ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2015 թվականի N 296-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ ու 50-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2315662), Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանք գյուղում գտնվող՝ 53580000 դրամ սկզբնական արժեքով՝ հասարակական նշանակության 499.9 քառ. մետր մակերեսով շենքը և 444.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները, դրանցով զբաղեցված, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ՝ պետական սեփականություն հանդիսացող 0.5483 հեկտար հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանքի գյուղական համայնքին՝ համայնքի կարիքների համար օգտագործման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանքի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են համայնքի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետի կատարման ապահովումից հետո մեկամսյա ժամկետում Ալվանքի գյուղական համայնքի ղեկավարի միջոցով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթաց:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանքի գյուղական համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունն իրականացնելուց հետո հողամասը ներառել համայնքի հողային հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 30 Երևան |