Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2012 թվականի |
թիվ 4/2 |
քաղ. Տագանրոգ
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի ընթացակարգային կանոնների՝ Միավորված կոլեգիայի առանձին որոշումներում պարունակվող տեղեկատվության տարածման նկատմամբ սահմանափակումների սահմանմանն առնչվող մասում փոփոխություններ կատարելու մասին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան
ՈՐՈՇԵՑ՝
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1/4 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միասնական կոլեգիայի ընթացակարգային կանոնների IV գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Միավորված կոլեգիայի նյութերում սահմանափակ տարածում ունեցող տեղեկություններ պարունակող տեղեկատվության առկայության մասին» որոշումն ընդունվում է Միավորված կոլեգիայի անդամների կողմից` Միավորված կոլեգիայի նիստին՝ Մաքսային միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմնի ներկայացմամբ:
Սահմանափակ տարածում ունեցող տեղեկություններ պարունակող տեղեկատվության վերաբերյալ որոշումները ներկայացվում են Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմիններ՝ Մաքսային միության անդամ պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:
Նախագահ՝ |
Ա. Յու. Բելյանինով | |
Նախագահի տեղակալ՝ |
Ա. Ֆ. Շպիլևսկի | |
Նախագահի տեղակալ՝ |
Մ.Տ. Յեսենբաև |
Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: