ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2015 թվականի N 1189-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`
հազ. հեկտար, |
որից՝ ոռոգվող | |
Հայաստանի Հանրապետության տարածքը |
2974.3 |
208.2 |
այդ թվում` |
||
1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության` | ||
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր |
2045.7 |
154.7 |
որից` |
||
վարելահողեր |
446.7 |
119.6 |
բազմամյա տնկարկներ |
34.4 |
33.6 |
խոտհարքներ |
121.1 |
1.5 |
արոտներ |
1051.3 |
|
այլ հողատեսքեր |
392.2 |
|
բ. բնակավայրերի հողեր |
151.8 |
53.1 |
որից՝ |
||
տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր |
94.5 |
52.9 |
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր |
36.5 |
|
դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
12.6 |
|
ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր |
335.4 |
|
զ. հատուկ նշանակության հողեր |
31.6 |
|
է. անտառային հողեր |
334.2 |
0.4 |
ը. ջրային հողեր |
25.9 |
|
թ. պահուստային հողեր |
0.6 |
|
2) հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների՝ | ||
ա. քաղաքացիների |
537.1 |
181.1 |
բ. իրավաբանական անձանց |
29.8 |
2.9 |
գ. համայնքային |
1033.5 |
22.4 |
դ. պետական |
1373.2 |
1.7 |
ե. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների |
0.7 |
0.1 |
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 19 Երևան |