ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2019 թվականի |
թիվ 3 |
քաղ. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ) ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂՏՆԱԳՐԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտների՝ Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության մարմինների հետ անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին՝
սահմանել այն մարմինները, որոնք ազգային օրենսդրությանը համապատասխան լիազորված են իրականացնելու ազգային օրենսդրությանը համապատասխան ռեզիդենտ համարվող տնտեսավարող սուբյեկտների կողմից ազգային օրենսդրությանը համապատասխան ձևակերպված էլեկտրոնային փաստաթղթերի հաստատում, որոնք նախատեսված են այլ անդամ պետության գործադիր իշխանության մարմիններ (այսուհետ համապատասխանաբար՝ լիազորված մարմիններ, էլեկտրոնային փաստաթղթերի ավտորիզացում) ներկայացնելու համար.
ապահովել լիազորված մարմինների կողմից էլեկտրոնային փաստաթղթերի ավտորիզացումը էլեկտրոնային թվային ստորագրության այն ազգային գաղտնագրային ստանդարտները ազգային հատվածի շրջանակներում օգտագործելու դեպքում, որոնք տարբերվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 125 որոշման 8-րդ հավելվածում նշվածներից և տնտեսավարող սուբյեկտների կողմից ուղարկվում են գործադիր իշխանության մարմիններ՝ դրանք այլ անդամ պետության գործադիր իշխանության մարմնին հետագա փոխանցման համար, հետևյալ կարգով՝
ա) էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) իսկության հաստատումը.
բ) սույն որոշման 3-րդ կետին համապատասխան ընթացակարգերի իրականացումը.
գ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 125 որոշման 8-րդ հավելվածում նշված՝ էլեկտրոնային թվային ստորագրության գաղտնագրային ստանդարտների օգտագործմամբ ստեղծված՝ լիազորված մարմնի էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) միջոցով էլեկտրոնային փաստաթղթի ստորագրումը.
ապահովել լիազորված մարմինների կողմից էլեկտրոնային փաստաթղթերի ավտորիզացումը էլեկտրոնային թվային ստորագրության՝ այն գաղտնագրային ստանդարտների ազգային հատվածի շրջանակներում օգտագործելու դեպքում, որոնք համապատասխանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 125 որոշման 8-րդ հավելվածում նշվածներին և տնտեսավարող սուբյեկտների կողմից ուղարկվում են գործադիր իշխանության մարմիններին՝ դրանք այլ անդամ պետության գործադիր իշխանության մարմին հետագա փոխանցման համար, հետևյալ կարգով՝
ա) սույն որոշման 3-րդ կետին համապատասխան ընթացակարգերի իրականացումը.
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 125 որոշման 8-րդ հավելվածում նշված՝ էլեկտրոնային թվային ստորագրության գաղտնագրային ստանդարտների օգտագործմամբ ստեղծված՝ լիազորված մարմնի էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) միջոցով էլեկտրոնային փաստաթղթի ստորագրումը.
ապահովել ավտորիզացված էլեկտրոնային փաստաթղթի փոխանցումը ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության օգտագործմամբ՝ Միության իրավունքին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության կառավարություններին՝ ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ազգային ինտեգրացիոն հատվածների՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգին համապատասխան արդիականացման ՝ ֆինանսավորման համար դրամաշնորհ ստանալու նպատակով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ փաստաթղթեր ներկայացնելու հարցը:
3. Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին՝ էլեկտրոնային փաստաթղթերի ավտորիզացման ժամանակ՝
իրականացնել տնտեսավարող սուբյեկտի կողմից ձևակերպված էլեկտրոնային փաստաթղթի՝ ազգային օրենսդրության պահանջներին համապատասխանության և տնտեսավարող սուբյեկտի կողմից էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման իրավաչափութան հաստատումը՝ միջազգային համաձայնագրերին համապատասխան.
4. Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ մշակել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը և Ղրղզստանի Հանրապետությանը այն ծրագրային միջոցների անհատույց տրամադրման հարցը, որոնք նախատեսված են ԳՕՍՏ Ռ 34.10-2012 ստանդարտով էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) սխեմայի օգտագործմամբ՝ հավաստող կենտրոնի գործառույթներն իրականացնելու համար:
5. Սույն որոշմամբ չի սահմանափակվում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների և գործադիր իշխանության մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և/կամ տվյալների փոխանակման հիման վրա անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության մեխանիզմների նկարագրությամբ այլ որոշումների ընդունումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից և գործում է մինչև Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգի և հայեցակարգով նախատեսված բոլոր նորմատիվային ակտերի ընդունումը:
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչև 2020 թվականի մայիսի 31-ը Եվրասիական միջկառավարական խորհուրդի հաստատմանը ներկայացնել Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգը և հայեցակարգով նախատեսված բոլոր նորմատիվային ակտերը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: