ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2015 թվականի N 531-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 12-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 653-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 18.1-ին կետով.
«18.1. Խորհրդի հաստատմանը ենթակա չեն հիմնարկի կողմից անցկացվող և հաստատվող մրցույթների արդյունքում ձևավորված պայմանագրային գների 15 տոկոսը, բայց ոչ ավել քան 150 մլն ՀՀ դրամը չգերազանցող պայմանագրային բոլոր փոփոխությունները՝ յուրաքանչյուր պայմանագրի գծով:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2015 թ. հունիսի 24
Երևան