաքականության և ռազմավարության ոլորտում`
ա. հետազոտում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, բացահայտում և նախանշում է տնտեսության զարգացման հիմնական ոլորտները և ուղղությունները,
բ. մշակում է պետության սոցիալ-տնտեսական զարգացման (ԿԶԾ) և տնտեսական աճի երկարաժամկետ քաղաքականությունը, իրականացնում դրանց դիտանցում,
գ. մշակում է միկրոտնտեսական քաղաքականությունը և իրականացնում դրա դիտանցում, առաջարկություններ է ներկայացնում մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ` կարճաժամկետ տնտեսական աճի կանխատեսման և դրա ապահովմանն ուղղված ծրագրերի մասով,
դ. գնահատում է տնտեսական քաղաքականության իրականացման արդյունքները և ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա, նախապատրաստում տնտեսության վիճակի մասին հաշվետվությունները,
ե. իրականացնում է տնտեսության զարգացման պետական և մասնավոր երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ընթացքի դիտանցումը և արդյունքների գնահատումը,
զ. առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ` երկարաժամկետ տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից,
է. առաջարկություններ է ներկայացնում սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ,
ը. մշակում է արտաքին տնտեսական քաղաքականությունը և իրականացնում է դրա դիտանցում,
թ. դիտանցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ համատեղ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը` Հայաստանի Հանրապետության կառավարության մակրոտնտեսական և բյուջետային ծախսերի քաղաքականությանը համապատասխան,
ժ. դիտանցում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի և եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում «Հայաստան-Եվրոպական միություն» գործողությունների ծրագրի իրականացումը, և այդ ծրագրերի մասով իրականացնում է Եվրոպական միության կառույցների հետ տարվող աշխատանքները,
ժա. դիտանցում է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող ծրագրերը,
ժբ. իրականացնում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության աշխատանքները,
ժգ. դիտանցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և միջազգային այլ տնտեսական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության առևտրական և մշտական ներկայացուցիչների գործունեությունը,
ժդ. մշակում է օտարերկրյա պետությունների հետ կնքվող համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծեր,
ժե. մշակում է «պետական-մասնավոր» համագործակցության շրջանակը և քաղաքականությունը,
ժզ. կատարելագործում է նախարարության կառավարման ներքո գտնվող պետական գույքի օգտագործման մեխանիզմները, մշակում և իրականացնում է կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները` ներառյալ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի կազմումը,
ժէ. իր իրավասության սահմաններում իրականացնում է կարգավորման ազդեցության գնահատում, այդ թվում` իրականացնելով վարչական ծախսերի գնահատման մեխանիզմի ներդրման աշխատանքները,
ժը. իր իրավասության սահմաններում վարում է տնտեսության ճյուղերի վարչական ռեգիստր.
2) տնտեսության համաչափ զարգացման ոլորտում`
ա. մշակում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականությունը,
բ. առաջարկություններ է ներկայացնում տարածքային տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ, նախաձեռնում տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում,
գ. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)
դ. մշակում է զբոսաշրջության պետական քաղաքականությունը և դիտանցում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը,
ե. մշակում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը և դիտանցում դրա իրականացումը,
զ. մշակում է գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերը,
է. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)
ը. ներկայացնում է կարծիքներ ռազմարդյունաբերության քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ,
թ. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)
ժ. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)
ժա. մշակում է տնտեսության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման պետական քաղաքականությունը, մշակում և դիտանցում է զորահավաքային նախապատրաստության աշխատանքները, մշակում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման մեթոդաբանական հիմքերը,
ժբ. մշակում և իրականացնում է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում պետական քաղաքականությունը,
ժգ. կազմակերպում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի աշխատանքները և մասնակցում դրանց իրականացմանը.
3) գիտելիքի տնտեսության, նորամուծության և ձեռներեցության ոլորտում`
ա. մշակում է գիտելիքի տնտեսության ենթակառուցվածքների ձևավորման քաղաքականությունը,
բ. մշակում է նորամուծության խթանման քաղաքականությունը,
գ. մշակում է գիտելիքի տնտեսության և նորամուծական նպատակային ծրագրերը և դիտանցում դրանց իրականացումը,
դ. մշակում է կազմակերպությունների և ձեռնարկատիրության պետական աջակցության քաղաքականությունը,
ե. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)
զ. մշակում և շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ իրականացնում է «տնտեսություն-գիտություն», «գիտություն-համալսարաններ» կապերի ընդլայնման քաղաքականությունը,
է. մշակում է գիտական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականությունը,
ը. դիտանցում է տնտեսական աճին նպաստող գիտահետազոտական պետական կառույցների ծրագրերի իրականացումը,
թ. մշակում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը.
4) արդյունավետ շուկաների ոլորտում`
ա. ուսումնասիրում է ներքին շուկաները, բացահայտում առկա խոչընդոտները, մշակում է ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականությունը և իրականացնում դիտանցում,
բ. մշակում և ներդնում է սպառողների անվտանգության ապահովման գործուն մեխանիզմներ, կատարելագործում սպառողների շահերի պաշտպանության պետական վերահսկողության համակարգը, իրականացնում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միջոցառումների վերաբերյալ հանրությանն իրազեկման ծրագրերը,
գ. մշակում է բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորման և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ, դիտանցում է Եվրոպական միության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունից և (կամ) անդամակցությունից բխող առևտրատնտեսական պարտավորությունների կատարումը,
դ. ներդնում է որակի արդյունավետ համակարգ (ստանդարտացում, չափագիտություն, սերտիֆիկացում և հավատարմագրում), մշակում է տվյալ ոլորտի քաղաքականությունը, և իրականացնում դիտանցում,
ե. մշակում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը,
զ. մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները,
է. ուսումնասիրում և վերլուծում է արտաքին շուկաները և ներկայացնում առաջարկություններ տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության, ինչպես նաև արտահանման խթանման վերաբերյալ,
ը. առաջարկություններ է ներկայացնում պետական գործառնություններում մասնավոր հատվածի դերի բարձրացման վերաբերյալ,
թ. իրականացնում է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը.
5) գործարար միջավայրի բարելավման և տեղեկատվական հասարակության ոլորտում`
ա. մշակում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը որպես «Գործարարությամբ զբաղվելու գերազանցության կենտրոն» ծրագրի դիտանցում,
բ. ձևավորում է Հայաստանի Հանրապետության` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագիրը և առաջարկություններ ներկայացնում դրա գովազդման ուղղությամբ,
գ. մշակում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը և իրականացնում դիտանցում,
դ. բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ, ձևավորում կազմակերպությունների ստեղծման, կտրուկ աճին նպաստող գործարար միջավայր,
ե. ուսումնասիրում է ներմուծման և արտահանման վարչարարական ընթացակարգերը և առաջարկություններ ներկայացնում դրանց պարզեցման ուղղությամբ,
զ. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)
է. մշակում է տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման պետական քաղաքականությունը, դիտանցում է տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացի իրականացումը,
ը. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)
թ. մշակում է պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների լիարժեք հասանելիության ծրագրերը և դիտանցում դրանց իրականացումը.
6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:
(9-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 28.10.10 N 1461-Ն)
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության oրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրները և գործառույթները, պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար:
12. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
13. Նախարարը`
ա. իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական և այլ իրավական ակտեր,
բ. ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,
գ. oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն,
դ. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
ե. Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության աշխատակազմի ղեկավարին պաշտոնին նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում և գլխավոր պաշտոնների խմբի առաջին ենթախմբում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,
զ. պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և oգնականներին,
է. oրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները,
ը. սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
թ. oրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության oրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները,
ժ. լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները,
ժա. վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու oտարման նկատմամբ,
ժբ. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը,
ժգ. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը,
ժդ. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից,
ժե. Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ,
ժզ. ստեղծում է խորհրդակցական մարմիններ,
ժէ. իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
15. Նախարարի տեղակալը`
ա. համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում,
բ. իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ,
գ. նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն,
դ. նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները,
ե. համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի oպերատիվ վերլուծությունը,
զ. իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ,
է. իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է զարգացման համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները,
ը. պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին,
թ. ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին,
ժ. նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին,
ժա. նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
16. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և oգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
16.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`
1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
(16.1 կետը լրաց. 22.01.09 N 63-Ն)
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
17. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` դրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` oրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
18. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը, որպես պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
19. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետություն օրենքի և այլ oրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
20. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
21. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
22. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` oրենքով սահմանված չափով և կարգով:
24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:
25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
26. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ:
27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
28. Նախարարության աշխատակազմի գույքն oրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնoրինմանը և oգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
29. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի oրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, oգտագործելու, տնoրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն oրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու ու իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը` oրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
39. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:
40. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա. վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը,
բ. հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
գ. որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը,
դ. հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը,
ե. իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և oրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարն oրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտավորությունները չկատարելու համար:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
44. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
45. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
ա. առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար,
բ. oրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնoրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները,
գ. իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
դ. oրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,
ե. oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ,
զ. նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվությունները կազմելը և դրանք ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար,
է. նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ,
ը. կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը,
թ. կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը,
ժ. վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը,
ժա. նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները,
ժբ. ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատակազմերի հետ,
ժգ. շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից,
ժդ. կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները,
ժե. ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը,
ժզ. իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
46. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով իր վրա դրված լիազորությունները:
47. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները սահմանված կարգով կազմելու և ներկայացնելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
48. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
49. Նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
50. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են oրենքով:
(Կանոնադրությունը խմբ. 15.05.08 N 550-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Վարչություններ
Տնտեսական զարգացման և քաղաքականության պլանավորման վարչություն
Գործարար միջավայրի բարելավման վարչություն
Առևտրի և որակի ենթակառուցվածքների վարչություն
Արդյունաբերության և ձեռնարկությունների աջակցման վարչություն
Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչություն
Պետական-մասնավոր գործընկերության և տարածքային տնտեսական զարգացման վարչություն
Շուկաների կարգավորման վարչություն
Զբոսաշրջության վարչություն
Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ու գիտելիքի տնտեսության վարչություն
Եվրամիության և միջազգային համագործակցության վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
Իրավաբանական վարչություն
Ֆինանսաբյուջետային վարչություն
Կազմակերպատնտեսական վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Առաջին բաժին
II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Մտավոր սեփականության գործակալություն
Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն
Հավատարմագրման գործակալություն
Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն
(Կառուցվածքը լրաց., խմբ. 19.12.02 N 2041-Ն, լրաց. 31.07.03 N 956-Ն, 12.08.04 N 1165-Ն, փոփ., լրաց. 29.12.05 N 2336-Ն, խմբ. 12.04.07 N 439-Ն, լրաց. 13.09.07 N 1053-Ն, խմբ. 15.05.08 N 550-Ն, 25.09.08 N 1096-Ն, լրաց. 01.10.09 N 1241-Ն, խմբ. 28.10.10 N 1461-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 | |
|
1. | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը |
NN |
Գույքի տեսակը |
Հաշվեկշռային արժեքը |
1. | Գրասենյակային գույք |
27744619 |
2. | Էլեկտրական ապրանքներ |
12316092 |
3. | Համակարգչային տեխնիկա |
91903884 |
4. | Կաթսայատան սարքավորումներ |
11734165 |
5. | Կապի սարքավորում |
4735665 |
6. | Շենք, շինություն |
211303909 |
7. | Ավտոմեքենա |
63077354 |
8. | Գորգ, ուղեգորգ, նկար |
1104997 |
Ընդամենը |
423920685 |
(1-ին կետը փոփ. 15.05.08 N 550-Ն)
2. | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը |
Հայաստանի Հանրապետությունում Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն
NN |
Գույքի տեսակը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
Գրասենյակային գույք |
4605348 |
2. |
Էլեկտրական ապրանքներ |
436040 |
3. |
Կապի սարքավորումներ |
515100 |
4. |
Ավտոմեքենա |
3789720 |
Ընդամենը |
9346208 |
Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն
NN |
Գույքի տեսակը |
Հաշվեկշռային արժեքը |
1 |
2 |
3 |
1. |
Գրասենյակային գույք |
7220933 |
2. |
Էլեկտրական ապրանքներ |
34608852 |
3. |
Համակարգչային տեխնիկա |
129916291 |
4. |
Կապի սարքավորումներ |
1099479 |
5. |
Ավտոմեքենա |
9915450 |
6. |
Քանդակ |
159287 |
7. |
Պատվանդան |
700480 |
8. |
Հայաստանի Հանրապետության զինանշան |
70000 |
Ընդամենը |
183690772 | |
Ընդամենը (1+2) |
616957665 |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչություն (Հայլեռտեխհսկողություն)
(2-րդ կետը փոփ. 15.05.08 N 550-Ն)
(Բաժինն ուժը կորցրել է 29.12.05 N 2336-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|