ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2022 թվականի N 1356-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1086-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 1086-Ա որոշման հավելվածի՝
1) 41-րդ կետում «Հոգաբարձուների խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա իրավասություններն իրականացնում է նրա կողմից լիազորված անձը» բառերը փոխարինել «Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը» բառերով.
2) 43-րդ կետի 1-ին ենթակետում «մասնակցել հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին, մասնակցել նիստերին, կամ ապահովել պատշաճ կերպով լիազորված անձի ներկայությունը» բառերը փոխարինել «մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին» բառերով.
3) 50-րդ կետից հանել «, որոնք կարող են հանդես գալ նաև բացակա անդամների լիազորությամբ կամ կարող են մասնակցել նաև հեռակա կարգով՝ տեսակապի միջոցով» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2022 թվական: