Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
16 փետրվարի 2017 թվականի N 7
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների կիրառման ծրագրի միջոցառումների իրականացման 2017-2020 թվականների ժամանակացույցին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի նիստի N 7 |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանում |
Պատասխանատու |
Համակատարող |
Կատարման ժամկետ |
Ակնկալվող արդյունք |
Ֆինանսավորում |
1. |
Մշակել և կատարելագործել կենսաբանական զենքի ստեղծման, տարածման և նրա միջոցների նկատմամբ հսկողության մեխանիզմներ` համաձայն միջազգային մոտեցումների և պահանջների |
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
2018 թվական, |
Մշակված և կատարելագործված են կենսաբանական զենքի ստեղծման, տարածման և նրա միջոցների նկատմամբ հսկողության մեխանիզմները` համաձայն միջազգային մոտեցումների և պահանջների |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2. |
Կենսաբանական անվտանգության ոլորտում գործող սուբյեկտների հետ համատեղ մշակել համապատասխան անվտանգության և պահպանման մեխանիզմներ` նշելով սուբյեկտների պատասխանատվության շրջանակները |
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
2018 թվական, |
Կենսաբանական անվտանգության ոլորտում գործող սուբյեկտների հետ համատեղ մշակված են համապատասխան անվտանգության և պահպանման մեխանիզմները, սուբյեկտների պատասխանատվության շրջանակները որոշված են |
Ֆինանսավարում չի պհանջվում |
3. |
Մշակել և ընդունել արդյունավետ մեթոդներ, մեխանիզմներ և տեխնոլոգիաներ՝ ՀՀ բնակչությունն ու տնտեսությունը կենսաբանական վտանգներից և վտանգավոր կենսաբանական գործոնների ներգործությունից պաշտպանելու համար |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
Պարբերաբար |
Մշակված և ընդունված են արդյունավետ մեթոդներ, մեխանիզմներ և տեխնոլոգիաներ՝ ՀՀ բնակչությունն ու տնտեսությունը կենսաբանական վտանգներից և վտանգավոր կենսաբանական գործոնների ներգործությունից պաշտպանելու համար |
Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
4. |
Բարձրացնել բնակչության իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակը` օգտագործելով լրատվամիջոցները, հրատարակելով համապատասխան տեղեկատվական նյութեր և այլն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
Տարեկան 2 անգամ |
Բարձրացվել է բնակչության իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակը` օգտագործելով լրատվամիջոցները, հրատարակելով համապատասխան տեղեկատվական նյութեր և այլն |
Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
5. |
Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` Կենսաբանական զենքի կոնվենցիայի (այսուհետ` ԿԶԿ) դրույթների իրականացման գործընթացն ապահովելու համար |
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՀՀ բնապահպանության նախարարություն |
2017 թվական, |
ԿԶԿ դրույթների իրականացման գործընթացն ապահովող միջգերատեսչական աշխատանքային խումբը ստեղծված է |
Ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
Ապահովել կենսաբանական ոլորտում գործող լաբորատորիաների և նրանց տրամադրության ներքո գտնվող կենսաբանական ազդակների (ագենտների) հաշվառումը (գույքագրումը)` իրականացնելով դրանց վերաբերյալ համապարփակ վերլուծություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
Պարբերաբար |
Ապահովված է կենսաբանական ոլորտում գործող լաբորատորիաների և նրանց տրամադրության ներքո գտնվող կենսաբանական ազդակների (ագենտների) հաշվառումը (գույքագրումը)` իրականացնելով դրանց վերաբերյալ համապարփակ վերլուծություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
7. |
Կատարելագործել կենսաբանական անվտանգության բնագավառում գործող օրենքները, կանոնակարգերը և այլ իրավական ակտերը` անհրաժեշտության պարագայում հանդես գալով նոր օրենսդրական նախաձեռնությամբ |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
Պարբերաբար |
Կատարելագործված են կենսաբանական անվտանգության բնագավառում գործող օրենքները, կանոնակարգերը և այլ իրավական ակտերը |
Ֆինանսավորում չի պահանջվում |
8. |
Խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի սպառազինության հարցերով ժնևյան գրասենյակում գործող Կենսաբանական զենքի կոնվենցիայի իրականացման աջակցության ստորաբաժանման հետ` վերջինիս ներկայացնելով կոնվենցիայի կիրառման վերաբերյալ զեկույցներ և հայտարարագրեր |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
Պարբերաբար |
ՄԱԿ-ի սպառազինության հարցերով ժնևյան գրասենյակում գործող Կենսաբանական զենքի կոնվենցիայի իրականացման աջակցության ստորաբաժանման հետ համագործակցությունը խորացված է, կոնվենցիայի կիրառման վերաբերյալ զեկույցները և հայտարարագրերը ներկայացված են |
Ֆինանսավորում չի պահանջվում |
9. |
Ապահովել համագործակցություն և համատեղ ծրագրերի իրականացում կենսաբանական անվտանգության ոլորտում ներգրավված այլ միջազգային և տարածաշրջանային կառույցների (օրինակ ԵՄ Գերազանցության կենտրոններ) հետ. համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում, լավագույն փորձի փոխանակում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
Պարբերաբար |
Կենսաբանական անվտանգության ոլորտում ներգրավված այլ միջազգային և տարածաշրջանային կառույցների (օրինակ ԵՄ Գերազանցության կենտրոններ) հետ. Ապահովել համագործակցություն և համատեղ ծրագրերի իրականացում համատեղ ծրագրերը և նախագծերը մշակված են, լավագույն փորձը փոխանակված է |
Ֆինանսավորում չի պահանջվում |
10. |
Միջազգային, տարածաշրջանային և տեղական հասարակական կազմակերպությունների ներգրավում` ըստ անհրաժեշտության |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
Պարբերաբար |
Ըստ անհրաժեշտության ներգրավվել են Միջազգային, տարածաշրջանային և տեղական հասարակական կազմակերպություններ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
11. |
Փոխշահավետ համագործակցության զարգացում երկկողմ հարթակում. համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում, լավագույն փորձի փոխանակում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
Պարբերաբար |
Զարգացվել է փոխշահավետ համագործակցությունը երկկողմ հարթակում. իրականացվել են համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում, լավագույն փորձի փոխանակում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
12. |
Կենսաբանական անվտանգության ապահովման բնագավառում գործող բոլոր կառույցների (պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, ինչպես նաև այլ մարմինների և կազմակերպությունների) համակարգված համագործակցության ապահովում: |
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
Պարբերաբար |
Ապահովված է կենսաբանական անվտանգության ապահովման բնագավառում գործող բոլոր կառույցների (պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, ինչպես նաև այլ մարմինների և կազմակերպությունների) համակարգված համագործակցությանը: |
Ֆինանսավարում չի պահանջվում |
13. |
Կենսաբանական անվտանգության ոլորտում յուրաքանչյուր կառույցի գործառույթների և լիազորությունների հստակեցում, դրանց համագործակցության մեխանիզմների մշակում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
2020 թվական, |
Կենսաբանական անվտանգության ոլորտում յուրաքանչյուր կառույցի գործառույթները և լիազորությունները հստակեցված են, դրանց համագործակցության մեխանիզմները մշակված են |
Ֆինանսավորում չի պահանջվում |
14. |
Շահագրգիռ կողմերի հետ պետական և դիվանագիտական խողովակներով իրականացնել տեղեկատվության փոխանակում` նպատակ ունենալով պատկերացում կազմել տվյալ երկրում առաջացած կենսաբանական վտանգի վերաբերյալ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
Պարբերաբար |
Շահագրգիռ կողմերի հետ պետական և դիվանագիտական խողովակներով տեղեկատվության փոխանակումը իրականացված է |
Ֆինանսավորում չի պահանջվում |
15. |
Շահագրգիռ կողմերի հետ համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում, լավագույն փորձի փոխանակում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
Պարբերաբար |
Շահագրգիռ կողմերի հետ մշակվել են համատեղ ծրագրեր և նախագծեր, իրականացվել է լավագույն փորձի փոխանակում, |
Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
16. |
Հարկ եղած պարագայում շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել համատեղ վարժանքներ և վերապատրաստման դասընթացներ |
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
Պարբերաբար |
Շահագրգիռ կողմերի հետ համատեղ վարժանքները և վերապատրաստման դասընթացները կազմակերպված են |
Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
17. |
Ապահովել գործող լաբորատորիաների (պետական և ոչ պետական) հավատարմագրումը միջազգային չափանիշներին համապատասխան |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2020 թվական, |
Գործող լաբորատորիաների (պետական և ոչ պետական) հավատարմագրումը միջազգային չափանիշներին համապատասխան ապահովված է |
Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
18. |
Խրախուսել լաբորատորիաներում կենսաանվտանգության ոլորտի մասնագետների ներգրավումը |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
Պարբերաբար |
Լաբորատորիաներում կենսաանվտանգության ոլորտի մասնագետների ներգրավումը խրախուսված է |
Ֆինանսավորում չի պահանջվում |
19. |
Մշակել և ներդնել հատուկ վտանգավոր միկրոօրգանիզմների (կենսաբանական) ազդակների հետ աշխատող անձանց վստահելիության (հուսալիության) գնահատման և ստուգման համակարգ |
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2019 թվական, 1-ին կիսամյակ |
Հատուկ վտանգավոր միկրոօրգանիզմների (կենսաբանական) ազդակների հետ աշխատող անձանց վստահելիության (հուսալիության) գնահատման և ստուգման համակարգը մշակված և ներդրված է |
Ֆինանսավորում չի պահանջվում |
20. |
Մշակել մեխանիզմներ, Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելու համար |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
2019 թվական, |
Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելու համար մեխանիզմները մշակված և ներդրված են |
Ֆինանսավորում չի պահանջվում |
21. |
Աջակցություն ցուցաբերել մասնագիտացված լաբորատորիաներին գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործում, նոր մեթոդոլոգիաների մշակման հարցում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների |
Պարբերաբար |
Մասնագիտացված լաբորատորիաների դիմելու դեպքում գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործում և նոր մեթոդոլոգիաների մշակման հարցում աջակցությունը ցուցաբերված է |
Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
22. |
Խրախուսել և աջակցել լաբորատորիաների և կենսաբանական անվտանգության ոլորտում ներգրավված մասնագետների մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային կոնֆերանսներին, աշխատաժողովներին ու դասընթացներին, ինչպես նաև դրանց շրջանակներում կազմակերպվող գիտական փորձերին, |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
Պարբերաբար |
Լաբորատորիաների և կենսաբանական անվտանգության ոլորտում ներգրավված մասնագետների մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային կոնֆերանսներին, աշխատաժողովներին ու դասընթացներին, ինչպես նաև դրանց շրջանակներում կազմակերպվող գիտական փորձերի աշխատանքները խրախուսված են |
Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
23. |
Աշխատանքներ տանել պարտադիր հետազոտությունների ստանդարտների և լաբորատոր ցանցի ստեղծման համար |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ արտակարգ |
2018 թվական, |
Ստեղծվել են պարտադիր հետազոտությունների ստանդարտներ և լաբորատոր ցանց |
Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
24. |
Զարգացնել և ամրապնդել լաբորատոր կարողությունները |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ արտակարգ |
Պարբերաբար |
Զարգացած և ամրապնդված լաբորատոր կարողություններ |
Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
25. |
Չխոչընդոտելով օրինական գիտական հետազոտությունները` ուժեղացնել հսկողությունը երկակի նշանակության օգտագործման կենսատեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև կենսատեխնոլոգիական արտադրանքի հնարավոր վտանգավոր կիրառումը բացառելու նպատակով այդ ոլորտում գործող կանոնների և ընթացակարգերի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակումը, |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
Պարբերաբար |
Հսկողությունը երկակի նշանակության օգտագործման կենսատեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև կենսատեխնոլոգիական արտադրանքի հնարավոր վտանգավոր կիրառումը բացառելու նպատակով այդ ոլորտում գործող կանոնների և ընթացակարգերի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները մշակված և հզորացված են |
Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ |
26. |
Կենսատեխնոլոգիաների ոլորտում իրականացվող հետազոտությունների, գյուտարարության և նորամուծությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
ՀՀ արտակարգ ՀՀ բնապահպանության նախարարություն |
2020 թվական, |
Կենսատեխնոլոգիաների ոլորտում իրականացվող հետազոտությունների, գյուտարարության և նորամուծությունների վերաբերյալ տեղեկատվական բազան ստեղծված է |
Ֆինանսավորում չի պահանջվում |
27. |
Հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների ազգային պահոցի /շտեմարանի/ ստեղծումը, պաթոգեն միկրոօրգանիզմների շտամների պահպանման այնպիսի ձևերի ընտրությունը, որոնք միաժամանակ կապահովեն հավաքածուի անվտանգությունը, միկրոօրգանիզմների կենսաապահովությունը և նրանց աճեցման և երկարատև պահպանման օպտիմալ պայմանները |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն |
ՀՀ արտակարգ ՀՀ բնապահպանության նախարարություն |
2019 թվական, |
Ստեղծվել է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների ազգային պահոց /շտեմարան/, ընտրվել են պաթոգեն միկրոօրգանիզմների շտամների պահպանման այնպիսի ձևեր, որոնք միաժամանակ կապահովեն հավաքածուի անվտանգությունը, միկրոօրգանիզմների կենսաապահովությունը և նրանց աճեցման և երկարատև պահպանման օպտիմալ պայմանները |
Ֆինանսավորում չի պահանջվում |
