ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2015 թվականի N 836-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 729-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 729-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «թաղային համայնքում» և «Արաբկիր» բառերը համապատասխանաբար փոխարինել «վարչական շրջանում» և «Քանաքեռ-Զեյթուն» բառերով, իսկ «260000» և «15000» թվերը համապատասխանաբար փոխարինել «240000» և «22500» թվերով.
2) որոշման 1-ին կետի NN 6 և 9 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
4) որոշումը լրացնել նոր՝ 2.2-րդ կետով.
«2.2. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների բնակավայրի նպատակային նշանակության համապատասխանաբար 20000 և 15000 քառ. մետր հողամասերի սահմանված կարգով կառուցապատման նպատակով տրամադրումը՝ որպես բնակավայրի նպատակային նշանակության՝ բնակելի, հասարակական և խառը կառուցապատման գործառնական նշանակության հողերի»:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 30 |
Հավելված N 1 |
«Հավելված N 6 |
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
«Հավելված N 9 |
»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |