ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2021 թվականի |
թիվ 69 |
քաղ. Մոսկվա |
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 83 որոշմամբ Բելառուսի Հանրապետության տարածքում սահմանված՝ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու վերաբերյալ Բելառուսի Հանրապետության 2021 թվականի հունիսի 2-ին ստացված դիմումի առնչությամբ և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 82-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Համաձայնեցնել Բելառուսի Հանրապետությունում սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը 86 օրով՝ 2021 թվականի հունիսի 30-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 23-ը ներառյալ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2021 թվականի հունիսի 30-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: