ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2021 թվականի |
թիվ 110 |
քաղ. Մոսկվա |
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿՈՌՈԶԻԱԿԱՅՈՒՆ (ՉԺԱՆԳՈՏՎՈՂ) ՊՈՂՊԱՏԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՆԿԱՐԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 185 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 6 որոշմամբ սահմանված՝ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված կրկնակի քննության արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի պատրաստած զեկույցի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ուկրաինայի ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կոռոզիակայուն (չժանգոտվող) պողպատից պատրաստված` մինչև 426 մմ-ը ներառյալ տրամագծով անկարան խողովակների նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 6 որոշմամբ սահմանված՝ հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝
ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 6 որոշմամբ նախատեսված չափերով հակագնագցման տուրքի գանձումը.
ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 185 որոշմանը համապատասխան վճարված (գանձված) հակագնագցման տուրքի գումարների՝ նախնական հակագնագցման տուրքերը գանձելու համար սահմանված կարգով հաշվանցման իրականացումը հակագնագցման տուրքին և դրա հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ այն վճարվել (գանձվել) է:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտին՝ իրականացնել Եվրասիական տնտեսական միության կոռոզիակայուն (չժանգոտվող) պողպատից պատրաստված անկարան խողովակների ապրանքային շուկայի գների մշտադիտարկում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարին լրանալուց հետո և դրա արդյունքների մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային։
4. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Ուկրաինայի ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կոռոզիակայուն (չժանգոտվող) պողպատից պատրաստված անկարան խողովակների նկատմամբ հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգելու մասին» թիվ 185 որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: