ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2015 թվականի N 389-Ա
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին 2015 թվականի մայիսի 17-20-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը քննարկելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Հարությունյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 15 Երևան |