ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2015 թվականի N 829-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու, ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի N 418 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2121-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ջրօգտագործողը ջրամատակարարի համար բաժանորդ է հանդիսանում նորմատիվ ակտերով սահմանված կարգով, տեխնիկական պայմաններ տրամադրելու մասին դիմումը (N 1.1 ձևը կցվում է) ներկայացնելուց և տեխնիկական պայմաններին (N 1 ձևը կցվում է) համապատասխան ոռոգման համակարգին միանալուց, ոռոգման համակարգերի հաշվեկշռային պատկանելության, սպասարկման և շահագործման սահմանազատման ակտ (N 2 ձևը կցվում է) կնքելուց և ջրամատակարարի հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) կնքելուց հետո: Ջրամատակարարի և ջրօգտագործողի (բաժանորդի) միջև պայմանագիրը կնքվում է երեք տարվանից ոչ պակաս ժամկետով: Դիմումի ձևը տեղադրվում է ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:».
2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Տեխնիկական պայմանները տրվում են դիմումն ստացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:».
3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից ոռոգման համակարգին միացման մասին տեղեկատվություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ընդունել կատարված աշխատանքները: Ջրօգտագործողի (բաժանորդի) ոռոգման համակարգում միացման տեխնիկական պայմաններից շեղումներ հայտնաբերվելու դեպքում ջրօգտագործողի (բաժանորդի) ջրամատակարարումն անմիջապես դադարեցվում է` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:».
4) հավելվածը լրացնել նոր` N 1.1 ձևով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 30 |
Հավելված |
«Ձև N 1.1 |
__________________________________________ -ի
(ջրամատակարար կազմակերպության անվանումը)
ղեկավար ___________________________________-ին
Դ Ի Մ ՈՒ Մ
Ոռոգման համակարգին միացումներ կատարելու կամ կատարված միացումների փոփոխության համար տեխնիկական պայմաններ տրամադրելու
Ես՝
□ ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր
__________________________________________________________________________________
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________________________________
(բնակության վայրը)
□ Իրավաբանական անձ
__________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
__________________________________________________________________________________
(գտնվելու վայրը)
__________________________________________________________________________________
(կազմակերպությունը ներկայացնող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
□ Ջրօգտագործողների ընկերություն/ընկերությունների միություն
__________________________________________________________________________________
(ընկերության/միության անվանումը)
__________________________________________________________________________________
(ընկերությունը/միությունը ներկայացնող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
Խնդրում եմ տրամադրել տեխնիկական պայմաններ՝
□ ոռոգման համակարգին միանալու համար
□ ոռոգման համակարգին միացման փոփոխությունների համար
Հողատարածքի գտնվելու վայրը (հասցեն)՝
__________________________________________________________________________
Հողատարածքի նկատմամբ սեփականության (այդ թվում՝ վարձակալական) ձևը՝
___________________________________________________________________________________
Հողատարածքի չափը (հա) և կարգը՝
___________________________________________________________________________________
Ջրի պահանջվող քանակը_____________________________________________________________
Այլ չափորոշիչներ __________________________________________________________________
Սույն դիմումին կցվում են՝
Ֆիզիկական անձանց/անհատ ձեռնարկատերերի համար՝
□ անձը հաստատող փաստաթղթի պատճենը
(լիազորված անձի դեպքում՝ լիազորված անձի)
□ հողատարածքի նկատմամբ իրավունքները (այդ թվում՝ վարձակալության) հաստատող փաստաթղթի պատճենը
□ հողատարածքի սխեմատիկ հատակագիծը
Իրավաբանական անձանց/անհատ ձեռնարկատիրոջ համար՝
□ տնօրենի անձը հաստատող փաստաթղթի պատճենը
(լիազորված անձի դեպքում՝ լիազորված անձի)
□ հողատարածքի նկատմամբ իրավունքները (այդ թվում՝ վարձակալության) հաստատող փաստաթղթի պատճենը
□ հողատարածքի սխեմատիկ հատակագիծը
□ պետական գրանցման/հաշվառման համարը---------------------------------
Ջրօգտագործողների ընկերության/ընկերությունների միության համար
□ ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը
□ հողատարածքի սխեմատիկ հատակագիծը
□ ընկերության/միության պետական գրանցման համարը---------------------------------
Դիմող՝ |
__________________________ |
__________________________ |
_____ ________________ 20 թ.»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |