ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2022 թվականի N 395-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր նվիրելու առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն «ԱՄՓ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (գրանցման համար՝ 222.110.993606, ՀՎՀՀ՝ 00475028) ընդունել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում սեփականության իրավունքով «ԱՄՓ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 188,947 (հարյուր ութսունութ հազար ինը հարյուր քառասունյոթ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերը (որոնք կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի 6,875%-ը)՝ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ տասնօրյա ժամկետում «ԱՄՓ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը՝ սույն որոշման 1-ին կետում նշված նվիրաբերող ընկերության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |