Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 08-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.07.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.07.2023
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 հուլիսի 2023 թվականի

թիվ 08-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հունվարի 25-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները 20 թ. բերքի տակ (հունիսի 1-ի դրությամբ)» Ձև 4-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 35-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 02-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները 20 թ. բերքի տակ (հունիսի 1-ի դրությամբ)» բառերը փոխարինել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների մասին» բառերով.

2) որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի.

3) որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան


Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի հուլիսի 7-ի

թիվ 08-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

 2019 թվականի հունվարի 25-ի

թիվ 02-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_22939

Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները հեկտար

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Ցանքեր՝ կատարված քաղաքացիների տնտեսություններում, ներառյալ տնամերձ, վարձակալված և (կամ) անհատույց օգտագործվող հողերում, ընդամենը

որից՝

տնամերձ հողերում

վարձակալված և (կամ) անհատույց օգտագործվող հողերում

Ա

Բ

1

2

3

Ցանվել է աշնանացան, ընդամենը (100.1+100.2), այդ թվում՝

100

     

 հացահատիկային մշակաբույսեր (100.1.1+…+100.1.4), դրանից՝

100.1

     

ցորեն

100.1.1

     

տարեկան

100.1.2

     

գարի

100.1.3

     

այլ հացահատիկային մշակաբույսեր

100.1.4

     

 այլ աշնանացան մշակաբույսեր

100.2

     

Լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը

105

     

Աշնանացան, պահպանված գարնանացանի վերջում, ընդամենը (110.1+110.2), այդ թվում՝

110

     

 հացահատիկային մշակաբույսեր (110.1.1+…+110.1.4), դրանից՝

110.1

     

ցորեն

110.1.1

     

տարեկան

110.1.2

     

գարի

110.1.3

     

այլ հացահատիկային մշակաբույսեր

110.1.4

     

 այլ աշնանացան մշակաբույսեր

110.2

     

Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (120+125)

115

     

Գարնանացան հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը (120.1+…+120.7), այդ թվում՝

120

     

 ցորեն

120.1

     

տարեկան

120.2

     

գարի

120.3

     

վարսակ

120.4

     

եգիպտացորենի հատիկի համար

120.5

     

հաճար

120.6

     

այլ հացահատիկային մշակաբույսեր

120.7

     

Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (125.1+…+125.5), այդ թվում՝

125

     

ոլոռ

125.1

     

լոբի

125.2

     

սիսեռ

125.3

     

ոսպ

125.4

     

այլ հատիկաընդեղենային մշակաբույսեր

125.5

     
Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (110.1+115)

130

     

Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը (135.1+…135.5), այդ թվում՝

135

     

ծխախոտ

135.1

     

կտավատ

135.2

     

արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի)

135.3

     

շաքարի ճակնդեղ

135.4

     

այլ տեխնիկական մշակաբույսեր

135.5

     

Կարտոֆիլ

140

     

Բոստանային մշակաբույսեր, ընդամենը (145.1+…+145.4), այդ թվում՝

145

     

ձմերուկ

145.1

     

սեխ

145.2

     

այլ բոստանային մշակաբույսեր

145.3

     

սերմադաշտեր

145.4

     

Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը (150.1+…+150.13), այդ թվում՝

150

     

կաղամբ, որից՝

150.1

     

ծաղկակաղամբ

150.1.1

     

վարունգ

150.2

     

լոլիկ

150.3

     

սմբուկ (բադրիջան)

150.4

     

տաքդեղ (բիբար)

150.5

     

սեղանի ճակնդեղ

150.6

     

գազար

150.7

     

սոխ

150.8

     

սխտոր

150.9

     

կանաչ ոլոռ

150.10

     

կանաչ լոբի

150.11

     

այլ բանջարանոցային մշակաբույսեր

150.12

     

սերմադաշտեր

150.13

     

Բանջարաբոստանային մշակաբույսեր, ընդամենը (145+150)

155

     

Ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսեր, ընդամենը (160.1+…+160.6), այդ թվում՝

160

     

կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար

160.1

     

ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի)

160.2

     

եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար

160.3

     

միամյա խոտեր

160.4

     

բազմամյա խոտեր

160.5

     

այլ կերային մշակաբույսեր

160.6

     

Գարնանացան, ընդամենը (115+135+140+155+160)

165

     

Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը (170.1+170.2+170.3), այդ թվում՝

170

     

առվույտ

170.1

     

կորնգան

170.2

     

այլ բազմամյա խոտեր

170.3

     

Կերային մշակաբույսեր, ընդամենը (160+170)

175

     

Թելատու մշակաբույսեր, ընդամենը (180.1+180.2), այդ թվում՝

180

     

բամբակ

180.1

     

այլ թելատու մշակաբույսեր

180.2

     

Ցանքային տարածություն, ընդամենը հաշվետու տարվա բերքի տակ (110+165+170+180), որից՝

185

     

ցանված է պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում

185.1

     

Կատարված է ենթացանք, դրանից՝

190

     

բազմամյա խոտերի

190.1

     

Կատարվել է գարնանացան (165 ծածկագիր) ոչնչացած աշնանացանի վրա, ընդամենը

195

     

Ղեկավար`

_____________________________

 

____________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 Լրացնող (լիազորված անձ))՝

_____________________________

 

____________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)


« _______ »____________20_____թ.»:


Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի հուլիսի 7-ի

թիվ 08-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

 2019 թվականի հունվարի 25-ի

թիվ 02-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների մասին» Ձև 4-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

 2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

 3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

 4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Հաշվետվության ցուցանիշները (հաշվետու տարվա բերքի տակ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները) ներառում են միայն տվյալ համայնքի անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններին (անկախ նրանից, թե ցանք կատարողը տվյալ համայնքի մշտական բնակիչ է, թե` ոչ) վերաբերող ամփոփ տվյալներ, որոնք լրացվում են հաշվետու տարվա հունիսի 1-ի դրությամբ, աճողական՝ տարվա սկզբից:

6. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները՝ գյուղատնտեսական նշանակության հողերի՝ վարելահողի, խոտհարքների, արոտավայրերի, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններում, և այլ հողերի վրա բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի տարածություններն են հաշվետու ժամանակահատվածում:

7. Վարձակալված և (կամ) անհատույց օգտագործվող հողեր՝ այն հողերն են, որոնք օգտագործվում են վճարովի և (կամ) անվճար հիմունքներով:

8. Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:

 

3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 9. Ցանված աշնանացանի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են հաշվետվությունում նշված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ հացահատիկային մշակաբույսեր) և այլ աշնանացան մշակաբույսերի անցած տարվա աշնանը ցանված, ներառյալ ձմռան ընթացքում լրիվ կամ մասամբ ոչնչացած, ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 10. «Լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ հացահատիկային մշակաբույսեր) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարները, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են: Դրանք կարող են վերացանվել գարնանացան մշակաբույսերով կամ չվերացանվել:

 11. Գարնանացանի վերջում պահպանված աշնանացանի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ հացահատիկային մշակաբույսեր) և այլ աշնանացան մշակաբույսերի անցած տարվա աշնանը ցանված և մինչև ընթացիկ տարվա գարնանացանի ավարտը պահպանված, ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 12. Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված, բոլոր տեսակի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, եգիպտացորեն հատիկի համար, հաճար և այլ գարնանացան հացահատիկային մշակաբույսեր) և հատիկաընդեղենային մշակաբույսերի (ոլոռ, լոբի, սիսեռ, ոսպ և այլ հատիկաընդեղենային մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 13. Տեխնիկական մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի տեխնիկական մշակաբույսերի (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ /յուղատու և հրուշակեղենի/, շաքարի ճակնդեղ և այլ տեխնիկական մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 14. «Կարտոֆիլ» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 15. Բոստանային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ և այլ բոստանային մշակաբույսեր) և դրանց սերմադաշտերի ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 16. Բանջարանոցային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի և այլ բանջարանոցային մշակաբույսեր) և դրանց սերմադաշտերի ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 17. Ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի). եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար, միամյա խոտեր, բազմամյա խոտեր և այլ կերային մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 18. «Գարնանացան, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են բոլոր տեսակի գարնանը ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի, ընդամենը ցանքային տարածությունների հանրագումարները:

 19. Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանքի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են անցյալ տարիներում ցանված բոլոր տեսակի բազմամյա խոտերի (առվույտ, կորնգան և այլ բազմամյա խոտեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 20. «Կերային մշակաբույսեր, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընթացիկ տարում ցանված կերային մշակաբույսերի և անցյալ տարիներին ցանված բազմամյա խոտերի, ընդամենը ցանքային տարածությունների հանրագումարները:

 21. Թելատու մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներն ըստ համապատասխան տողերի և սյուների, իրենց մեջ ներառում են բոլոր տեսակի թելատու մշակաբույսերի (բամբակ և այլ թելատու մշակաբույսեր) ընդամենը ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 22. «Ցանքային տարածություն, ընդամենը հաշվետու տարվա բերքի տակ» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են գարնանացանի վերջում պահպանված աշնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի, գարնանացան գյուղատնտեսական մշակաբույսերի, անցյալ տարիներին ցանված բոլոր տեսակի բազմամյա խոտերի և թելատու մշակաբույսերի, ընդամենը ցանքային տարածությունների հանրագումարները:

 23. «Ցանված է պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընդամենը ցանքային տարածությունից (185 ծածկագրով տող) միայն պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում կատարված ցանքերի ընդամենը հանրագումարները:

 24. «Կատարված է ենթացանք» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընդամենը ցանքային տարածությունից (185 ծածկագրով տող) միայն այն ցանքային տարածությունների հանրագումարները որտեղ կատարվել են ենթացանք:

 25. «Բազմամյա խոտերի ենթացանք» տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են ընդամենը ենթացանք կատարված տարածությունից (190 ծածկագրով տող) միայն այն ցանքային տարածությունների հանրագումարները որտեղ կատարվել են բազմամյա խոտերի ենթացանք:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2023 թվական: 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան