ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2015 թվականի N 953-Ա
ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին 2015 թվականի հոկտեմբերի 20-23-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն (Տռնավայի երկրամաս)՝ «Եվրոպական հայերի ֆորում» կազմակերպության միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման հետագա ընթացքի շուրջ բանակցություններ վարելու համար:
2. Աշոտ Ղահրամանյանի` Սլովակիայի Հանրապետություն (Տռնավայի երկրամաս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Սլովակիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 14 Երևան |