ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 689-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. 2023 թվականին Երևան քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 689-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահ
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Սուրեն Հովհաննիսյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյան
ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսության վարչության պետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ
ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի պետ
ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
«Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր (համաձայնությամբ)
«Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
«Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)
«Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի միջազգային կարգի մրցավար (համաձայնությամբ)
(հավելվածը լրաց. 23.08.22 N 970-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
16.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |