«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2005 թվականի N 679-Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքներից սննդամթերքի մեջ արտազատվող վնասակար քիմիական նյութերի ընդհանուր սահմանային թույլատրելի քանակությունը և դրանց որոշման մեթոդները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունիսի 4 |
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան` բացառապես պոլիմերային նյութերից բաղկացած 2 կամ ավելի շերտերից կամ բացառապես պոլիմերային նյութերից կամ դրանց հիմքով պլաստմասսայե նյութերից պատրաստված` սննդամթերքի հետ շփման համար նախատեսված հետևյալ պլաստմասսայե արտադրանքների վրա`
էթիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` անկարան և կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված | 3917 21 100 |
պրոպիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` անկարան և կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված | 3917 22 100 |
վինիլքլորիդի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` անկարան և կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված |
3917 23 100 |
պլաստմասսաներից տուփեր, արկղեր, զամբյուղներ և համանման իրեր` փաթեթավորման կամ փոխադրման համար | 3923 10 000 |
էթիլենի պոլիմերներից պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար | 3923 21 000 |
այլ պլաստմասսաներից պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար | 3923 29 |
պլաստմասսաներից շշեր, շշիկներ, սրվակներ և համանման արտադրանքներ` փաթեթավորման կամ փոխադրման համար | 3923 30 |
պլաստմասսաներից խցաններ, կափարիչներ, թասակներ և խցանափակման այլ արտադրանքներ | 3923 50 |
պլաստմասսաներից խոհանոցային և ճաշի սպասքներ | 3924 10 000: |
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով նախատեսված` սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների (այսուհետ` պլաստմասսայե արտադրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, օգտահանմանը ներկայացվող, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման պահանջները և պլաստմասսայե արտադրանքների համապատասխանության գնահատման ընթացակարգերը։
(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
3. Պլաստմասսայե արտադրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման։
(3-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
սննդամթերքի հետ շփվող պլաստմասսայե արտադրանք` սննդամթերքի փաթեթավորման, պահման, փոխադրման, իրացման և օգտագործման համար նախատեսված արտադրանքներ,
պոլիմեր` նյութ, որը բնութագրվում է մեկ կամ ավելի իրար միացած այնպիսի քանակությամբ բաղկացուցիչ օղակների բազմակի կրկնությամբ, որը բավարար է բացահայտելու նյութի հատկությունների համալիրը, որն անփոփոխ է մնում բաղկացուցիչ օղակներից մեկի կամ մի քանիսի ավելացման կամ հեռացման դեպքում,
պլաստմասսա` նյութ, որն իրենից ներկայացնում է պոլիմերի կամ օլիգոմերի միացություն` տարբեր բաղադրամասերի հետ, որն արտադրանքների ձևավորման ժամանակ գտնվում է մածուցիկածորուն կամ բարձրաճկուն վիճակում, իսկ շահագործման ժամանակ` ապակենման է կամ բյուրեղային,
բաղկացուցիչ օղակ` ատոմների առանձնացվող խումբ, որի միջոցով կարելի է նկարագրել մակրոմոլեկուլի շղթան,
կրկնվող բաղկացուցիչ օղակ` միակ հնարավոր ամենափոքր բաղկացուցիչ օղակ, որը կրկնվում է բազմակի անգամ,
օլիգոմեր` նյութ, որի մոլեկուլները պարունակում են իրար հետ կրկնվող ձևով միացած բաղկացուցիչ օղակներ և, որի հատկությունների համալիրը փոփոխվում է բաղկացուցիչ օղակներից մեկի կամ մի քանիսի հեռացմամբ կամ ավելացմամբ,
մոնոմեր` նյութ, որի յուրաքանչյուր մոլեկուլը կարող է առաջացնել մեկ կամ մի քանի բաղկացուցիչ կամ կրկնվող բաղկացուցիչ օղակ,
արտազատվող (ներթափանցող) վնասակար քիմիական նյութերի թույլատրելի քանակություն` պլաստմասսայե արտադրանքներից արտազատվող վնասակար քիմիական նյութերի այն քանակությունը, որը հանդիսանում է հիմնական չափանիշ` այդպիսի արտադրանքի սանիտարահիգիենիկ անվտանգությունը գնահատելու համար,
նվազագույն երկարատև ամրություն MRS (ՄՊա)` խողովակների պատրաստման համար օգտագործվող նյութի հատկությունները որոշող լարվածություն, որն ստացվում է 200C ջերմաստիճանում` 50 տարի ծառայության ժամկետում ներքին հիդրոստատիկ ճնշման նկատմամբ խողովակների կայունության փորձարկումների տվյալների արտարկման միջոցով` 97,5 % ներքին վստահելի միջակայքով և կլորացված մինչև R10 շարքի մոտակա ներքին արժեքը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված համապատասխան ստանդարտի,
անվանական արտաքին տրամագիծ d (մմ)` չափի պայմանական նշագիրը, որը համապատասխանում է նվազագույն արտաքին միջին տրամագծին,
արտաքին միջին տրամագիծ dմիջ.(մմ)` խողովակի արտաքին պարագծի չափվող մեծության և p = 3,142 արժեքի բաժանման քանորդը` կլորացված մեծացման կողմը` մինչև 0,1 մմ,
առավելագույն աշխատանքային ճնշում MOP (ՄՊա)` մշտական շահագործման դեպքում խողովակաշարում ջրի առավելագույն թույլատրելի ճնշում, որը հաշվվում է ըստ հետևյալ բանաձևի`
MOP = |
2MRS |
. Ct , |
C(SDR-1) |
որտեղ`
MRS -ն նվազագույն երկարատև ամրությունն է, ՄՊա,
C-ն ամրության պաշարի գործակիցն է,
SDR-ը ստանդարտ չափային հարաբերությունը,
Ct-ն ջերմաստիճանից կախված ջրի ճնշման անկման գործակիցն է,
ստանդարտ չափային հարաբերություն SDR ` խողովակի անվանական արտաքին տրամագծի (d) հարաբերությունը պատի անվանական հաստությանը (e),
պատի անվանական հաստություն e (մմ)` խողովակի պատի նվազագույն թույլատրելի հաստությանը համապատասխանող պայմանական նշագիր, որը հաշվվում է հետևյալ բանաձևով և կլորացվում է մեծացման կողմը` մինչև 0,1 մմ`
e = |
d |
, |
2S+1 |
որտեղ`
d-ն խողովակի անվանական արտաքին տրամագիծն է, մմ,
S-ը խողովակի սերիան է,
խողովակի սերիա S` նորմավորված արժեք, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
S = |
σ |
, |
MOP |
որտեղ`
σ-ն խողովակի պատի թույլատրելի լարվածությունն է, որը հավասար է MRS/C, ՄՊա,
MRS-ը նվազագույն երկարատև ամրությունն է, ՄՊա,
C-ն ամրության պաշարի գործակիցն է,
MOP-ը առավելագույն աշխատանքային ճնշումն է, ՄՊա,
խողովակի անթափանցիկություն H(%)` նմուշի միջով անցնող լույսի հոսքի հարաբերությունն է լուսային աղբյուրի լույսի հոսքին` արտահայտված տոկոսով,
խցանափակման արտադրանքներ` տարայի խցանափակման համար օժանդակ խցանափակման միջոց,
խցան` տարայի վզիկի մեջ մտնող խցանափակման արտադրանք,
ամրության պաշարի գործակից` գործակից, որն ընտրում են խողովակի նախագծման ժամանակ: Պոլիէթիլենային ճնշումային խողովակի համար` 1,25 է, իսկ չպլաստիֆիկացված պոլիվինիլքլորիդային ճնշումային խողովակի համար` 2,0 կամ 2,5,
ճնշման իջեցման գործակից` Ct առավելագույն աշխատանքային ճնշման (MOP) իջեցման գործակից` կախված տեղափոխվող ջրի ջերմաստիճանից:
Ճնշման իջեցման գործակիցը պետք է ընտրել 1-ին աղյուսակից:
Աղյուսակ 1
Ջրի աշխատանքային ջերմաստիճանը, Tաշխ.C0 |
Ճնշման իջեցման գործակիցը, Ct | |
8,0 և 10,0 ՄՊա նվազագույն երկարատև ամրությամբ պոլիէթիլենային խողովակների համար | 25,0 ՄՊա նվազագույն երկարատև ամրությամբ պոլիվինիլքլորիդային խողովակների համար | |
Մինչև 20 | 1,00 | - |
21-25 | 0,93 | - |
Մինչև 25 | - | 1,00 |
26-30 | 0,87 | 0,88 |
31-35 | 0,80 | 0,78 |
36-40 | 0,74 | 0,70 |
41-45 | - | 0,64 |
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետության տարածքում պլաստմասսայե արտադրանքների իրացումը` առանց համապատասխանության գնահատման, արգելվում է։
(5-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պլաստմասսայե արտադրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
(6-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Պլաստմասսայե արտադրանքների պատրաստման համար կիրառվող էթիլենի պոլիմերները (այսուհետ` պոլիէթիլեն), պրոպիլենի պոլիմերները (այսուհետ` պոլիպրոպիլեն), վինիլքլորիդի պոլիմերները (այսուհետ` պոլիվինիլքլորիդ) և այլ պոլիմերային նյութերը և (կամ) մոնոմերները, հավելանյութերը, գունանյութերը, տպագրական ներկերը, կապակցող նյութերը (սոսինձները) և այլ բաղադրիչներ պետք է թույլատրված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով։
8. Պլաստմասսայե արտադրանքներից սննդամթերքի կամ դրա հատկությունները նմանակող մոդելային լուծույթների (այսուհետ` մոդելային լուծույթներ) մեջ արտազատվող` մարդու առողջության համար վնասակար քիմիական նյութերի (այսուհետ` վնասակար քիմիական նյութեր) ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված սահմանային թույլատրելի քանակությունները։
9. Պլաստմասսայե արտադրանքներից սննդամթերքի կամ դրա մոդելային լուծույթների մեջ արտազատվող առանձին վնասակար քիմիական նյութերի քանակությունները չպետք է գերազանցեն 2-րդ աղյուսակով սահմանված թույլատրելի քանակությունները:
Աղյուսակ 2
Պոլիմերային նյութի անվանումը |
Որոշվող վնասակար նյութի անվանումը | Սահմանային թույլատրելի քանակությունը, մգ/դմ3, ոչ ավելի |
Պոլիօլեֆիններ (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն), ֆենոլֆորմալդեհիդային և ամինաֆորմալդեհիդային խեժեր | ֆորմալդեհիդ | 0,1 |
Պոլիստիրոլ և ստիրոլի համապոլիմերներ | ստիրոլ | 0,01 |
Պոլիվինիլքլորիդ (ՊՎՔ) | վինիլքլորիդ | 0,01 (1,0 մգ/կգ պատրաստի արտադրանքի) |
Պոլիկարբոնատ, ֆենոլֆորմալդեհիդային խեժեր | ֆենոլ | 0,05 |
Ակրիլոնիտրիլի համապոլիմերներ բութադիենի և ստիրոլի հետ | ստիրոլ ակրիլոնիտրիլ |
0,01 0,02 |
Պոլիմեթիլմետակրիլատ | մեթիլմետակրիլատ | 0,25 |
Պոլիամիդ 66 | հեքսամեթիլենդիամին | 0,01 |
Պոլիամիդ 6 | E-կապրոլակտամ | 0,5 |
Պոլիէթիլենտերեֆտալատ | ացետալդեհիդ | 2,0 |
10. Պլաստմասսայե արտադրանքների հետ սննդամթերքը կամ մոդելային լուծույթները համապատասխան ջերմաստիճանաժամանակային պայմաններում շփվելուց հետո չի թույլատրվում`
ա) լուծույթի հոտի փոփոխություն` 1 բալից ավելի,
բ) կողմնակի համի առաջացում,
գ) լուծույթի թափանցիկության և գույնի փոփոխություն:
11. Պլաստմասսայե արտադրանքների մակերևույթը պետք է լինի հարթ, մաքուր, առանց բշտիկների, դրանք չպետք է ունենան սուր (կտրող, ծակող) եզրեր, միջանցիկ անցքեր, եթե դրանք պայմանավորված չեն արտադրանքի գործառութային նշանակությամբ: Չի թույլատրվում պլաստմասսայե տարաների կամ խոհանոցային արտադրանքների հենվող մակերևույթի վրա դուրս եկած ձուլալցոն։
12. Պլաստմասսայե արտադրանքները (բացառությամբ պոլիմերային թաղանթներից պատրաստված սառը և սորուն սննդամթերքի համար նախատեսված արտադրանքների) պետք է կայուն լինեն (70±5)0C ջերմաստիճանի ջրի նկատմամբ (պահպանեն արտաքին տեսքը և գույնը, չձևախախտվեն և չճաքեն, չփոխեն ջրի գույնը), իսկ պահածոյացման բանկաների համար նախատեսված պլաստմասսայե կափարիչները պետք է կայուն լինեն (95±5)0C ջերմաստիճանում` կափարիչների մակերևույթին չպետք է առաջանան փչուկներ, ճաքեր, շերտատում, ինչպես նաև կափարիչի ամբողջությունը խախտող այլ թերություններ:
13. Չի թույլատրվում գունավոր պլաստմասսայե արտադրանքների գունանյութերի արտազատում. դրանք պետք է կայուն լինեն շփման նկատմամբ։
14. Պլաստմասսայե արտադրանքները պետք է կայուն լինեն թթվային լուծույթների և լվացող միջոցների նկատմամբ։
15. Պլաստմասսայե արտադրանքները պետք է կայուն լինեն կեղտոտման նկատմամբ, լավ լվացվեն և մակերևույթի վրա լվացումից հետո չպետք է առաջանան նկատելի փոփոխություններ:
Պլաստմասսայե և տարաներին (տուփեր, արկղեր, զամբյուղներ, պարկեր և պայուսակներ, շշեր, շշիկներ, սրվակներ և համանման արտադրանքներ, խցաններ, կափարիչներ, թասակներ և խցանափակման այլ արտադրանքներ) ներկայացվող լրացուցիչ պահանջները
16. Պլաստմասսայե տարաների բռնակները պետք է ամուր լինեն և դիմանան`
ա) մեկ բռնակով (եթե այն առանձին մանրակ է հանդիսանում) պլաստմասսայե արտադրանքները` տարողությունը 2 անգամ գերազանցող ջրի զանգվածին համապատասխանող ստատիկ բեռնվածքին,
բ) 2 բռնակով (եթե այն առանձին մանրակ է հանդիսանում) պլաստմասսայե արտադրանքների յուրաքանչյուր բռնակը` տարողությանը հավասար ջրի զանգվածին համապատասխանող ստատիկ բեռնվածքին,
գ) պլաստմասսայե տարաների բռնակները պետք է դիմանան 3-րդ աղյուսակով նախատեսված ստատիկ բեռնվածքներին:
Աղյուսակ 3
Պլաստմասսայե տարայի տարողությունը, դմ3 |
Ստատիկ բեռնվածքը, Ն(կգ), ոչ պակաս |
մինչև 0,5-ը ներառյալ |
19,6 (2) |
0,5-ից բարձր, մինչև 1,0 ներառյալ |
29,4 (3) |
1,0-ից բարձր, մինչև 2,0 ներառյալ |
49,1 (5) |
2,0-ից բարձր, մինչև 3,0 ներառյալ |
68,7 (7) |
3,0-ից բարձր, մինչև 5,0 ներառյալ |
117,7 (12) |
5,0-ից բարձր, մինչև 7,0 ներառյալ |
166,8 (17) |
7,0-ից բարձր, մինչև 10,0 ներառյալ |
245,3 (25) |
17. Կափարիչներով կամ խցանափակման այլ միջոցներով հերմետիկ փակված պլաստմասսայե տարաները պետք է դիմանան 20 կՊա ներքին ավելցուկային ճնշմանը և պահպանեն հերմետիկությունը:
18. Պլաստմասսայե տարաները, կախված պոլիմերային նյութից և տարայի տարողությունից, ջրով լցված վիճակում պետք է դիմանան 4-րդ աղյուսակով նախատեսված բարձրությունից 2-ից ոչ պակաս անգամ անկմանը` չենթարկվելով հերմետիկության խախտում առաջացնող մեխանիկական վնասման:
Աղյուսակ 4
Պլաստմասսայե տարայի նյութը |
Պլաստմասսայե տարայի տարողությունը, դմ3 | Անկման բարձրությունը, մ, ոչ պակաս |
Պոլիէթիլեն ցածր ճնշման |
մինչև 1,0 ներառյալ 1,0-ից բարձր, մինչև 5,0 ներառյալ 5,0-ից բարձր, մինչև 10,0 ներառյալ |
1,2 0,9 0,8 |
Պոլիէթիլեն բարձր ճնշման, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ |
մինչև 5,0 ներառյալ |
0,9 0,8 |
Կոշտ պոլիվինիլքլորիդ, պոլիէթիլենտերեֆտալատ |
մինչև 5,0 ներառյալ 5,0-ից բարձր, մինչև 10,0 ներառյալ |
0,8 0,7 |
19. Պլաստմասսայե տարաները պետք է դիմանան առանցքի ուղղությամբ 5-րդ աղյուսակով նախատեսված սեղմման բեռնվածքներին, իսկ պլաստմասսայե խողովակապատյանները (պարկուճները) 49 (5) Ն(կգ)-ից ոչ պակաս սեղմման բեռնվածքին և չպետք է առաջացնեն ջրի արտահոսք:
Աղյուսակ 5
Պլաստմասսայե տարայի տարողությունը, դմ3 |
Սեղմման բեռնվածքը, Ն(կգ), ոչ պակաս | ||
բանկաներ |
շշեր |
կանիստրներ | |
Մինչև 0,5 ներառյալ |
196 (20) |
98 (10) |
- |
0,5-ից բարձր, մինչև 1,0 ներառյալ |
343 (35) |
98 (10) |
245 (25) |
1,0-ից բարձր, մինչև 2,0 ներառյալ |
393 (40) |
147 (15) |
245 (25) |
2,0-ից բարձր, մինչև 3,0 ներառյալ |
491 (50) |
147 (15) |
294 (30) |
3,0-ից բարձր, մինչև 5,0 ներառյալ |
736 (75) |
- |
441 (45) |
5,0-ից բարձր, մինչև 10,0 ներառյալ |
1030 (105) |
- |
- |
20. Պոլիմերային թաղանթից պատրաստված բռնակներով պարկերը և տոպրակները պետք է կայուն լինեն առավելագույն բեռնվածքին ավելացված 1 կգ, իսկ առանց բռնակի պարկերի և տոպրակների սեղմակները պետք է դիմանան 0,5 կգ-ից ոչ պակաս խզման ճիգին, եռակցման կարի քայքայման ամրությունը պետք է լինի թաղանթի (որից պատրաստված է արտադրանքը) ամրության 65 %-ից ոչ պակաս, իսկ բռնակների (բացի ներհատված բռնակներից) եռակցման կարի խզման ճիգը` 10 (1,0) Ն(կգ)-ից ոչ պակաս:
21. Պոլիմերային թաղանթից պատրաստված արտադրանքների եռակցման կարերը պետք է լինեն հավասարաչափ, առանց ծակատումների և թույլ չտան ջրի արտահոսք:
Պոլիմերային թաղանթից պատրաստված պարկերը և տոպրակները, որոնք նախատեսված են վակուում և իներտ գազի միջավայրում սննդամթերքի փաթեթավորման համար, պետք է լինեն հերմետիկ:
22. Խցանափակման պլաստմասսայե արտադրանքները պետք է ապահովեն խցանափակված տարաների հերմետիկությունը:
23. Խցանափակման պլաստմասսայե արտադրանքները (խցանները) պետք է կայուն լինեն 9 կգ/սմ2 ճնշման դիմադրության և (կամ) պաստերացման պայմանների` (60±5) 0C ջերմաստիճանի նկատմամբ:
Պլաստմասսայե խողովակներին ներկայացվող լրացուցիչ պահանջները
24. Պոլիվինիլքլորիդային չպլաստիֆիկացված ճնշումային խողովակները, կախված ամրության պաշարի 2.5 (ՊՎՔ 100) և 2.0 (ՊՎՔ 125) գործակիցներից և MRS=25 ՄՊա նվազագույն երկարատև ամրությունից պետք է համապատասխանեն 6-րդ աղյուսակով նախատեսված նորմերին:
Աղյուսակ 6
Ցուցանիշի անվանումը |
Նորմը |
1. Մակերևույթի` արտաքին տեսքը
գույնը |
Խողովակների ներքին և արտաքին մակերևույթները պետք է լինեն հարթ: Խողովակների արտաքին, ներքին և կողային մակերևույթներին չի թույլատրվում անզեն աչքով նկատելի բշտիկներ, ճաքեր, փչուկներ, կոտրվածքներ: |
2. Կայունությունը 20 օC ջերմաստիճանում ներքին 42 ՄՊա լարվածության դեպքում 35 ՄՊա լարվածության դեպքում |
1 |
3. Կայունությունը 60 օC ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում, ժ, ոչ պակաս. ՊՎՔ 100 խողովակի համար` խողովակի պատի 10,0 ՄՊա սկզբնական լարվածության դեպքում ՊՎՔ 125 խողովակի համար` խողովակի պատի 12,5 ՄՊա սկզբնական լարվածության դեպքում |
1000 1000 |
4. Հարվածական ամրությունը` ըստ Շարպի (փշրված նմուշների քանակը), %, ոչ ավելի |
10 |
5. Խողովակի երկարության փոփոխումը տաքացումից հետո, %, ոչ ավելի |
5 |
6. Հոսունության սահմանը` 12 մմ-ից մեծ տրամագծով (d) խողովակների ձգման դեպքում, ՄՊա, ոչ պակաս |
49 |
7. Հարաբերական երկարացումը` 12 մմ-ից մեծ տրամագծով (d) խողովակների խզման դեպքում, %, ոչ պակաս |
25 |
8. Փափկացման ջերմաստիճանը` ըստ Վիկի, օC, ոչ պակաս |
78 |
9. P տիպի փողալայնուկով խողովակի հավաքովի հանգույցների ՊՎՔ 100 խողովակի համար` 4,2 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում 3,2 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում ՊՎՔ 125 խողովակի համար` 3,36 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում 2,56 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում |
1 1 |
10. Անթափանցիկությունը, %, ոչ ավելի |
0,2 |
Սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ աղյուսակի 3-րդ կետով նախատեսված 600C ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում պոլիվինիլքլորիդային ճնշումային խողովակների և 9-րդ կետով սահմանված 200C ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում P տիպի փողալայնուկով յուրաքանչյուր չափի խողովակի հավաքովի հանգույցների 1000 ժ-ից ոչ պակաս կայունության ստուգումը պետք է սահմանված լինի որոշակի տեսակի խողովակների և հավաքովի հանգույցների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով` 12 ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ պակաս պարբերականությամբ:
25. Պոլիէթիլենային ճնշումային խողովակները, կախված նվազագույն երկարատև ամրություններից և ամրության պաշարի 1,25 գործակցից, պետք է համապատասխանեն 7-րդ աղյուսակով նախատեսված նորմերին:
Աղյուսակ 7
Ցուցանիշի անվանումը |
Նորմն ըստ պոլիէթիլենի նվազագույն | ||||
3,2 |
6,3 |
8,0 |
10,0 | ||
1 |
2 |
3 |
4 |
5 | |
1. Մակերևույթի` արտաքին տեսքը
գույնը |
Խողովակների ներքին և արտաքին մակերևույթները պետք է լինեն հարթ: Խողովակների արտաքին, ներքին և կողային մակերևույթներին չի թույլատրվում անզեն աչքով նկատելի բշտիկներ, ճաքեր, փչուկներ, կոտրվածքներ, կողմնակի խառնուկներ | ||||
սև |
սև` խողովակի | ||||
2. Հարաբերական երկարացումը խզման ժամանակ, %, ոչ ավելի |
250 | ||||
3. Խողովակի երկարության փոփոխումը տաքացումից հետո, %, ոչ ավելի |
3 | ||||
4. Կայունությունը, ներքին հաստատուն ճնշման դեպքում, ժ, ոչ պակաս |
100 |
-- |
-- |
-- | |
5. Կայունությունը, ներքին հաստատուն ճնշման դեպքում, ժ, ոչ պակաս, 2 ՄՊա |
165 |
- |
- |
- |
Սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ աղյուսակի 5-րդ կետով նախատեսված 800C ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում պոլիէթիլենային ճնշումային խողովակների 1000 ժ-ից ոչ պակաս կայունության ստուգումը պետք է սահմանված լինի որոշակի տեսակի խողովակների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով` յուրաքանչյուր չափի համար` 6 ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ պակաս պարբերականությամբ:
Պլաստմասսայե արտադրանքների մակնշումը
26. Պլաստմասսայե արտադրանքների յուրաքանչյուր միավորի (խցանափակման ապրանքների յուրաքանչյուր փաթեթավորման միավորի (տուփի, արկղի, պարկի և այլնի) հատակին կամ ներքևի մասում, իսկ խողովակների մակերևույթին յուրաքանչյուր 1 մ հեռավորության վրա, փորագրման, տպագրական, դրոշմագրման, դրոշմատպման կամ կաղապարման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի ձևով պետք է մակնշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և (կամ) ապրանքային նշանը, գտնվելու վայրը,
բ) պոլիմերային նյութի (որից պատրաստվել է արտադրանքը) անվանումը և (կամ) մակնիշը,
գ) «Սննդամթերքի համար» կամ «Սորուն սննդամթերքի համար» կամ «Սառը սննդամթերքի համար» կամ «Տաք սննդամթերքի համար» բառերը կամ «Սննդ» հապավումը կամ 1-ին նկարին համապատասխան նշան:
Նկար 1.
Այնպիսի արտադրանքների համար, որոնք նախատեսված չեն սննդամթերքի հետ շփման համար, բայց դրանց ձևը և չափերը հնարավորություն են տալիս օգտագործել սննդամթերքի համար (օրինակ, դույլեր, թասեր, բաժակներ և այլն), պետք է նշված լինեն «Ոչ սննդամթերքի համար» բառերը կամ 2-րդ նկարին համապատասխան նշան կամ արտադրանքների կոնկրետ կանխանշանակումը,
Նկար 2.
դ) պլաստմասսայե տարաների համար լրացուցիչ պետք է նշված լինի նաև դրանց տարողությունը,
ե) պոլիմերային նյութի երկրորդային վերամշակման հնարավորության նշանը` համաձայն 3-րդ կամ 4-րդ նկարների, ինչպես նաև շրջակա միջավայրի մաքրությունն ապահովող, դրա աղտոտումը բացառող և պլաստմասսայե արտադրանքների երկրորդային վերամշակման համար դրանց հավաքման նշանը` համաձայն 5-րդ նկարի:
Նկար 3. |
Նկար 4 |
Նկար 5.
27. Այն դեպքերում, երբ տեխնոլոգիապես անհնար է մակնշումն իրականացնել պլաստմասսայե արտադրանքի վրա` դրա արտադրման ընթացքում, ինչպես նաև ոչ նկարազարդ պարկերի (տոպրակների) համար, թույլատրվում է մակնշման տվյալները տալ պլաստմասսայե արտադրանքին կցվող կամ փաթեթվածքի մեջ ներդրվող պիտակների վրա:
28. Պլաստմասսայե արտադրանքների (բացառությամբ պոլիմերային թաղանթից պատրաստված պարկերի և տոպրակների) փոխադրական տարայի վրա պետք է մակնշված լինեն «Փխրուն է: Զգույշ», «Վերև», ինչպես նաև կոնկրետ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով սահմանված վարվելակարգային նշանները` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան:
Պլաստմասսայե արտադրանքների փաթեթավորումը, փոխադրումը և պահումը
29. Պլաստմասսայե արտադրանքները, բացառությամբ խողովակների, առանձին-առանձին կամ խմբակային` ըստ տեսակների պետք է փաթեթավորված լինեն այնպիսի նյութերով և միջոցներով, որոնք կապահովեն պլաստմասսայե արտադրանքների պահպանվածությունը և անվտանգությունը` դրանց պահման, փոխադրման և իրացման ժամանակ:
Փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 30 կիլոգրամը:
Խողովակները փաթեթավորում են կապոցների ձևով` դրանք ամրացնելով ոչ պակաս 2 տեղում, այնպես, որպեսզի ամրացման տեղերի հեռավորությունը լինի 2-2,5 մ:
30. Փաթեթավորված կամ առանց փաթեթավորման (խոշոր չափերի արտադրանքները, օրինակ` տակառները) պլաստմասսայե արտադրանքները փոխադրում են տրանսպորտի բոլոր փակ տեսակներով` համաձայն տվյալ տեսակի տրանսպորտով բեռների փոխադրման կանոնների։
31. Պլաստմասսայե արտադրանքները պետք է պահել փակ տարածքներում` պաշտպանելով արևի ճառագայթների ուղիղ ազդեցությունից, մինուս 500C-ից մինչև 500C ջերմաստիճանում:
Փաթեթավորված վիճակում պահման ժամանակ պլաստմասսայե արտադրանքները դարսվում են դարսակաշարերով` 3 մ-ից ոչ ավելի բարձրությամբ և ջեռուցման սարքերից 1 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ:
Պլաստմասսայե արտադրանքների արտադրման և օգտահանման ժամանակ շրջակա միջավայրի պահպանությանը ներկայացվող պահանջները
32. Պլաստմասսայե արտադրանքների արտադրման ժամանակ, ինչպես նաև դրանց վրա բարձր ջերմաստիճանի (150օ-250օ C) ազդեցության դեպքում աշխատանքային գոտու օդում կարող են առաջանալ վնասակար թունավոր նյութեր:
33. Պլաստմասսայե արտադրանքների արտադրման համար օգտագործվող պոլիմերային նյութերից աշխատանքային գոտու օդում անջատվող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունները (կոնցենտրացիաները) չպետք է գերազանցեն սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված ստանդարտի պահանջները:
34. Պլաստմասսայե արտադրանքների արտադրության մեջ կիրառվող պոլիմերային նյութերը վառվող, հրդեհավտանգ նյութեր են, իսկ դրանց օդակախույթները պայթունավտանգ են:
Պոլիմերային նյութերի հրդեհավտանգավորության բնութագրերը ներկայացված են 8-րդ աղյուսակում`
Աղյուսակ 8
Պոլիմերային նյութի անվանումը |
Բոցավառման ջերմաստիճանը, օC, ոչ ցածր |
Ինքնաբոցավառման ջերմաստիճանը, օC |
Օդակախույթի բոցավառման ներքին խտության սահմանը, գ/մ3 |
Օդակախույթի բռնկման ջերմաստիճանը, օC, ոչ ցածր |
Պոլիէթիլեն ցածր ճնշման (փոշի, հատիկներ) | 280 | 340-352 | 36-42 | - |
Պոլիէթիլեն բարձր ճնշման (հատիկներ) | 300 | 400 | 41 | - |
Պոլիպրոպիլեն և պոլիպրոպիլենի համապոլիմերներ | 325-343 | 325-388 | 32,7 | - |
Պոլիվինիլքլորիդ |
390 |
500 |
380 | 624 |
Պոլիստիրոլ հարվածակայուն (հատիկներ) |
343 |
486 |
27,5 |
- |
Պոլիէթիլենտերեֆտալատ (հատիկներ) |
390 |
500 |
40 |
- |
35. Պլաստմասսայե արտադրանքների արտադրական գործընթացներում պետք է բացառել շրջակա միջավայրի աղտոտումը` վնասակար նյութերով, վերամշակվող նյութերով և թափոններով, որոնց քանակությունը չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված թույլատրելի նորմերը։
36. Պլաստմասսայե արտադրանքների արտադրման ժամանակ առաջացած թափոնները, ինչպես նաև օգտագործման համար այլևս ոչ պիտանի արտադրանքները պետք է ենթարկվեն օգտահանման:
Արգելվում են պլաստմասսայե ապրանքների անկազմակերպ այրումը և թաղումը:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ գնահատմաՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն)
37. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պլաստմասսայե արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է՝
1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա ընթացակարգը.
2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը պլաստմասսայե արտադրանքի կամ փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
(37-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
38. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)
39. Պլաստմասսայե արտադրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց կամ դրանց փաթեթավորման տարաների վրա կամ դրանց փակցված կամ ներդիր պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում նշված տեղեկատվությանը։
40.(կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)
41. Պլաստմասսայե արտադրանքներից վնասակար քիմիական նյութերի արտազատման քանակությունները պետք է որոշվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված մեթոդներով:
Եթե վնասակար քիմիական նյութերի արտազատումների ընդհանուր քանակությունը չի գերազանցում սահմանային թույլատրելի քանակությունները, ապա առանձին վնասակար քիմիական նյութերի քանակությունների որոշումը պարտադիր չէ:
42. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)
43. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս:
(43-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
44. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)
45. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
46. Պլաստմասսայե արտադրանքների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
47. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պլաստմասսայե արտադրանքների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ստանդարտի նշագիրը |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը |
1 |
2 |
ԳՕՍՏ 12.1.005 | Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդին ներկայացվող ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ |
ԳՕՍՏ 12.3.030 | Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Պլաստմասսաների վերամշակում. Անվտանգության պահանջներ |
ԳՕՍՏ 8032 | Նախընտրելի թվեր և նախընտրելի թվերի շարքեր |
ԳՕՍՏ 11262 | Պլաստմասսաներ. Ձգելիության փորձարկման մեթոդ |
ԳՕՍՏ 12302 | Տոպրակներ պոլիմերային թաղանթից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 18599 (8-րդ բաժին) |
Խողովակներ ճնշումային պոլիէթիլենից. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 14192 | Մակնշում բեռների |
ԳՕՍՏ 24157 | Խողովակներ պլաստմասսայե. Հաստատուն ներքին ճնշման դեպքում կայունության որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 27078 | Խողովակներ ջերմապլաստ. Տաքացումից հետո խողովակների երկարացման փոփոխության որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50825 (ԻՍՕ 2507) |
Խողովակներ և միացնող մանրակներ չպլաստիֆիկացված պոլիվինիլքլորիդից. Փափկեցման ջերմաստիճանի որոշում` ըստ Վիկի |
ԳՕՍՏ Ռ 50962 (5-րդ բաժին) |
Ամանեղեն և արտադրատեսակներ պլաստմասսայե տնտեսական նշանակության. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ Ռ 51613 |
Խողովակներ ճնշումային չպլաստիֆիկացված պոլիվինիլքլորիդից.Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ Ռ 51760 (8-րդ և 9-րդ բաժիններ) |
Տարա պոլիմերային սպառողական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ Ռ 51827-2001 | Տարա. Հերմետիկության և հիդրավլիկ ճնշման փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51864-2002 | Տարա. Բռնակների միացման ամրության փորձարկումներ |
ԳՕՍՏ Ռ 51958 (8-րդ և 9-րդ բաժիններ) |
Միջոցներ խցանափակման պոլիմերային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
(հավելվածը փոփ., խմբ. 02.04.15 N 356-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |