ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2022 թվականի N 1258-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» N 771-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 2-րդ կետում «Ծրագրի» բառից առաջ հանել «2.» համարակալումը.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից կազմակերպություններին ֆինանսավորելու (այդ թվում՝ այլ ներդրումային ֆոնդում ներդրումներ կատարելու եղանակով) տրամաբանության ներքո` ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում (այսուհետ` ֆոնդ)` մինչև 50 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով:».
3) 3-րդ կետը «ներդրումներ իրականացնելու» բառերից հետո լրացնել «պարտավորություն ստանձնելու» բառերով.
4) 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը «կազմակերպությունում» բառից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդում)» բառերով.
5) 4-րդ կետի 4-րդ ենթակետը «ընկերությունում» բառից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդում)» բառերով.
6) 4-րդ կետի 7-րդ ենթակետը «ընկերություններում» բառից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդերում)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
11.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |