ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի, 2011 թվականի |
թիվ 785 |
քաղ. Ալմաթի |
«Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգում» փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին
Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.
1. Փոփոխություններ և լրացումներ կատարել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ հաստատված «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգում»՝ հավելվածի համաձայն։
2. Հանձնարարել փորձագիտական խմբին մշակել մաքսային արժեքի հայտարարագրի էլեկտրոնային պատճենի կառուցվածքը և ձևը (ՄԱՀ-2 ձև)՝ Մաքսային միության հանձնաժողովի կողմից 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 304 որոշմամբ հաստատված «Մաքսային հայտարարագիրը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների» մշակման համար։
3. Սույն Որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
4. Սույն Որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում Մաքսային միության հանձնաժողովի համացանցային պաշտոնական կայքում սույն Որոշման պաշտոնական հրապարակման ամսաթվից։
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Ս. Ռումաս |
|
|
Հրապարակվել է կայքում 19 օգոստոսի 2015 թվական: