ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2015 թվականի N 906-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ՝ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ (ՓԱՍՏԱԳՐՎԱԾ) ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1151-Ն որոշման 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացված և 2015 թվականի հուլիսի 31-ի դրությամբ չօգտագործված միջոցներից 60,844.5 հազ. դրամը, բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ, ուղղել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակավայրերում բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (փաստագրված) բազմազավակ (9 և ավելի երեխաներ ունեցող) 8 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավմանը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված ընտանիքներին՝
1) ֆինանսական աջակցությունը տրամադրվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին ներկայացված դիմումի համաձայն՝
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի և վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա,
բ. նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 5.1-ին, 5.2-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների համաձայն բնակությունից ազատելու և քանդելու պայմանով.
2) տրամադրվող վկայագրում նշվող ֆինանսական աջակցության չափը (անկախ ընտանիքի անդամների թվից) հաշվարկվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով 4-սենյականոց բնակարանի համար սահմանված մակերեսը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2015 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ հրապարակված՝ 2015 թվականի հունիս ամսվա ընթացքում ձևավորված տվյալները, սույն որոշման հավելվածի՝
ա. 1-6-րդ կետերում նշված ընտանիքների համար՝ Գյումրի քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի միջինացված գինը,
բ. 7-րդ և 8-րդ կետերում նշված անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակավայրերի անհատական բնակելի տների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի միջինացված գների միջին թվաբանականը.
3) տրամադրվող վկայագրում որպես բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում 2015 թվականի դեկտեմբերի 21-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1151-Ն որոշման 8-րդ կետում «հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 25-ը» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. օգոստոսի 13
վարչապետՀ. Աբրահամյան
Երևան
Հավելված |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակավայրերում բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (փաստագրված) բազմազավակ (9 ԵՎ ավելԻ երեխաներ ունեցող) ընտանիքների
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ծննդյան ամսաթիվը |
Անձնագրային տվյալները |
Ընտանիքի անդամների |
Ընտանիքի կազմում |
Բնակության վայրը |
1. |
Գևորգյան Արտյոմ Մկրտիչի |
22.02.1974 թ. |
AH0529645, տրված՝ 12.02.2008 թ., 016-ի կողմից |
15 |
12 |
քաղ. Գյումրի, |
2. |
Ալեքսանյան Արևհատ Աշոտի |
27.03.1975 թ. |
AH0672965, տրված՝ 26.09.2008 թ., 016-ի կողմից |
14 |
11 |
քաղ. Գյումրի, Շերամ-2 թաղ., N 1-3 շենք, բն. N 2 |
3. |
Մովսիսյան Հասմիկ Սպարտակի |
11.09.1982 թ. |
AH0522396, տրված՝ 06.02.2008 թ., 030-ի կողմից |
12 |
10 |
քաղ. Գյումրի, |
4. |
Դիլանյան Հովհաննես Լյովայի |
07.11.1973 թ. |
AH0287274, տրված՝ 15.12.2006 թ., 016-ի կողմից |
15 |
11 |
քաղ. Գյումրի, |
5. |
Խաչատրյան Լիլիթ Արարատի |
23.02.1982 թ. |
AN0751993, տրված՝ 18.12.2013 թ., 016-ի կողմից |
13 |
9 |
քաղ. Գյումրի |
6. |
Պետրոսյան Աննա Ռազմիկի |
07.09.1974 թ. |
AK0681883, տրված՝ 22.12.2010 թ., 016-ի կողմից |
13 |
10 |
քաղ. Գյումրի, Տրդատ Ճարտարապետի փող., N 5/4 շենք, բն. N 4 |
7. |
Թումոյան Սամվել Ղարիբի |
21.11.1973 թ. |
AK0431948, տրված՝ 29.01.2010 թ., 022-ի կողմից |
15 |
12 |
ՀՀ Շիրակի մարզ, |
8. |
Խաչատրյան Հովհաննես Մուխայելի |
14.03.1966 թ. |
AM0256799, տրված՝ 06.04.2011 թ., 022-ի կողմից |
12 |
9 |
ՀՀ Շիրակի մարզ, |
Հայաստանի Հանրապետության |
Գ. Դումանյան |