ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2017 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
«ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 026/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼԻՍ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետի ութերորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջներին համապատասխանող փոքրաչափս նավը շրջանառության մեջ դնելիս տրամադրվող դասակարգման վկայականի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները։
2. Սահմանել, որ՝
ա) մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը թույլատրվում է փոքրաչափս նավի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ձևակերպումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ձևով և կանոններին համապատասխան.
բ) մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ձևով և կանոններին համապատասխան ձևակերպված՝ փոքրաչափս նավի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ |
«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջներին համապատասխանող փոքրաչափս նավը շրջանառության մեջ դնելիս տրամադրվող դասակարգման վկայականի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները
I. «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջներին համապատասխանող փոքրաչափս նավը շրջանառության մեջ դնելիս տրամադրվող դասակարգման վկայականի միասնական ձևը
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ |
(1) | ||
ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ | |||
թիվ ԵԱՏՄ____________________ |
(2) | ||
ՀԱՅՏԱՏՈՒ ______________________________________________________________ |
(3) | ||
ՊԱՏՐԱՍՏՈՂ (ԿԱՌՈՒՑՈՂ) _______________________________________________ |
(4) | ||
ԱՐՏԱԴՐԱՆՔ_____________________________________________________________ |
(5) | ||
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐ _______________________________________________ |
(6) | ||
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ _________________________________ |
(7) | ||
ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎԱԾ Է ____________________________________-Ի ՀԻՄԱՆ ՎՐԱ |
(8) | ||
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ______________-ԻՑ (9) ՄԻՆՉԵՎ ________________ |
(10) | ||
____________________________ |
Կ.Տ.________________ |
______________ |
(11) |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
___________________________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմին)
ՀԱՎԵԼՎԱԾ
փոքրաչափս նավի դասակարգման վկայականի
թիվ ______ _____________ «____»-ի ____ թվականի
___________________________________________________________________________________________ |
___________________________________________________________________________________________ |
___________________________________________________________________________________________ |
___________________________________________________________________________________________ |
___________________________________________________________________________________________ |
___________________________________________________________________________________________ |
___________________________________________________________________________________________ |
___________________________________________________________________________________________ |
___________________________________________________________________________________________ |
____________________________ |
Կ.Տ.________________ |
___________________ |
Էջ____ _______-ից |
II. «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջներին համապատասխանող փոքրաչափս նավը շրջանառության մեջ դնելիս տրամադրվող դասակարգման վկայականի ձևակերպման կանոնները
1. 2012 թվականի հունիսի 15-ին ընդունված «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ 33 տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջներին համապատասխանող փոքրաչափս նավը շրջանառության մեջ դնելիս տրամադրվող դասակարգման վկայականը (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, վկայական) հայտատուին տրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված մարմնի կողմից։
Վկայականը ձևակերպվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից 6 մետրից ավելի իրանի երկարությամբ փոքրաչափս նավերի և 6 մետրից ավելի իրանի երկարությամբ սերիական թողարկման փոքրաչափս նավերի մասով։
2. Հայտատու կարող է լինել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածքում գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որը հանդես է գալիս որպես պատրաստող (կառուցող) կամ վաճառող կամ պատրաստողի (կառուցողի) կողմից լիազորված անձ (այսուհետ՝ հայտատու)։
3. Վկայականը և դրա հավելվածները պատրաստվում են А4 ձևաչափի (210 х 297 մմ) սպիտակ թղթի թերթերի վրա։
4. Վկայականը լրացվում է ռուսերենով, էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ, և, անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ տրամադրվում է վկայականը։
Վկայականը ռուսերենով և անդամ պետություններից մեկի պետական լեզվով լրացնելու դեպքում այն լրացվում է սույն բաժնի 7-րդ կետին համապատասխան, վկայականի տարբեր կողմերի վրա։
5. Անհրաժեշտության դեպքում՝ պատրաստողի (կառուցողի) անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև արտադրանքի արտադրմանն առնչվող գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (բացի պետության անվանումից) և սույն բաժնի 7-րդ կետի «ե» ենթակետի երրորդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունները կարող են նշվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ։
6. Վկայականի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն (վկայականի բնօրինակում դաշտերի համարակալումը բացակայում է)։
7. Վկայականի մեջ նշվում են՝
ա) 1-ին դաշտում՝ 3 տողով կատարված գրառումներ՝ հետևյալ հաջորդականությամբ՝
1-ին տող՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ».
2-րդ տող՝ «ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ».
3-րդ տող՝ «ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԻ».
բ) 2-րդ դաշտում՝ վկայականի գրանցման համարը, որը ձևավորվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ նշելով «ԵԱՏՄ» (Եվրասիական տնտեսական միություն) հապավումը և աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան անդամ պետության 2-նիշ տառային ծածկագիրը.
գ) 3-րդ դաշտում՝ իրավաբանական անձի համար՝ հայտատուի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են) կամ, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
դ) 4-րդ դաշտում՝ պատրաստողի (կառուցողի) լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի պատրաստման (կառուցման) գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են)՝ իրավաբանական անձի և դրա՝ արտադրանքը պատրաստող (կառուցող) մասնաճյուղերի համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի պատրաստման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար.
ե) 5-րդ դաշտում՝ տեղեկություններ արտադրանքի մասին՝
արտադրանքի անվանումը.
արտադրանքի նույնականացումն ապահովող տեղեկություններ (մակնիշը, մոդելը, նույնականացման համարը՝ ըստ փոքրաչափս նավի կառուցողի հաշվառման համակարգի, նավի տեսակը, նշանակությունը, նավարկության շրջանի բարդության կատեգորիան, իրանի ամենամեծ երկարությունը, իրանի ամենամեծ լայնությունը, կողեզրի բարձրությունը, իրանի նյութը, ընկղմվածքը, համալրված նավի զանգվածը, ընդհանուր տարողությունը, գլխավոր մեխանիզմները (կայմերի տեսակը, հզորությունը, քանակը, առագաստների մակերեսը և այլն)).
այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումն ու նշագիրը, որոնց համապատասխան պատրաստվել (կառուցվել) է արտադրանքը (միջպետական և ազգային ստանդարտներ, կազմակերպությունների ստանդարտներ, ուղեկցող փաստաթղթեր, մատակարարման պայմանագրեր, կոնտրակտներ, մասնագրեր, մակնշման ցուցանակների մակագրություններ, տեխնիկական պայմաններ (առկայության դեպքում), շահագործման փաստաթղթեր և հայտատուի կողմից ներկայացվող այլ փաստաթղթեր).
զ) 6-րդ դաշտում՝ արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
է) 7-րդ դաշտում՝ տեխնիկական կանոնակարգի անվանումը.
ը) 8-րդ դաշտում՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններ (եզրակացություն տեխնիկական փաստաթղթերի, տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ստուգման արդյունքների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի մասին և (կամ) հայտատուի կողմից որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց ներկայացված այլ փաստաթղթեր).
թ) 9-րդ դաշտում՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից վկայականը գրանցելու ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով).
ժ) 10-րդ դաշտում՝ վկայականի գործողության դադարեցման ամսաթիվը (օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով).
ժա) 11-րդ դաշտում՝ անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) (առկայության դեպքում) պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը, վկայականը տրամադրած անդամ պետության լիազորված մարմնի կնիքը (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ)։ Չի թույլատրվում ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը։
8. Վկայականի 4-րդ, 5-րդ և 8-րդ դաշտերում նշված տեղեկատվության զգալի ծավալի դեպքում այդ տեղեկատվությունը բերվում է վկայականի հավելվածում, որը վկայականի անբաժանելի մասն է կազմում։ Հավելվածի յուրաքանչյուր թերթ համարակալվում է, դրա վրա դրվում է վկայականի գրանցման համարը, անդամ պետության լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) ստորագրությունը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), այդ մարմնի կնիքը (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ)։ Ընդ որում, վկայականի համապատասխան դաշտերում հղում է կատարվում հավելվածին։
9. Վկայականում սույն բաժնով չնախատեսված տեղեկություններ ներառելը, ինչպես նաև բառերի կրճատումներ (ընդունված նշումներից և կրճատումներից բացի) և տեքստի ցանկացած ուղղում չեն թույլատրվում։
10. Տրված վկայականների պատճենները հայտատուի կողմից պատրաստվում են Ա4 ձևաչափի սպիտակ թղթի թերթերի վրա (210 х 297 մմ), հաստատվում են հայտատուի կնիքով (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ) և ստորագրությամբ։
11. Վկայականի միասնական ձևը էլեկտրոնային եղանակով տեղադրվում է Եվրասիական տնտեսական միության և անդամ պետությունների լիազորված մարմինների պաշտոնական կայքերում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-hեռահաղորդակցական ցանցում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: