ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2015 թվականի N 422-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի մայիսի 13-16-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կարեն Ճշմարիտյանինը և Սերգեյ Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են՝
1) Անդրանիկ Գրիգորյանինը, Կարեն Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
2) Արման Խաչատրյանինը և Ավետիս Հովհաննիսյանինը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.
3) Աշոտ Օսիպյանինը՝ «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
4) Բագրատ Ենգիբարյանինը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մայիսի 25-ի N 422-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-16-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Ճշմարիտյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (13.05.2015-15.05.2015, պատվիրակության ղեկավար) |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ) |
Կ. Հակոբյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Ա. Խաչատրյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Հովհաննիսյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումների տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Օսիպյան |
- «Արարատբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Բ. Ենգիբարյան |
- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |