«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015195
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 մայիսի 2015 թ. |
թիվ 107-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարելավել վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների գրանցման, ղեկավարների կազմում փոփոխությունների իրականացման և ղեկավարներին որակավորման վկայականների տրամադրման գործընթացները,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 17/01) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) 80-րդ կետի 2-րդ ենթակետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «ինչպես նաև ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ (առկայության դեպքում)» բառերը,
2) 95-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կանոնակարգի 94-րդ կետում նշված պատվիրակման պայմանագրի և պատվիրակման ծառայություններ մատուցող կազմակերպությունում վճարահաշվարկային կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարողի համապատասխան որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի պատճենը, ինչպես նաև տվյալ փաստաթղթերում տեղի ունեցած փոփոխությունները՝ համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում:»,
3) 113-րդ կետում «բանկում:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Ընդ որում, Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավար պաշտոնների թեկնածուները Կենտրոնական բանկում նախատեսված քննություններին կարող են մասնակցել միայն այն Վճարահաշվարկային կազմակերպության միջնորդությամբ (Հավելված 5 Ձև 1-ին համապատասխան), որում նախատեսում են զբաղեցնել տվյալ որակավորմանը համապատասխան պաշտոն:»,
4) Կանոնակարգ 17/01-ի 115-րդ կետում՝
ա. 2-րդ ենթակետի «վկայական/ները» բառից հետո հանել «վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոններում գրանցվելու համար» բառերը,
բ. հանել 3-րդ ենթակետը,
5) 118-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«118. Սույն կանոնակարգով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից տրամադրված համապատասխան որակավորումն ստացած են համարվում սույն կանոնակարգի Հավելված 3.1-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 1 տարի աշխատած և գրանցման գործընթացում գտնվող այն ղեկավարների թեկնածուները, ովքեր դրանցում ստանձնել են որակավորման ենթակա պաշտոնին համանման պաշտոնի պարտականություններ և/կամ զբաղեցրել նմանատիպ պաշտոններ:»,
6) 122-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
7) Կանոնակարգ 17/01-ում լրացնել հետևյալ բովանդակությամբ «122.1.» կետ.
«122.1. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից սույն կանոնակարգի 113-րդ կետում նշված ղեկավարի գրանցման միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո ղեկավարի թեկնածուն 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին:»,
8) Կանոնակարգ 17/01-ի 123-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
9) 124-րդ կետում «տեղեկանքը» բառից հետո լրացնել «(ոչ ռեզիդենտները ներկայացնում են առկայության դեպքում):»,
10) 141-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«141. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը` սույն կանոնակարգի 122.1-րդ կետով սահմանված ժամկետում:»,
11) 142-րդ կետում`
ա. «5» թիվը փոխարինել «3» թվով,
բ. «15» թիվը փոխարինել «5» թվով,
12) 143-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«143. Սույն կանոնակարգի Հավելված 10-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է քննության դրական արդյունք ապահոված թեկնածուներին՝ էլեկտրոնային եղանակով, ուղարկվելով այն ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում լրացված էլեկտրոնային փոստի հասցեին՝ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:»,
13) 144-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«144. Սույն կանոնակարգի Հավելված 10.1-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 116-րդ կամ 118-րդ կետերի պահանջներին բավարարող ղեկավարի թեկնածուին՝ ուղարկվելով այն ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում լրացված էլեկտրոնային փոստի հասցեին՝ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:»,
14) 146-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«146. Որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված 5 (հինգ) տարի ժամկետով, բացառությամբ սույն կանոնակարգի 116-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը կամ տվյալ որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի` որակավորման վկայականի տրամադրման հիմք հանդիսանալու ավարտը կամ անձի կողմից այնպիսի գործողության կամ անգործության կատարումը, որի հետևանքով խախտվել են որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները, և սույն կանոնակարգի 118-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են անժամկետ:»,
15) 147-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
16) Կանոնակարգ 17/01-ում լրացնել հետևյալ բովանդակությամբ «148.1.» կետ.
«148.1. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած և գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է դիմում ղեկավարի համար որակավորման ստուգման քննություն անցկացնելու միջնորդությամբ: Որակավորման ստուգում անցած ղեկավարին տրամադրվում է նոր որակավորման վկայական՝ քննությունը հանձնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով:»,
17) Կանոնակարգ 17/01-ում լրացնել հետևյալ բովանդակությամբ «148.2.» կետ.
«148.2. Կենտրոնական բանկում գրանցված ղեկավարի, ով ստացել է սույն կանոնակարգի 116-րդ կետով սահմանված ղեկավարի իր պաշտոնին համապատասխան որակավորում, նախկինում ստացված որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում որակավորման վկայականի ստացման համար դիմում՝ կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորումը հավաստող փաստաթղթի հիման վրա ղեկավարին տրամադրում է նոր որակավորման վկայական՝ դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով:»,
18) 150-րդ կետում հանել «գլխավոր հաշվապահի տեղակալի» բառերը,
19) Կանոնակարգ 17/01-ում լրացնել հետևյալ բովանդակությամբ 150.1-րդ կետ.
«150.1. Անձը կարող է գրանցվել Վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում՝ ՀՀ կենտրոնական բանկում բանկի ու օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի որակավորման քննության դրական արդյունք ապահովելու պարագայում: Տվյալ դեպքում տրամադրվում է սույն կանոնակարգի Հավելված 10-ով սահմանված որակավորման վկայականը՝ էլեկտրոնային եղանակով, ուղարկվելով այն ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում լրացված էլեկտրոնային փոստի հասցեին՝ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:»,
20) Հանել 192-րդ կետի վերջին նախադասությունը,
21) Հավելված 5-ի Ձև 1-ում հանել «(խորհրդի անդամի համար՝ նաև ստուգել մասնագիտական համապատասխանությունը)» բառերը,
22) Հավելված 10-ի վերնագրից հանել «(ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ, ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ)» բառերը,
23) Հավելված 10.1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2015 թ. մայիսի 8 Երևան |
Հավելված 1 Հաստատված էՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 107-Ն որոշմամբ |
«ՀԱՎԵԼՎԱԾ 10.1 «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 17/01-ի» |
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N Սույն վկայականը տրվում է
Վճարահաշվարկային կազմակերպության՝ □ դրամական (փողային) փոխանցում իրականացնող __________________________________ պաշտոնի կամ պաշտոնների անվանումը պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար: Վկայականի տրման հիմք է հանդիսանում _______________________________________
Սույն վկայականն ուժի մեջ է մինչև որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը: ՀՀ կենտրոնական «___» _____________20 թ.: |
ԴԱՐՁԵՐԵՍ
Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե վերջինիս տրման համար հիմք հանդիսացող որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը կորցնում է վավերականությունը:
Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե անձը կատարել է այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործություն, որի հետևանքով խախտել է որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:
Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե համապատասխան փոփոխությունների արդյունքում տվյալ որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրն այլևս վկայագրի տրման հիմք չէ: |