ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2010 թվականի N 661-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 401-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 7-ի «Բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմն ու կանոնակարգը հաստատելու մասին» N 401-Ն որոշմամբ` հաստատված բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի կազմում`
1) «Կ. Գևորգյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ա. Հակոբյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.
2) «Ե. Աթայան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային և կոմունալ քաղաքականության վարչության պետ (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Ե. Աթայան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային ապահովման, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ քաղաքականության վարչության պետ (խորհրդի քարտուղար)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. օգոստոսի 21 Երևան |