ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 453-Լ
ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Պետական ստանդարտացման 2023 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) 2023 թվականի ստանդարտացման աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման N 2 հավելվածով հաստատված ստանդարտացման աշխատանքների վերաբերյալ եռամսյակային հաշվետվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
05.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 453-Լ որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխանող հայրենական արտադրանքի արտադրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:
Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական ստանդարտացման 2023 թվականի ծրագիրը և 2023 թվականի ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» (այսուհետ` ծրագիր) որոշմամբ նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը, ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավման, միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:
Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:
1. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`
1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
3) «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
4) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
5) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
6) «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
7) «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
8) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
9) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
10) «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
11) «Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
12) Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունվարի 31-ի ՆԿ-15-Ն կարգադրությունը.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 426-Ն որոշումը.
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1904-Ն որոշումը.
15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշումը.
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1848-Ն որոշումը.
17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 276-Ն որոշումը.
18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշումը.
19) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրամանը.
20) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի օգոստոսի 25-ի N 850-Ա և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 15-ի N 905-Ա համատեղ հրամանը.
21) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը.
22) «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը.
23) «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության» արձանագրությունը.
24) «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիրը։
2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2. Ծրագրի նպատակներն են`
1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.
2) նպաստել ազգային սննդամթերքի որոշակի տեսակներ արտադրողների և արտահանողների գործունեությանը՝ ազգային ստանդարտների մշակման միջոցով զգալիորեն պարզեցնելով արտահանման գործընթացը՝ առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկերում.
3) նպաստել ազգային սննդամթերքը ճանաչելի դարձնելուն.
4) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.
5) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.
6) խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը.
7) ապահովել ԵԱՏՄ և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.
8) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.
9) նպաստել ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների կարգավորմանը.
10) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.
11) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովում.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններն ու կազմակերպություններն ապահովել լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվատեխնիկական բազայով` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:
3. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում (ազգային ստանդարտների անվանումները մշակման ընթացքում կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել՝ մասնագիտական աշխատանքային խմբերի և տեխնիկական հանձնաժողովների կողմից ազգային ստանդարտների նախագծերի քննարկման արդյունքում), իսկ ազգային ստանդարտների վերանայման ընթացքում՝ համաձայն ստանդարտացման ազգային համակարգի հիմնադրական փաստաթղթերով սահմանված պահանջների, կիրականացվի կամ ստանդարտների ամբողջական տեքստի փոփոխություն, ներառյալ ստանդարտի նշագրի տվյալները, կամ համաձայն նշված պահանջների կձևակերպվի ստանդարտի փոփոխություն, առանց ստանդարտի նշագրի տվյալների փոփոխության։ Նշյալ գործընթացները կապահովեն`
ա. ռազմարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում,
բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավում և էներգախնայողության ապահովում,
գ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանում,
դ. հողերի փորձարկման և նմուշառման արդիական մեթոդների սահմանում,
ե. Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում,
զ. Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման, ինչպես նաև սննդային կիսապատրաստվածքների պատրաստման գործընթացի հեշտացում և տեխնիկական խոչընդոտների վերացում,
է․ թվային ստորագրության ստեղծման սարքի միջոցով պրոֆիլների անվտանգության ապահովում փաստաթղթաշրջանառության իրականացման ընթացքում,
ը. անկարան գազի բալոնների պարբերական հսկողության և փորձարկումների պահանջների սահմանում,
թ․ պարեկային ծառայության գործարկմամբ պայմանավորված օպերատիվ ծառայությունների ավտոմոբիլների, ավտոբուսների և մոտոցիկլետների գունագծապատկերների փոփոխություններ, նոր գունագծապատկերների սահմանում,
ժ. տնկանյութի արտադրության, բնութագրերի, պահման և փոխադրման պայմանների սահմանում,
ժա. թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրատեսակների ոչ քայքայիչ փորձարկման մեթոդի սահմանում,
ժբ․ լաքերի և ներկերի, տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրատեսակների համար ցնդող օրգանական միացությունների առավելագույն պարունակության սահմանային արժեքների մասով փորձարկման մեթոդի սահմանում.
2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացման, որը կխթանի՝
ա. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը,
բ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.
3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցություն՝
ա. Ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և Անկախ պետությունների համագործակցություն (այսուհետ՝ ԱՊՀ) ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպությունների աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.
4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝
ա. ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքները հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ,
բ. 2023 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) նոր և արդիականացված ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:
3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են ըստ հետևյալ սկզբունքների`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց, Հայաստանի Հանրապետության օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով և Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով.
10) ստանդարտների մշակում և ընդունում` ապահովելով մարդու առողջության և անվտանգության պահպանությունը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, ազգային անվտանգության ապահովումը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելումը:
4. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
5. Ստանդարտների մշակման ծառայությունների պետական ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններից բխող պահանջների վրա:
6. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտների՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար՝
1) ռազմարդյունաբերություն. ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքները կարգավորելու նպատակով ծրագրով նախատեսված է մշակել մինչև 20 մմ տրամաչափով հրաձգային զենքերի փամփուշտների ապամոնտաժման տեխնոլոգիական գործընթացը, անօդաչու թռչող սարքին ներկայացվող պահանջներ սահմանող ազգային ստանդարտներ, ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի ստանդարտներ: Նախատեսվում է վերնայել արդեն իսկ գործող որոշ ռազմական ազգային ստանդարտները.
2) սննդամթերք. սննդամթերքի ոլորտում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ներկայացվող պահանջներ: Նախատեսվում է մշակել նաև սննդային կիսապատրաստվածքների արտադրանքների բնութագրերը և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, փաթեթավորման և մակնշման պահանջները, պահման և փոխադրման պայմանները սահմանող ազգային ստանդարտ: Մշակվելու են ազգային ստանդարտներ սննդամթերքի այն տեսակների համար, որոնց վերաբերյալ չկան գործող տարածաշրջանային և միջպետական ստանդարտներ, ինչը մեծապես կաջակցի հայրենական արտադրողին՝ վերացնելով արտահանման ընթացքում առաջացող տեխնիկական խոչընդոտները.
3) էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում նախատեսվում է մշակել շենքերի աուդիտին և շենքերում էներգետիկ համակարգերի տնտեսական գնահատման ընթացակարգի սահմանմանը վերաբերող ազգային ստանդարտներ՝ եվրոպական պահանջներին ներդաշնակ.
4) կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնց միջոցով սահմանվելու են ստուգում և վավերացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները և սկզբունքները, ինչպես նաև կազմակերպության որակի կառավարման համակարգում անձնակազմի ներգրավման և ներգրավվածության բարձրացման ցուցումները.
5) հողի որակ. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին ներդաշնակ արդիական փորձարկման և նմուշառման մեթոդներ սահմանող ազգային ստանդարտներ.
6) շրջակա միջավայր. Մոնրեալի արձանագրությամբ և արձանագրության Կիգալիի փոփոխությամբ Հայաստանն ստանձնել է պարտավորություններ, համաձայն որոնց, հայկական տնտեսության սառնարանային, օդորակման և ջերմամատակարարման բնագավառներում աստիճանաբար անցում պետք է կատարվի բնական դյուրավառ սառնագենտներին: Տվյալ սառնագենտներ պարունակող սարքավորումների մոնտաժման ընթացքում կատարվող մասնագիտական աշխատանքն անձնակազմի և շրջակա միջավայրի համար լրացուցիչ անվտանգային հարցեր է հարուցում, որոնց արդյունավետ լուծման կարևորագույն և առաջնային գործոններից է ոլորտային ստանդարտի կիրառումը.
7) թվային ստորագրություններ. այս ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտ, որով սահմանվելու են անվտանգ թվային ստորագրությունների ստեղծման սարքի պաշտպանության պրոֆիլներ՝ թվային ստորագրությունների ստեղծման և կիրառման նպատակով.
8) ճանապարհային տրանսպորտ. պարեկային ծառայության գործարկմամբ պայմանավորված նախատեսվում է օպերատիվ ծառայությունների ավտոմոբիլների, ավտոբուսների և մոտոցիկլետների գունագծապատկերների փոփոխություններ, նոր գունագծապատկերների սահմանում.
9) տնկիներ. նախատեսվում է մշակել տնկիների ընդունման, ֆիզիկաքիմիական ցուցանիշներ, փաթեթավորման և մակնշման պահանջներ, պահման և փոխադրման պայմաններ սահմանող ազգային ստանդարտ.
10) գազի բալոններ. նախատեսվում է մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշման 21-րդ կետի կիրարկման ապահովման նպատակով պողպատից և ալյումինի համահալվածքներից անկարան գազի բալոնների և խողովակների պարբերական հսկողությունը և փորձարկումները սահմանող ազգային ստանդարտներ՝ միջազգային պահանջներին ներդաշնակ.
11) թանկարժեք մետաղներ. նախատեսվում է մշակել թանկարժեք մետաղների նմուշի հաստատման համար վերլուծության մեթոդ սահմանող ազգային ստանդարտ՝ միջազգային պահանջներին ներդաշնակ.
12) լաքեր և ներկեր, տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրատեսակներ․ նախատեսվում է մշակել լաքերի և ներկերի, տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրատեսակների համար ցնդող օրգանական միացությունների առավելագույն պարունակության սահմանային արժեքների մասով փորձարկման մեթոդներ սահմանող ազգային ստանդարտներ։
7. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության շրջանակներում՝
1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 59 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այդ տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կկատարեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննություն և կաշխատեն հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ.
2) Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականի հունվարի 1-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ստանդարտների ազգային մարմինն անդամակցում է ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդին, ինչպես նաև ընդգրկվել է այդ կառույցի տարբեր աշխատանքային խմբերում։ Ելնելով վերոնշյալից` նախատեսվում է ակտիվացնել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջպետական ստանդարտացման աշխատանքներում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ստանդարտացման ոլորտի մասնագետների մասնակցությունը ԱՊՀ ՍՉՍ ՄՊԽ Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի և ԵԱՏՄ տարբեր ենթահանձնաժողովների նիստերին: Համագործակցության սերտացման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ-ում գործողության մեջ դնել և կիրառել ԵԱՏՄ շուրջ 47 տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտները.
3) միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն – ազգային ստանդարտացման հանձնաժողովներում պետք է կատարվի միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորում և փորձաքննություն.
4) միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն Հայաստանի Հանրապետությունում տնտեսության գերակա ուղղությունների զարգացմանը նպաստող որոշակի ոլորտների միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն՝ հետագայում դրանք Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հեռահար նպատակով:
8. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում, որի շրջանակներում՝
1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար՝
ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում,
բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով,
գ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում,
դ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) արդիականացման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում,
ե. ստանդարտների տվյալների բազայից սպառողների (օգտագործողների) օգտվելու ապահովում և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի իրականացում,
զ. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն):
5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
9. Ստանդարտացման ազգային մարմնին վերապահված ծառայությունները ֆինանսավորվում են համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի։
10. Ծրագրի իրականացման ֆինանսավորումը կատարվելու է «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջով և «Ստանդարտների մշակման ծառայություններին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների գումարով՝ 14.123.4 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
05.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 453-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
Մշակման ենթակա ստանդարտների և աշխատանքների անվանումները |
Նպատակը |
Պատասխանատու մարմինը |
Արդյունքը |
Կատարման ժամկետը |
2023 թվականի ֆինան- սավորում (հազ. դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1․ |
Ստանդարտների մշակում | |||||
1․1. Ռազմարդյունաբերություն | ||||||
1․1․1. |
Հրաձգային զենքերի փամփուշտներ, oգտահանում, ապամոնտաժման (ապալիցքավորման) տեխնոլոգիական գործընթաց
Ազգային ստանդարտի (ՀՍՏ Ռ) մշակում |
Մինչև 20 մմ տրամաչափով հրաձգային զենքերի փամփուշտների ապամոնտաժման տեխնոլոգիական գործընթացի սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․1․2. |
Ընդհանուր տեխնիկական պահանջների համալիր համակարգ․ Ռազմական նշանակության ապարատուրա, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և փորձարկման մեթոդներ. Ընդհանուր դրույթներ․ Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ-ում ռազմական նշանակության սարքավորումների, սարքերի, սարքավորումների համալիրի կազմի, նպատակի, բաշխման տարածքի և շրջանակի, սարքավորումների, գործիքների, սարքերի և սարքավորումների դասակարգման, սարքավորումների փորձարկման կազմի և ընդհանուր պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․1․3. |
Ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգ. Մշակման փուլեր
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Ծրագրային փաստաթղթերի և ծրագրի փուլերի սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․1․4. |
Ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգ. Ընդհանուր դրույթներ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի համալիրի մեջ մտնող ստանդարտների նպատակային նշանակության, կիրառման ոլորտի, ստանդարտների դասակարգման և նշագրման կանոնների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․1․5. |
Անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) փորձարկման ծրագիր Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
Ռազմարդյունա-բերության տեսակետից խիստ արդիական և պահանջված ԱԹՍ փորձարկման ծրագիր-մեթոդիկայի մշակում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․1․6. |
Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Գիտահետազոտական աշխատանքների կատարման տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք
ՀՍՏ Ռ 15.101-2015 ռազմական ազգային ստանդարտի վերանայում1 |
Ռազմարդյունա-բերության կոմիտեի առաջարկությամբ՝ գործող ռազմական ազգային ստանդարտի լրամշակում, ազգային ստանդարտով սահմանված դրույթների և ընթացակարգերի փոփոխություն, որն անհրաժեշտ է արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման ներկայումս իրականացվող ոլորտային աշխատանքների ընթացակարգերի պարզեցման համար |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․1․7. |
Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք
ՀՍՏ Ռ 15.201-2015 ռազմական ազգային ստանդարտի վերանայում |
Ռազմարդյունա-բերության կոմիտեի առաջարկությամբ՝ գործող ռազմական ազգային ստանդարտի լրամշակում, ազգային ստանդարտով սահմանված դրույթների և ընթացակարգերի փոփոխություն, որն անհրաժեշտ է արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման ներկայումս իրականացվող ոլորտային աշխատանքների ընթացակարգերի պարզեցման համար |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․1․8. |
Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Գիտահետազոտական աշխատանքների կատարման կարգը
ՀՍՏ Ռ 15.105-2015 ռազմական ազգային ստանդարտի վերանայում |
Ռազմարդյունա-բերության կոմիտեի առաջարկությամբ՝ գործող ռազմական ազգային ստանդարտի լրամշակում, ազգային ստանդարտով սահմանված դրույթների և ընթացակարգերի փոփոխություն, որն անհրաժեշտ է արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման ներկայումս իրականացվող ոլորտային աշխատանքների ընթացակարգերի պարզեցման համար |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․1․9. |
Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Նմուշների ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգը: Ընդհանուր դրույթներ
ՀՍՏ Ռ 15.203-2015 ռազմական ազգային ստանդարտի վերանայում |
Ռազմարդյունա-բերության կոմիտեի առաջարկությամբ՝ գործող ռազմական ազգային ստանդարտի լրամշակում, ազգային ստանդարտով սահմանված դրույթների և ընթացակարգերի փոփոխություն, որն անհրաժեշտ է արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման ներկայումս իրականացվող ոլորտային աշխատանքների ընթացակարգերի պարզեցման համար |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․2. Սննդամթերք | ||||||
1․2.1. |
Մսաբուսական պահածոներ հավի մսից. Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․2.2. |
Մսային կիսապատրաստվածքներ․ Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի կիսապատրա-ստվածքների պատրաստման և իրացման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․3. Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն | ||||||
1․3.1. |
Էներգետիկ աուդիտ.
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 16247-1:2022 Եվրոպական ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 10-ի N 426-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտի առկայություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․3.2. |
Էներգետիկ աուդիտ.
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 16247-2:2022 եվրոպական ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 10-ի N 426-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտի առկայություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․3.3. |
Շենքերի էներգետիկ բնութագիր. Շենքերում էներգետիկ համակարգերի տնտեսական գնահատման ընթացակարգ. Մաս 1. Հաշվարկման ընթացակարգեր, Մ1-14 մոդուլ
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 15459-1:2017 Եվրոպական ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 10-ի N 426-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտի առկայություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․4. Կառավարման համակարգեր | ||||||
1․4.1. |
Համապատասխանության գնահատում. Ստուգող և վավերացնող մարմիններին ներկայացվող պահանջներ և ընդհանուր սկզբունքներ Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ/ԻԷԿ 17029:2019 միջազգային ստանդարտին ներդաշնակ |
Ստուգում և վավերացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների սահմանում․ Հավատարմագրման եվրոպական համագործակցության (ՀԵՀ (EA) շրջանակներում հավատարմագրման նոր ընթացակարգերի կիրարկմանն ուղղված ստանդարտի ընդունում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․4.2. |
Որակի կառավարում. Անձնակազմի ներգրավման ղեկավար ցուցումներ Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 10018:2020 միջազգային ստանդարտին ներդաշնակ |
Կազմակերպության որակի կառավարման համակարգում անձնակազմի ներգրավման և ներգրավվածության բարձրացման ուղեցույց |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․5. Հողի որակ | ||||||
1․5.1. |
Հողի որակ. Միկրոալիքային վառարանի օգնությամբ արքայաջրում լուծվող ֆրակցիայի արդյունահանում տարրերի որոշման համար
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 12914:2012 միջազգային ստանդարտին ներդաշնակ |
Փորձարկման մեթոդի սահմանում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․5.2. |
Հողի որակ. Նմուշառում. Մաս 101. Նմուշառման պլանի նախապատրաստման և կիրառման հիմնական սկզբունքներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 18400-101:2017 ստանդարտին ներդաշնակ |
Նմուշառման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․6. Շրջակա միջավայր | ||||||
1․6.1. |
Դյուրավառ սառնագենտներ պարունակող սառնարանային, օդորակման և ջերմային պոմպերի սարքավորումների տեղադրում՝ ըստ գործող ստանդարտների
Ազգային ստանդարտի մշակում ՍԵՆ/ՏՍ 17606:2021 եվրոպական ստանդարտին ներդաշնակ |
Մոնրեալի արձանագրությամբ և արձանագրության Կիգալիի փոփոխությամբ Հայաստանի ստանձնած պարտա-վորությունների կատարման ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․7․ Թվային ստորագրություն․ պաշտպանության ապահովում | ||||||
1․7.1. |
Թվային ստորագրության ստեղծման սարքի անվտանգ կիրառման պաշտպանության պրոֆիլներ․ Մաս 3․Բանալու ներմուծումով սարք
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 419211-3:2013 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտա-վորությունների շրջանակներում էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանության ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․8. Ճանապարհային տրանսպորտ | ||||||
1․8.1. |
Օպերատիվ ծառայությունների ավտոմոբիլներ, ավտոբուսներ և մոտոցիկլներ. Գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ
ՀՍՏ 185-2018 ազգային ստանդարտի վերանայում |
2021 թվականի հուլիսի 7-ից ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գործարկմամբ պայմանավորված օպերատիվ ծառայությունների ավտոմոբիլների, ավտոբուսների և մոտոցիկլետների գունագծա-պատկերների փոփոխություններ, նոր գունագծա-պատկերների սահմանման անհրաժեշտություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․9. Տնկիներ | ||||||
1․9.1. |
Տնկիներ. Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում |
«Սերմերի և տնկանյութի մասին» օրենքով սահմանվող դրույթների ապահովում․ Տնկանյութի արտադրության, ինչպես նաև բնութագրերի, պահման և փոխադրման պայմանների սահմանում՝ տնկիների հավաստագրման աշխատանքներում կիրառելու նպատակով |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․10. Գազի բալոններ | ||||||
1․10.1. |
Գազի բալոններ. Անկարան գազի բալոններ և խողովակներ պողպատից և ալյումինի համահալվածքներից. Պարբերական հսկողություն և փորձարկումներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 18119:2018 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշման 21-րդ կետի կիրարկման ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․10․2. |
Շարժական գազի բալոններ. Բալոնների կափույրների ստուգումը և շահագործումը Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 22434-2022 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշման 21-րդ կետի կիրարկման ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․10․3. |
Գազի բալոններ. Բալոնի կափույրներ. Պատրաստումը, փորձարկումը և զննումը Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 14246:2022 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշման 21-րդ կետի կիրարկման ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․10․4. |
Գազի բալոններ. Արագ բացթողման բալոնների կափույրներ. Մասնագրեր և տեսակի փորձարկում Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 17871:2020 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշման 21-րդ կետի կիրարկման ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․10․5. |
Գազի բալոններ. Կափույրների պաշտպանիչ կափարիչներ և կափույրների պաշտպանիչ հարմարանքներ՝ արդյունաբերական և բժշկական գազի բալոնների համար. Նախագծում, պատրաստում և փորձարկում
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 11117:2019 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշման 21-րդ կետի կիրարկման ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․11. Թանկարժեք մետաղներ | ||||||
1․11.1. |
Ոսկերչական արտադրանք և թանկարժեք մետաղներ. Չքայքայող հսկողություն էներգացրման ռենտգենա-ֆլուորեսցենտային վերլուծության մեթոդով (ED-XRF) թանկարժեք մետաղների նմուշի հաստատման համար
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 23345:2021 ստանդարտին ներդաշնակ |
թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր հետազոտությանը ներկայացվող պահանջների սահմանում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․12․ Լաքեր, ներկեր, տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրատեսակներ | ||||||
1․12․1. |
ԻՍՕ 11890-2:2020 լաքեր. Ցնդող օրգանական միացությունների (VOC) և/կամ քիչ ցնդող օրգանական միացությունների (SVOC) պարունակության որոշում. Մաս 2. Գազաքրոմատագրման մեթոդ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 11890-2:2020 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտա-վորությունների ներքո լաքերի և ներկերի, տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրա-տեսակների համար ցնդող օրգանական միացությունների առավելագույն պարունակության սահմանային արժեքների մասով փորձարկման մեթոդի ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
1․12․ 2. |
ԱՍՏՄԴ (ASTMD) 2369-20 Ծածկույթների մեջ ցնդող նյութերի պարունակության որոշման ստանդարտ փորձարկման մեթոդ
Ազգային ստանդարտի մշակում ԱՍՏՄԴ (ASTMD) 2369-20 ստանդարտի հիման վրա |
ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտա-վորությունների ներքո լաքերի և ներկերի, տրանսպորտային միջոցների երեսմշակման արտադրա-տեսակների համար ցնդող օրգանական միացությունների առավելագույն պարունակության սահմանային արժեքների մասով փորձարկման մեթոդի ապահովում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ /համաձայնությամբ/ |
ստանդարտ |
2023 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
2․ Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցություն | ||||||
2.1. |
Միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման աշխատանքների կազմա- կերպում ԱՊՀ երկրների ստանդարտացման միջպետական խորհրդի, ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) աշխատանքների կազմակերպում |
Հայրենական արտադրանքի մրցունակության և որակի բարձրացում Տեխնիկական խոչընդոտների նվազեցում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում |
«Ստանդարտացման և |
ԱՊՀ |
2023 թ․ |
Պետական |
չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
ստանդար- տացման միջպետական խորհրդի որոշում, ԻՍՕ և ՍԵՆ վեհաժողով |
ընթացքում |
բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ | |||
2.2. |
Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
Քվեարկու- թյան թերթիկներ |
2023 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ | |
2.3. |
Միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
Ստանդարտ- ների նախագիծ |
2023 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ | |
3․ |
Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում | |||||
3.1.
3.1.1.
3.1.2.
3.1.3. |
Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի համալրում և հաշվառում Ընդունված ազգային ստանդարտների գրանցում Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտների ֆոնդի վարում |
Ազգային ֆոնդի արդիականացում. Պատշաճ և հավաստի տեղեկատվության տրամադրում ստանդարտացման բնագավառում ՀՀ կազմակերպու-թյուններին և գործարարներին |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
Ստանդարտ- ների ազգային ֆոնդի արդիականա- ցում և վարում |
2023 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
3.2.
3.2.1.
3.2.2.
3.2.3.
3.2.4. |
Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում․ Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում և պահում․ ԱՀԿ անդամ երկրների տեղեկատվական (հարցման) կենտրոններին համապատասխան հարցումների տրամադրում Ազգային ստանդարտների եռամսյակային տեղեկատուների նախապատրաստում և հրատարակում |
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) |
տեղեկատվա- կան սպասարկում |
2023 թ․ ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ | |
Ընդամենը (այդ թվում` ԱԱՀ-ն) հազ. դրամ |
14123.4 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
05.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|