ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1089-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 943-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի «Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 943-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում և որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ներքին գործերի» բառերով.
2) որոշման 2-րդ կետում և որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետում և 5-րդ կետի 9-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 3-րդ կետի 7-րդ ենթակետում և 5-րդ կետի 7-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն» և «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի» բառերը համապատասխանաբար փոխարինել «քաղաքաշինության կոմիտեն» և «քաղաքաշինության կոմիտեի» բառերով,
բ. 3-րդ կետի 10-րդ ենթակետից, 5-րդ կետի 10-րդ ենթակետից և 41-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
գ. 4-րդ կետում «արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԻՆ)» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ՆԳՆ)» բառերով,
դ. 26-րդ կետում «արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության (այսուհետ` ՀՀ ԱԻՆ ՓԾ)» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության (այսուհետ՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ)» բառերով,
ե. 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«45. Զուգահեռ ազդանշանները ճառագայթավտանգ օբյեկտի կարգավարի կողմից փոխանցվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ի մարզային (Երևանի) փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ ՀՀ ՆԳՆ ՓԾ-ի մարզային (Երևանի) փրկարարական վարչության օպերատիվ հերթապահը կազմակերպում է մարզային (Երևանի) արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի և տարահանման հանձնաժողովի անդամների ազդարարումը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|