ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2016 թվականի N 102-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 595-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 50-րդ կետը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով.
2) 51-րդ կետում՝
ա. առաջին նախադասությունը «մեկուսարանում» բառից հետո լրացնել «, օրենքով և սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան,» բառերով, իսկ «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով,
բ. առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Փաստաբանի կամ պաշտպանի հետ ձերբակալված անձի տեսակցության տևողությունը կարող է սահմանափակվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:»,
գ. երկրորդ նախադասությունում «Պաշտպանի» բառը փոխարինել «Փաստաբանի կամ պաշտպանի» բառերով.
3) 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«52. Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություն թույլատրում է կարգապահական մեկուսարանի պետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ մեկուսարանի պետի տեղակալը՝ ձերբակալված անձի հետ տեսակցության համար «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պահանջվող փաստաթղթերի հիման վրա, իսկ կալանքի դատապարտված անձի պարագայում՝ փաստաբանի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանական գործունեության արտոնագիր կամ փաստաբանի վկայական ներկայացնելու դեպքում՝ կալանքի դատապարտված անձի դիմումի հիման վրա:».
4) 54-րդ և 112-րդ կետերում «պաշտպանի» բառը փոխարինել «փաստաբանի» բառով.
5) 55-րդ կետը «պաշտպանից» բառից առաջ լրացնել «փաստաբանից կամ» բառերով.
6) 59-րդ կետը «տեսակցության համար խցերից դուրս բերելը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի» բառերով.
7) 125-րդ կետի առաջին նախադասությունը «ինչպես նաև» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«, եթե դա կապված է նրանց անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու կամ ձերբակալված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ ապահովելու համար».
8) 145-րդ կետի 7-րդ ենթակետը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. փետրվարի 9 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան