ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2015 թվականի N 1108-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության դրոշը և խորհրդանիշը սահմանելու, ինչպես նաև դրանց կանոնադրություններն ու նկարագրությունները հաստատելու մասին» N 1072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը, նախաբանը, 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերը, N 1 հավելվածի վերնագիրը, 1-ին, 2-րդ, 4-8-րդ կետերը, N 3 հավելվածի վերնագիրը, 1-6-րդ և 10-րդ կետերը «արտակարգ իրավիճակների» բառերից առաջ լրացնել «տարածքային կառավարման և» բառերով.
2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին» բառերով.
3) որոշման N 3 հավելվածի`
ա. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Խորհրդանիշը Հայաստանի Հանրապետության վարչական քարտեզն է` սպիտակ երանգի վրա, որի երկարությունը 120 մմ է, միջնամասի լայնությունը՝ 80 մմ: Այն խորհրդանշում է տարածքային կառավարման և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների բնագավառները: Քարտեզի վրա գծագրված են Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները` մարզերը և Երևան քաղաքը: Քարտեզի վերևի հատվածում` միջնամասում, պատկերված է արծիվ: Արծվի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Քարտեզի վրա` արծվի թևի մոտ, պատկերված է ութաթև աստղ: Աստղի միջնամասում պատկերված է նարնջագույն շրջան, որի կենտրոնում քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող հավասարակողմ եռանկյունաձև կապույտ տարբերանշանն է՝ կողմի 20 մմ երկարությամբ: Քարտեզի վրա` արծվի ներքևի հատվածում, N «7» տառաչափով, հայերենով գրված է «ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:»,
բ. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը.
4) որոշման NN 2 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 29 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1108-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1072-Ն որոշման |
Ձև
Դ Ր Ո Շ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Նկ. 1. Դրոշի երեսի կողմ
Նկ. 2. Դրոշի հակառակ կողմ»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
«Հավելված N 4 |
Ձև
Խ Ո Ր Հ Ր Դ Ա Ն Ի Շ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |