ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2010 թվականի N 1069-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Կրեդիտանշտալտ Ֆյուր Վիդերաուֆբաու» կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 2010 թվականի ապրիլի 19-ին կնքված «Բնակարանային կայուն շուկայի զարգացում» ծրագրի շրջանակներում վարկի տրամադրման մասին պայմանագրով նախատեսված վարկի հետագա ստացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 20,000,000 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. օգոստոսի 31 Երևան |