ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2013 թվականի N 51-Ա
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Ստեղծել հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 22 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հունվարի 22-ի N 51-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Վ. Միրումյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ) |
Ա. Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության, գնահատման և կարգապահական ծրագրերի վարչության պետ (խորհրդի անդամ) |
Ա. Բաբայան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչության պետի տեղակալ |
Մ. Փաշայան |
- ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ (խորհրդի անդամ) |
Կ. Սեդրակյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչության պետ (խորհրդի անդամ) |
Կ. Թամազյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (խորհրդի անդամ) |
Ա. Մուրադյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության ընթացակարգերի բաժնի պետ (խորհրդի անդամ) |
Ա. Բասենցյան |
-Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի համակարգող (խորհրդի անդամ), (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ., լրաց. 28.08.13 N 750-Ա, փոփ. 16.06.14 N 547-Ա, 10.03.15 N 190-Ա, 26.08.15 N 771-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |