ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2015 թվականի N 182-Ն
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, ինչպես նաև ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2015 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի՝
1) 1-ին բաժնում նախատեսված գումարները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով, որոնց գնումներն իրականացվելու են՝ կիրառելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված բանակցային ընթացակարգը` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու.
2) 2-րդ բաժնում նախատեսված գումարները ջրօգտագործողների ընկերություններին հատկացվում են «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով՝ հավելվածի 2-րդ բաժնով նախատեսված կազմակերպություններին համապատասխան պայմանագրերի հիման վրա նվիրաբերելու նպատակով.
3) 3-րդ բաժնում նախատեսված գումարը ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին հատկացվում է «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով՝ նշված հավելվածի 3-րդ բաժնով նախատեսված կազմակերպություններին համապատասխան պայմանագրի հիման վրա նվիրաբերելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին`
1) սույն որոշման N 1 կետով հաստատված ծրագրի ֆինանսավորումը կատարել համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի կամ թերությունների տեղեկագրերի առկայության պայմաններում.
2) մինչև 2016 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով կատարված աշխատանքների ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն` ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վրա ազդեցության տեսանկյունից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 4 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 182-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
|
(հավելվածը խմբ. 26.03.15 N 328-Ն, 08.10.15 N 1203-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 182-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0 |
0 |
0 |
0 | |||
այդ թվում՝ |
|||||||
04 |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
||||||
այդ թվում՝ |
|||||||
02 |
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն |
||||||
այդ թվում՝ |
|||||||
04 |
Ոռոգում |
||||||
այդ թվում՝ |
|||||||
05. Ոռոգման համակարգերի հիմնանորոգում |
|||||||
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
|||||||
- Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին |
55,000.0 |
55,000.0 |
55,000.0 |
55,000.0 | |||
- Այլ կապիտալ դրամաշնորհներ |
139,560.0 |
469,853.4 |
646,853.4 |
852,853.4 | |||
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում |
(196,000.0) |
(526,293.4) |
(703,293.4) |
(909,293.4) | |||
-Նախագծահետազոտական ծախսեր |
1,440.0 |
1,440.0 |
1,440.0 |
1,440.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 182-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծրագրի համարը |
Ծրագրերի և կատարողների |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||
ընդամենը` ոչ ֆինան-սական ակտիվ-ների գծով ծախսեր |
այդ թվում՝ | ||||||||
բաժինը |
խումբը |
դասը |
շենքերի և |
շենքերի և շինու-թյունների կապիտալ վերա-նորոգում |
նախա- |
ոչ ֆինան-սական ակտիվ-ների գծով այլ | |||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(907,853.4) |
(909,293.4) |
1,440.0 |
||||||
այդ թվում՝ |
|||||||||
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ |
(907,853.4) |
(909,293.4) |
1,440.0 |
||||||
այդ թվում՝ |
|||||||||
04 |
02 |
04 |
05 |
Ոռոգման համակարգերի հիմնանորոգում |
(907,853.4) |
(909,293.4) |
1,440.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 182-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծրագրի համարը |
Ծրագրերի և կատարողների |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
բաժինը |
խումբը |
դասը | ||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(194,560.0) |
(524,853.4) |
(701,853.4) |
(907,853.4) | ||||
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ |
(194,560.0) |
(524,853.4) |
(701,853.4) |
(907,853.4) | ||||
այդ թվում՝ |
||||||||
04 |
02 |
04 |
05 |
Ոռոգման համակարգերի հիմնանորոգում |
(194,560.0) |
(524,853.4) |
(701,853.4) |
(907,853.4) |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 182-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Միջանցիկ կոդը՝ ըստ CPV դասակարգ- |
Անվանումը |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||
գնման ձևը |
չափի միավորը |
միավորի գինը |
քանակը |
գումարը | ||||
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
||||||||
Բաժին |
Խումբ |
Դաս |
Ոռոգում |
(907,853.4) | ||||
2. Ոռոգման համակարգերի հիմնանորոգում |
||||||||
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
||||||||
45231125/1 |
Ոռոգման աշխատանքներ |
ԲԸ |
դրամ |
(1,000,000,000.0) |
1 |
(1000,000.0) | ||
45231125/1 |
Ոռոգման աշխատանքներ |
ԲԸԱՀ |
դրամ |
90,706,600.0 |
1 |
90,706.6 | ||
71241200 |
Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում |
ԲԸԱՀ |
դրամ |
1,440,000.0 |
1 |
1,440.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |