ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2010 թվականի N 1192-Ն
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 4-րդ կետի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1192-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն) ուղարկելու, հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու, հաշվառումից հանելու և հաշվառման փաստաթղթերի պահպանման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
1) հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտ (այսուհետ` քարտ) (N 1 ձև)` հաշվառման փաստաթուղթ, որը լրացնում է քրեական հետապնդման մարմինը` հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգչի հիման վրա.
2) հետախուզվող տրանսպորտային միջոցի տեղեկատվական-որոնողական քարտի դասակարգիչ (այսուհետ` դասակարգիչ) (N 2 ձև)` պայմանական ծածկագրերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ են քարտը լրացնելու և քարտում նշված տվյալներն ինֆորմացիոն կենտրոնի քարտադարան մուտքագրելու համար.
3) հաշվառում` հետախուզվող տրանսպորտային միջոցի վերաբերյալ լրացված հաշվառման փաստաթղթի ընդունման, դրանում նշված տեղեկությունների մշակման, համակարգման ու պահպանման գործողություններ.
4) հետախուզվող տրանսպորտային միջոցների քարտադարան (այսուհետ` քարտադարան)` պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահպանվում են հետախուզվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ քարտերը և տեղեկությունները:
3. Հետախուզվող տրանսպորտային միջոցն ինֆորմացիոն կենտրոնում հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում քարտը, որը լրացնում է քրեական հետապնդման մարմինը` դասակարգչի համաձայն:
4. Քարտը, այն լրացնելուց հետո 24 ժամվա ընթացքում, քրեական հետապնդման մարմինն ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու համար:
5. Քարտում նշվում են քրեական գործի համարը, քրեական գործի հարուցման ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը), քրեական հետապնդման մարմնի անվանումը, հետախուզվող տրանսպորտային միջոցի տեխնիկական տվյալները` մակնիշը, մոդելը (ընդունված միջազգային անվանումներով), թողարկման տարեթիվը, տրանսպորտային միջոցի տեսակը, համարանիշը, համարանիշի հիմնագույնը, սեփականության ձևը, ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթի (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, առուվաճառքի պայմանագիր և այլն) տվյալները, համարակիր ագրեգատների (շարժիչի, հենասարքի, թափքի (կցորդի) համարները, նույնացման համարը` (VIN), բեռնատար տրանսպորտային միջոցի թափքի (խցիկի) գույնը, տրանսպորտային միջոցի գույնի լրիվ անվանումը, հաշվառման վկայագրի համարը, ինչպես նաև առանձնահատկությունները (վնասվածքները, վերանորոգման հետքերը, պիտակները, տեղակայված լրացուցիչ սարքերը և այլն), տրանսպորտային միջոցի հետախուզման համար հիմք հանդիսացած դեպքի կատարման ամսաթիվը և վայրը, տրանսպորտային միջոցի պատկանելությունը, այսինքն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց անվանումները, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, քաղաքացիությունը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական անձանց գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը, դեպքի կատարման նկարագրությունը:
6. Ինֆորմացիոն կենտրոնում ստացված քարտերն ստուգվում են` անհրաժեշտ տեղեկատվության (պարտադիր դաշտերի` մակնիշի և համարակիր ագրեգատների) առկայությունն ապահովելու համար:
7. Անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում ինֆորմացիոն կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քարտը հետ է ուղարկում քրեական հետապնդման մարմին, որը քարտում համապատասխան ուղղումներ կատարելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն:
8. Ինֆորմացիոն կենտրոնում ստացվող քարտերի հիման վրա ձևավորվում է քարտադարանը:
9. Ինֆորմացիոն կենտրոնը հետախուզվող տրանսպորտային միջոցների մասին տվյալները, հաշվառման վերցնելու օրվանից 10 օրվա ընթացքում, եթե տրանսպորտային միջոցը հաշվառումից չի հանվում, հաշվառում են Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) մասնակից պետությունների միջպետական ինֆորմացիոն բանկում:
10. Հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հիմքերն են`
1) հետախուզվող տրանսպորտային միջոցի հայտնաբերումը.
2) քրեական գործի վարույթի կարճումը:
11. Քրեական հետապնդման մարմինը սույն կարգի 10-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հիմքերի առկայության դեպքում 24 ժամվա ընթացքում համապատասխան գրություն է ուղարկում ինֆորմացիոն կենտրոն` հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար, նշելով հաշվառումից հանելու հիմքը և ամսաթիվը:
12. Ինֆորմացիոն կենտրոնը սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում հետախուզվող տրանսպորտային միջոցը հաշվառումից հանում է անմիջապես, իսկ 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում` ոչ շուտ, քան քրեական գործի վարույթը կարճելու օրվանից 10 տարի հետո` բացառությամբ սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի:
13. Ինֆորմացիոն կենտրոնը հաշվառումից հանված` հետախուզվող տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հանում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական ինֆորմացիոն բանկի հաշվառումից:
14. Հաշվառումից հանված քարտերը հանվում են քարտադարանից և պահվում արխիվում` 3 տարի, որից հետո ոչնչացվում են:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
1. Քրեական գործի համարը _____ 2. Հարուցման ամսաթիվը (օօ/աա/տտ) ______ 3. Քրեական հետապնդման մարմնի անվանումը ______________________ |
Ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթի (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, առուվաճառքի պայմանագիրը և այլն) տվյալները _____ 10. Շարժիչի համարը ___________ 11. Հենասարքի (շասսի) համարը _____________
15. Գույնի լրիվ անվանումը _________16. Հաշվառման վկայագրի համարը ______ N _____ 17. Առանձնահատկությունները ________________________________________ ______________________________________________________
|
Քարտի դարձերեսը
20. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, _______________ իրավաբանական անձի անվանումը ______________________________
21. Ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը _____________________
22. Ծննդյան ամսաթիվը (օօ/աա/տտ) ______________ 23. Անձնագրի համարը ______
25. Քաղաքացիությունը ________________________ |
26. Դեպքի նկարագրությունը ______________________________________ _________________________________________________________ _________________________________________________________ |
Քարտի լրացման ամսաթիվը ___________
Քարտը լրացրեց _______________ (պաշտոնը, կոչումը) _________________ (ազգանունը, ստորագրությունը) |
Պետ _____________________ (կոչումը, ազգանունը, ստորագրությունը)
|
Հեռախոսահամարը _______________ |
Ձև N 2
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Ի Չ
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՔԱՐՏԻ
Համարը |
Ծածկագիրը |
Քարտի բաղադրիչների անվանումները |
1 |
թիվ |
քրեական գործի համարը |
2 |
ամսաթիվ |
քրեական գործի հարուցման օրը, ամիսը, տարեթիվը |
3 |
տեքստ |
քրեական հետապնդման մարմնի անվանումը |
4 |
տեքստ |
տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը |
5 |
թիվ |
թողարկման տարեթիվը |
6 |
տրանսպորտային միջոցի տեսակը` | |
01 |
մարդատար ավտոմեքենա | |
02 |
բեռնատար ավտոմեքենա | |
03 |
ավտոբուս | |
04 |
մոտոցիկլետ, մոտոսայլակ, մոտոռոլլեր | |
05 |
կցորդ (կիսակցորդ) | |
7 |
թիվ |
հաշվառման համարանիշը |
8 |
հաշվառման համարանիշի հիմնագույնը (ֆոնը)` | |
01 |
սպիտակ | |
02 |
սև | |
03 |
դեղին | |
04 |
կարմիր | |
05 |
կապույտ | |
06 |
համարանիշ չի տրվել | |
07 |
համարանիշ չի ունեցել | |
9 |
սեփականության ձևը` | |
01 |
պետական | |
02 |
մասնավոր | |
03 |
համայնքային | |
10 |
թիվ |
շարժիչի համարը |
11 |
թիվ |
հենասարքի (շասսի) համարը |
12 |
թիվ |
թափքի (կցորդի կամ կիսակցորդի) համարը |
13 |
բեռնատար տրանսպորտային միջոցի թափքի (խցիկի) գույնը` | |
01 |
սպիտակ | |
02 |
կարմիր | |
03 |
դեղին | |
04 |
կանաչ | |
05 |
կապույտ | |
06 |
շագանակագույն | |
07 |
սև | |
08 |
բազմագույն | |
09 |
այլ գույն | |
14 |
թիվ, տառ |
տրանսպորտային միջոցի նույնացման համարը (VIN) |
15 |
տեքստ |
տրանսպորտային միջոցի գույնի լրիվ անվանումը |
16 |
թիվ |
հաշվառման վկայագրի համարը (տեխ. անձնագիր) |
17 |
տեքստ |
առանձնահատկություններ (վնասվածքներ, վերանորոգման հետքեր, լրացուցիչ սարքավորումներ և այլն) |
8 |
ամսաթիվ |
դեպքի կատարման օրը, ամիսը, տարեթիվը |
19 |
դեպքի կատարման վայրը` | |
01 |
փողոց | |
02 |
հրապարակ, զբոսայգի, պուրակ | |
03 |
բակ | |
04 |
պահպանվող ավտոկանգառ | |
05 |
չպահպանվող ավտոկանգառ | |
06 |
ավտոկայան, երկաթուղային կայարան | |
07 |
օդանավակայան | |
08 |
խանութ, շուկա | |
09 |
ճանապարհ, մայրուղի | |
10 |
մերձքաղաքային գոտի | |
11 |
այլ վայրեր | |
20 |
տեքստ |
պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի անվանումը |
21 |
տեքստ |
ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը |
22 |
ամսաթիվ |
ֆիզիկական անձի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
23 |
թիվ |
ֆիզիկական անձի անձնագրի համարը (սերիա, համար) |
24 |
տեքստ |
պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի բնակության վայրը |
25 |
տեքստ |
ֆիզիկական անձի քաղաքացիությունը |
26 |
տեքստ |
դեպքի նկարագրությունը |