ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 18 |
քաղ. Երևան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 79 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետին և 20-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող բաժնեմասային ներդրումների չափերի (սանդղակի) մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 79 որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
առաջին պարբերությունում «2016 թվականի» բառերը փոխարինել «2020 թվականի» բառերով.
երկրորդ-վեցերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ |
«Հայաստանի Հանրապետություն՝ 1,220 տոկոս. |
Բելառուսի Հանրապետություն՝ 4,560 տոկոս. |
Ղազախստանի Հանրապետություն՝ 7,055 տոկոս. |
Ղրղզստանի Հանրապետություն՝ 1,900 տոկոս. |
Ռուսաստանի Դաշնություն՝ 85,265 տոկոս։»։ |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: