«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015196
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 մայիսի 2015 թ. |
թիվ 108-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարձրացնել ապահովագրական գործակալների կողմից մատուցվող ծառայությունների որակը,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 40-րդ հոդվածի 6-րդ մասը, 51-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/01) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 32-ում «օրենքի 7-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «, ընդ որում եթե գործակալը իրականացնում է Ավտոտրանսպորտային միջնոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով միջնորդություն, ապա օրենքի 7-րդ հոդվածի համապատասխան դասից հետո փակագծերում նշվում է «ԱՊՊԱ» բառը),
2) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում ապահովագրական ընկերությունները պարտավոր են`
1) ապահովել, որ իրենց` Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով միջնորդություն իրականացնող ապահովագրական գործակալները ունենան Ավտոապահովագրության միասնական պատուհան (այսուհետ՝ ԱԱՄՊ) համակարգով աշխատելու հավաստագիր,
2) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով միջնորդություն իրականացնող ԱԱՄՊ համակարգով աշխատելու հավաստագիր ունեցող գործակալների հաշվառման վկայականներում կատարել համապատասխան նշում` համաձայն Կանոնակարգ 3/01-ի Հավելված 32-ի,
3) իրենց ինտերնետային կայքերում հրապարակել ԱԱՄՊ համակարգով աշխատելու հավաստագիր ունեցող ապահովագրական գարծակալների ցանկը՝ հատուկ նշում կատարելով հավաստագիր ունենալու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2015 թ. մայիսի 8 Երևան |
Հավելված 1 Հաստատված էՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 108-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 12 «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի |
ՏԵՂԵԿԱՆՔ
Ապահովագրական գործակալների վերաբերյալ
| |||
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե ներկայացվում են միայն փոփոխությունները: | |||
1. Ապահովագրական գործակալների ռեգիստրում անձին հաշվառելու համար միջնորդագիր ներկայացնող ապահովագրական ընկերության անվանումը
| |||
2. Ապահովագրական գործակալի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը կամ անուն, հայրանուն, ազգանունը
o Իրավաբանական անձ գործակալի համար՝ Անվանումը՝ Կազմակերպաիրավական ձևը՝ Ֆիզիկական անձ՝ o Անհատ ձեռնարկատեր Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն, հայրանուն) o Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն, հայրանուն)
| |||
3. Ապահովագրական գործակալի վերաբերյալ տվյալներ | |||
3.1 Իրավաբանական անձ գործակալի համար՝ Հարկ Վճարողի Հաշվառման Համարը՝ Պետական գրանցման համարը՝ Անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ գործակալի համար՝ Հանրային ծառայությունների համարանիշը՝ Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ ապահովագրական գործակալի համար՝ Անձնագրի տվյալներ՝ | |||
3.2 Իրավաբանական անձ գործակալի համար՝ o Գործունեության տեսակը՝ __________________________ o Այլ գործունեությամբ չի զբաղվում Գործունեության իրականացման վայրը՝ Հեռախոսահամար՝ Անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ ապահովագրական գործակալի համար՝ o Գործունեության տեսակը՝ _________________________ o Այլ գործունեությամբ չի զբաղվում Հաշվառման վայր՝ Գործունեության իրականացման վայրը՝ Հեռախոսահամար՝ | |||
3.3 Իրավաբանական անձ գործակալի ղեկավար անձանց ցանկը | |||
3.4 Իրավաբանական անձի ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձ աշխատակիցների ցանկը | |||
3.5 Իրավաբանական անձ գործակալի մասնաճյուղերի և (կամ) ներկայացուցչությունների ցանկը: Սույն կետը լրացվում է, եթե իրավաբանական անձ գործակալը մտադիր է իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ մասնաճյուղերի և ներկայացուցչությունների միջոցով: Վերջիններիս բացակայության դեպքում կատարվում է «չունի մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ» նշումը: | |||
4. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը (որի հետ աշխատելու է գործակալը) ստանձնել է ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը:
o Ոչ, o Այո, նշել պատասխանատվության չափը: | |||
5. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը հավաստում է, որ ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձինք տիրապետում են սույն կանոնակարգի Հավելված 37-ով սահմանված թեմաներին` ըստ սահմանված խորության: o Ոչ, o Այո: | |||
5.1. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը հավաստում է, որ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության գծով ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձինք ունեն Ավտոապահովագրության միասնական պատուհան համակարգով աշխատելու հավաստագիր: o Ոչ, o Այո: | |||
6. Արդյո՞ք առկա է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված հիմքերի բացակայության մասին հայտարարությունը: o Ոչ, o Այո: | |||
7. Կից ներկայացնում ենք ապահովագրական գործակալի հետ կնքած պայմանագրի պատճենը (..էջ): Ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը չստանձնելու դեպքում՝ կից ներկայացնում ենք մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար գործակալի կնքած պատասխանատվության ապահովագրության պայմանագրի պատճենը: |