ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 128 |
քաղ. Մոսկվա |
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԵՎ ՀԱՐԴԱՋՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ) ինքնուրույն սահմանում են իրենց տարածքում օծանելիքի և հարդաջրի (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ամսաթիվը և կարգը (այսուհետ՝ դրոշմավորում)՝ սույն որոշմանը համապատասխան, և ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այդ ամսաթվի մասին: Ընդ որում, չդրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքը չի կարող ներդրվել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից շուտ:
2. Սահմանել, որ՝
դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառված ապրանքները.
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.
սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.
անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգերի ազգային բաղադրիչների գործունեությունն ապահովելու նպատակով որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգերի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին) (այուհետ՝ ազգային օպերատորներ).
մինչև իրենց տարածքում ապրանքների դրոշմավորման ներդրման օրն այն անդամ պետությունների ազգային օպերատորները, որոնք չեն ներդրել ապրանքների դրոշմավորում, ապահովում են այդ անդամ պետությունում գրանցված` ապրանքների արտադրողներին և շրջանառության մասնակիցներին պայմանանշանների եզակի հաջորդականություններ տրամադրելը, որոնք օգտագործվում են նույնականացման միջոցների (այսուհետ՝ դրոշմավորման ծածկագրեր) ձևավորման համար, ստացվել են այն անդամ պետության ազգային օպերատորի կողմից, որն այդ ազգային օպերատորի հետ կնքված համաձայնագրի հիման վրա իր տարածքում ներդրել է ապրանքների դրոշմավորումը.
ապրանքների դրոշմավորումն իր տարածքում ներդրած անդամ պետության ազգային օպերատորն ապահովում է դրոշմավորման ծածկագրերի տրամադրումը մյուս անդամ պետությունների ազգային օպերատորների հարցման հիման վրա՝ 60 րոպեից ոչ ավելի ժամկետում.
անդամ պետությունների ազգային օպերատորներն ապահովում են դրոշմավորման ծածկագրերի տրամադրումն այդ անդամ պետությունում գրանցված` ապրանքների շրջանառության մասնակիցների հարցման հիման վրա.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչին ուղարկված հաղորդագրությունները համարվում են անդամ պետության իրավասու (լիազորված) մարմնին պատշաճ տեղեկացում՝ Համաձայնագրի 9-րդ հոդվածին համապատասխան, ապրանքների շրջանառության մասնակիցներին այդպիսի հաղորդագրություններ ուղարկելն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
անդրսահմանային առևտրի ժամանակ ազգային օպերատորներն ապահովում են անդրսահմանային առևտրի շրջանակներում իրացված` դրոշմավորված ապրանքների մասին տեղեկատվության փոխանակումը.
ազգային օպերատորների միջև փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով: Սույն որոշմանը համապատասխան՝ նշված փոխգործակցության իրականացմանը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի պատրաստ լինելը պետք է ապահովվի մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը.
մինչև գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակները 2021 թվականի հուլիսի 1-ից ներդնելն անդամ պետություններում օգտագործվում են նույնականացման միջոցների պաշտպանության թվային (այդ թվում՝ գաղտնագրային) և (կամ) պոլիգրաֆիական եղանակները, որոնք սահմանվել են այդ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ: Պաշտպանության այդպիսի միջոցներն անդրսահմանային առևտրի շրջանակներում դրոշմավորված ապրանքներ տեղափոխելիս ճանաչվում են այն անդամ պետությունների կողմից, որոնք իրենց տարածքներում ներդրել են ապրանքների դրոշմավորումը.
երկու և ավելի անդամ պետությունների կողմից իրենց տարածքում ապրանքների դրոշմավորման ներդրման օրվանից այդ պետությունների կողմից ապահովվում է սույն որոշմանը համապատասխան ստեղծված նույնականացման միջոցների փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև անդրսահմանային առևտրի շրջանակներում տեղափոխվող՝ դրոշմավորված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկությունների փոխանցումն այն անդամ պետության ազգային օպերատորի կողմից, որի տարածքից տեղափոխվել է դրոշմավորված ապրանքը, այն անդամ պետության ազգային օպերատորին, որի տարածք տեղափոխվել է դրոշմավորված ապրանքը: Ընդ որում, այն անդամ պետության ազգային օպերատորը, որտեղ գրանցված է վաճառողը, սահմանում է անդրսահմանային առևտրի ժամանակ տեղափոխված ապրանքի կարգավիճակը՝ որպես շրջանառությունից հանված:
3. Հաստատել կցվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքների նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգը.
անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց նկատմամբ հասանելիությունը տրամադրվում է սպառողներին և այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 128 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների
Ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
Ապրանքի անվանումը |
3303 00 |
Օծանելիք և հարդաջուր* |
*Բացառությամբ օծանելիքային արտադրանքի նմուշների, որոնք նախատեսված են թեստավորման ու ապրոբացիայի համար և նախատեսված չեն անմիջապես սպառողին իրացման (վաճառքի) համար
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 128 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքների նույնականացման միջոցներ, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջներ, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգ
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան:
2. Օծանելիքի և հարդաջրի (այսուհետ՝ օծանելիքային արտադրանք) դրոշմավորման համար, որոնք, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան, դասվում են 3303 00 դիրքին, օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix GS1 երկչափ շտրիխ ծածկագրի տեսքով, պիտանի է մեքենայական ընթերցման համար և ներառում է հետևյալ տվյալները՝
տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարն է, որը կազմված է 14 թվային պայմանանշաններից.
տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ փաթեթվածքի անհատական սերիական համարն է, որը կազմված է թվային կամ տառաթվային (լատինական այբուբենի տառերի) հաջորդականությամբ 13 պայմանանշաններից: Տվյալ խմբի համար որպես ավարտման պայմանանշան օգտագործվում է հատուկ պայմանանշան-բաժանիչը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ունի մինչև 4-x պայմանանշանների երկարություն (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր և մեծատառեր): Օգտագործումը սահմանվում է անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կամ ԵՏՀ խորհրդի որոշմամբ: Տվյալ խմբի համար որպես ավարտման պայմանանշան օգտագործվում է հատուկ պայմանանշան-բաժանիչը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ կազմված է թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից և պարունակում է մինչև 44 պայմանանշան: Օգտագործումը սահմանվում է անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կամ ԵՏՀ խորհրդի որոշմամբ:
ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակի մշակման արդյունքներով մինչև 2021 թվականի մայիսի 28-ը նախատեսվում է օգտագործել տվյալների երրորդ և չորրորդ խմբերը ԵԱՏՄ-ում գաղտնագրային պաշտպանության ստանդարտացված բլոկի համար:
3. Օծանելիքային արտադրանքի նույնականացման միջոցները գեներացվում են անդամ պետությունների՝ օծանելիքային արտադրանքի նույնականացման միջոցների էմիտենտների կամ շրջանառության մասնակիցների կողմից:
4. Օծանելիքային արտադրանքը դրոշմավորվում է դրա սպառողական փաթեթվածքի և (կամ) պիտակի վրա նույնականացման միջոցի զետեղման եղանակով, որը թույլ չի տալիս առանձնացել նույնականացման միջոցը սպառողական փաթեթվածքից կամ պիտակից:
5. Տրանսպորտային փաթեթվածքի մեջ դրոշմավորված օծանելիքային արտադրանքը կոմպլեկտավորելիս այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը՝ այդպիսի փաթեթվածքի մեջ տեղավորված նույնականացման միջոցների ագրեգացմամբ: Ընդ որում, ագրեգացում ասելով հասկացվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ տեղադրված` դրոշմավորված օծանելիքային արտադրանքի նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կապակցումը ստեղծվող տրանսպորտային փաթեթվածքի ընդհանուր եզակի նույնականացուցչի հետ, որը զետեղվում է դրա վրա՝ դրոշմավորված օծանելիքային արտադրանքն առանց տրանսպորտային փաթեթվածքը բացելու անհրաժեշտության հետագայում նույնականացնելու նպատակով:
Տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվում է նույնականացման միջոցը՝ տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը պարունակող միաչափ շտրիխ ծածկագրի տեսքով՝ Code 128 ձևաչափով՝ ԳՕՍՏ ԻՍՕ/ՄԷՀ 15417-2013-ին համապատասխան, որն իրենից ներկայացնում է Serial Shipping Container Code-ի տեսքով տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 128 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ 3303 00 դիրքի դրոշմավորված ապրանքների անդրսահմանային առևտուր իրականացնելիս ապրանքների դրոշմավորվման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցության իրականացման շրջանակներում փոխանցվում են տեղեկություններ այդպիսի ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին (այսուհետ՝ տեղեկություններ)՝ XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան.
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում հետևյալ հասցեով՝ http://www.w3.org/TR/REC-xml),
«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում հետևյալ հասցեով՝ http://www.w3.org/TR/REC-xml-names),
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում հետևյալ հասցեներով՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/):
2. Տեղեկությունների կազմին և կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները բերված են 1-6-րդ աղյուսակներում:
3. Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները)՝
«տարրի անվանումը»՝ հերթական համարը, նույնականացուցիչը և տարրի հաստատված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«տարրի նկարագրությունը»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.
«ծանոթագրություն»՝ տարրի նշանակությունը հստակեցնող, դրա ձևավորման (լրացման) կանոնները կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը սահմանող տեքստ.
«բազմ.»՝ տարրերի բազմաքանակությունը (տարրի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
4. Փոխանցվող տվյալների տարրերի բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ տարրը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n>1).
1 ..*՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n>1).
n..m՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n> 1, m> n).
0..1՝ տարրը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ տարրը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ տարրը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m>1):
Աղյուսակ 1
Անդրսահմանային առևտրի շրջանակներում վաճառված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմը և կառուցվածքը
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. | |
1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը |
տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը |
1 | ||
2. Տեղեկությունները ներկայացնող երկիրը |
տեղեկությունները ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը |
նշվում է ISO-3166-ին համապատասխան |
1 | |
3. Ապրանքները վաճառողի (արտահանողի) և գնորդի մասին, ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
ապրանքները վաճառողի (արտահանողի) և գնորդի մասին, ապրանքների և նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
1..* | ||
3.1. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքը վաճառողի (արտահանողի) մասին տեղեկություններ |
0..1 | ||
3.1.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետությանա համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 | |
3.1.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
օգտագործվում Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 | |
3.1.3. GLN |
ապրանքը վաճառողի GLN ծածկագիրը |
0..1 | ||
3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
ապրանքը վաճառող (արտահանող) իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | ||
3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 | |
3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին տեղեկությունները |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* | |
3.2. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքի գնորդի մասին տեղեկություններ |
0..1 | ||
3.2.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 | |
3.2.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 | |
3.2.3. GLN |
ապրանքի գնորդի GLN ծածկագիրը |
0..1 | ||
3.2.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | ||
3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 | |
3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին տեղեկություններ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* | |
3.3. Ապրանքի և նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի և դրա վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
1..* | ||
3.3.1. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքն արտադրողի մասին տեղեկություններ |
0..1 | ||
3.3.1.1. Ապրանքն արտադրողի GLN |
ապրանքն արտադրողի GLN ծածկագիրը |
0..1 | ||
3.3.1.2. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
0..1 | ||
3.3.1.3. Հարկ վճարողի ՀԿՊԾ |
հարկ վճարողի ՀԿՊԾ |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 | |
3.3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | ||
3.3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 | |
3.3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին տեղեկություններ |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* | |
3.3.2. GTIN նույնականացուցիչը |
առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը: Թվային արժեքը |
տարրը նախատեսված է առևտրային միավորի եզակի նույնականացման համար |
0..1 | |
3.3.3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան |
անդամ պետություններում արտադրված ապրանքների համար նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրի առնվազն 4 նիշ. երրորդ երկրներից ներմուծված ապրանքների համար՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի առնվազն 10 նիշ |
0..1 | |
3.3.4. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի |
ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի |
0..1 | ||
3.3.5. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների ազգային դասակարգիչների |
ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՀԴ (արտադրանքի համառուսական դասակարգիչ), ԲՀՀԴ (Բելառուսի Հանրապետության համահանրապետական դասակարգիչներ) և ապրանքների այլ ազգային դասակարգիչների |
0..1 | ||
3.3.6. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ GPC-ի |
նշվում է արժեքը՝ Global Product Classification-ին (արտադրանքի գլոբալ դասակարգիչ) համապատասխան |
ունի բարդ կառուցվածք |
0..1 | |
3.3.7. Ապրանքի ծագման երկիրը |
ապրանքի ծագման երկրի մասին տեղեկություններ |
տարրը նախատեսված է ապրանքի ծագման երկրի մասին տեղեկությունները նշելու համար (ծածկագիրը՝ ISO-3166-ին համապատասխան) |
0..1 | |
3.3.8. Ապրանքի հայտարարագրումը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ |
ապրանքի հայտարարագրի գրանցման համարի և ապրանքի հայտարարագրում ապրանքի համարի մասին տեղեկություններ |
0..* | ||
3.3.9. Փաստաթղթի մասին, համապատասխանության գնահատման մասին տեղեկություններ |
փաստաթղթի մասին, Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված՝ համապատասխանության գնահատման մասին տեղեկություններ |
0..* | ||
3.3.10. Ապրանքի մասին տեղեկություններ |
ապրանքի բնութագրերի կառուցվածքավորված նկարագրությունը |
տեղեկությունները նշվում են 5-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 | |
3.3.11. Զետեղված նույնականացման միջոցների ցանկը |
նշվում է նույնականացման միջոցների ցանկը՝ հաշվի առնելով դրանց՝ խմբային (տրանսպորտային) փաթեթվածքներում գտնվելը |
0..* | ||
3.3.11.1. Զետեղված նույնականացման միջոցի մասին տեղեկություններ |
նշվում են նույնականացման միջոցի և դրոշմավորված ապրանքի կարգավիճակի մասին տեղեկությունները |
1..* | ||
3.3.11.1.1 Նույնականացման միջոցը |
նույնականացման միջոցի վրա կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |
3.3.11.1.2. Ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ |
բարդ տարր, պարունակում է դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, կարգավիճակը հաստատելու պատճառի ծածկագրի, ինչպես նաև ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակը սահմանելու ամսաթվի և ժամի մասին տեղեկություններ |
1 | ||
3.3.11.1.2.1 Կարգավիճակի ծածկագիրը |
դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագիրը |
տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |
3.3.11.1.2.2 Կարգավիճակը հաստատելու պատճառի ծածկագիրը |
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը հաստատելու պատճառի ծածկագիրը |
0..1 | ||
3.3.11.1.2.3 Ամսաթիվը և ժամը |
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը հաստատելու ամսաթիվը և ժամը |
1 | ||
3.3.11.1.3. Արտադրման ամսաթվի մասին տեղեկություններ |
նշվում են օծանելիքային արտադրանքի արտադրման ամսաթվի մասին տեղեկությունները |
|||
3.3.11.2. Վերին մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը |
0..1 | |||
3.3.11.2.1 Նույնականացման միջոցը |
փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |
3.3.12. Խմբային և (կամ) տրանսպորտային փաթեթվածքների ցանկը |
խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների ցանկը, որոնցում գտնվում է դրոշմավորված ապրանքը |
0..1 | ||
3.3.12.1. Խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին տեղեկություններ |
1..* | |||
3.3.12.1.1 Խմբավորման մակարդակը |
1 | |||
3.3.12.1.2 Նույնականացման միջոցը |
խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |
3.3.12.1.3. Վերին մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը |
0..1 | |||
3.3.12.1.3.1 Նույնականացման միջոցը |
փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
Աղյուսակ 2
Անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմը և կառուցվածքը
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը |
տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը |
1 | |
2. Տեղեկությունները ներկայացնող երկիրը |
տեղեկությունները ներկայացնող երկրի երկնիշ թվային ծածկագիրը |
նշվում է ISO-3166-ին համապատասխան |
1 |
3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի 6 նիշ |
1 |
4. Ապրանքները վաճառողի (արտահանողի) և նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
ապրանքները վաճառողի (արտահանողի) և անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
1..* | |
4.1. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքները վաճառողի (արտահանողի) մասին տեղեկություններ |
0..1 | |
4.1.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարողի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականցման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 |
4.1.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 |
4.1.3. GLN |
ապրանքը վաճառողի GLN ծածկագիրը |
0..1 | |
4.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
ապրանքն արտադրողի իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | |
4.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 |
4.1.6 Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին տեղեկությունները |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
4.2. Ապրանքի նույնականացման միջոցների մասին տեղեկություններ |
ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը |
0..* | |
4.2.1 Նույնականացման միջոցը |
ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված՝ կառուցվածքավորված տեսքով տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
4.2.2. Ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություն |
բարդ տարր, պարունակում է դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակ սահմանելու ամսաթվի և ժամի մասին տեղեկություններ |
տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
4.3. Խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին տեղեկություններ |
խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը |
0..* | |
4.3.1. Նույնականացման միջոցը |
ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված՝ կառուցվածքավորված տեսքով տեղեկությունները |
տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան |
1 |
4.3.2. Ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ |
0..1 | ||
5. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ |
ապրանքի գնորդի մասին տեղեկություններ |
0..1 | |
5.1. Հարկ վճարողի համարը |
հարկ վճարի համարը |
նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համարը՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ) |
1 |
5.2. Հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
հարկ վճարողի ՀԿՊԾ-ն |
օգտագործվում Ռուսաստանի Դաշնությունում |
0..1 |
5.3. GLN |
ապրանքի գնորդի GLN ծածկագիրը |
0..1 | |
5.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը |
0..1 | |
5.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն |
իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը |
նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան |
0..1 |
5.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայամանը |
նշվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին տեղեկությունները |
նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան |
0..* |
Աղյուսակ 3
Հասցեի մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Բազմ. |
1 |
Հասցեի տեսակի ծածկագիրը |
հասցեի տեսակի ծածկագրային նշագիրը (գտնվելու վայրի հասցեն, նամակագրության համար և այլն) (նշվում է ցանկին համապատասխան՝ «1»՝գրանցման հասցեն, «2»՝փաստացի հասցեն, «3»՝ փոստային հասցեն) |
0..1 |
2 |
Երկրի ծածկագիրը |
երկրի ծածկագրային նշագիրը (նշվում է ISO-3166-ին համապատասխան) |
0..1 |
3 |
Տարածքի ծածկագիրը |
վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը |
0..1 |
4 |
Տարածաշրջանը |
առաջին մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը |
0..1 |
5 |
Շրջանը |
երկրորդ մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը |
0..1 |
6 |
Քաղաքը |
քաղաքի անվանումը |
0..1 |
7 |
Բնակավայրը |
բնակավայրի անվանումը |
0..1 |
8 |
Փողոցը |
քաղաքային ենթակառուցվածքի փողոցաճանապարհային ցանցի տարրի անվանումը |
0..1 |
9 |
Շենքի համարը |
շենքի, մասնաշենքի, շինության նշագիրը |
0..1 |
10 |
Շենքային տարածքի համարը |
գրասենյակի կամ բնակարանի նշագիրը |
0..1 |
11 |
Փոստային դասիչը |
փոստային կապի ձեռնարկության փոստային դասիչը |
0..1 |
12 |
Բաժանորդային արկղի համարը |
փոստային կապի ձեռնարկության բաժանորդային արկղի համարը |
0..1 |
Աղյուսակ 4
Կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Բազմ. | |
1 |
Կապի տեսակի ծածկագիրը |
կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագրային նշագիրը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) (նշվում է ցանկին համապատասխան՝ «АО»՝ Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում կայքի հասցեն, «ЕМ»՝ էլեկտրոնային փոստ, «FX»՝ հեռատպիչ, «ТЕ»՝ հեռախոս, «TG»՝ հեռագիր, «TL»՝ տելեքս) |
0..1 | |
2 |
Կապի տեսակի անվանումը |
կապի միջոցի (կապուղու) տեսակի անվանումը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) |
0..1 | |
3 |
Կապուղու նույնականացուցիչը |
կապուղին նույնականացնող պայմանանշանների հաջորդականությունը (հեռախոսահամարի, ֆաքսի համարի, էլեկտրոնային փոստի հասցեի և այլնի նշում) |
0..* |
Աղյուսակ 5
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. | |
1 |
Ապրանքի անվանումը |
ապրանքի անվանումը |
անվանումը բառ կամ բառակապակցություն է, որը թույլ է տալիս սպառողին հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում ապրանքը, և ինչպես դա կարող է օգտագործվել: Օրինակ՝ «կանացի կոշիկներ», «մուրճ», «խտացրած կաթ» |
1 | |
2 |
Օծանելիքային արտադրանքի տիպը |
օծանելիքային արտադրանքի տիպը |
0..1 | ||
3 |
Ապրանքային մակնիշը/բրենդը |
բրենդի, ապրանքային նշանի մասին տեղեկություններ |
նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող վերացական հասկացություն |
0..1 | |
4 |
Չափման միավորը |
ապրանքի քանակի չափման միավորը |
տարրը նախատեսված է ապրանքի չափման միավորի ծածկագրի (ծածկագրային նշագրի) մասին տեղեկությունները նշելու համար |
1 | |
5 |
Ապրանքի նկարը |
ապրանքի լուսանկարչական պատկերը |
տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը |
0..3 | |
6 |
Ապրանքի հայտագրված ծավալը |
օծանելիքային արտադրանքի հայտագրված ծավալը՝ լ-ով կամ մլ-ով |
0..1 | ||
7 |
Փաթեթվածքի տիպը |
օծանելիքային արտադրանքի փաթեթվածքի տիպը |
0..1 | ||
8 |
Փաթեթավորման նյութը |
օծանելիքային արտադրանքի փաթեթավորման նյութը |
0..1 | ||
9 |
Լրացուցիչ տեղեկություններ |
լրացուցիչ տեղեկատվություն |
0..1 |
Աղյուսակ 6
Ապրանքի նույնականացման միջոցի մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. | |
1 |
Նույնականացման միջոցի տեսակը |
նշվում է նույնականացման միջոցի տեսակի 3-անիշ ծածկագիրը՝ նույնականացման միջոցների տեսակների ցանկին համապատասխան |
նշվում է 7-րդ աղյուսակին համապատասխան |
1 | |
2 |
Համարը՝ ըստ ռեեստրի |
նշվում է համարը՝ ըստ նույնականացման միջոցների ռեեստրի |
0..1 | ||
3 |
Նույնականացման միջոցի տվյալների բլոկը |
1..* | |||
3.1 |
Կիրառման նույնականացուցիչը(AI) |
կիրառման թվային նույնականացուցիչը կլոր փակագծերի մեջ, որը ցույց է տալիս նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության բլոկի նշանակությունը |
նշվում է 8-րդ աղյուսակին համապատասխան, 9-րդ աղյուսակով սահմանված կանոնների համաձայն |
0..1 | |
3.2 |
Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը |
պարունակում է նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը |
նշվում է 9-րդ աղյուսակով սահմանված կաննոների համաձայն |
1 |
Աղյուսակ 7
Նույնականացման միջոցի տեսակը
Բաժնի ծածկագիրը |
Նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը |
Նույնականացման միջոցի տեսակի անվանումը |
1 |
գծավոր շտրիխ ծածկագիր | |
101 |
գծավոր շտրիխ ծածկագիր Code 128 | |
2 |
երկչափ բազմամակարդակ շտրիխ ծածկագիր | |
3 |
երկչափ մատրիցային շտրիխ ծածկագիր | |
301 |
DataMatrix ծածկագիր | |
302 |
QR ծածկագիր | |
303 |
Micro QR ծածկագիր | |
4 |
ռադիո նշումներ | |
401 |
UHF-ընդգրկույթի RFID-նշում | |
9 |
նույնականացման միջոցների այլ տեսակներ | |
999 |
այլ |
Աղյուսակ 8
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ 3303 00 դիրքերի դրոշմավորվման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը
AI ծածկագիրը |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն | |
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչով ցույց է տրվում, որ դրան անմիջապես հաջորդող 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար | |
01 |
Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN- GlobalTradeItemNumber՝ մեկ անուն ապրանքի (ապրանքատեսակի) տարատեսակի գլոբալ նույնականացման համարը՝ GS1 բաց ստանդարտների համակարգում: 14-անիշ թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչով ցույց է տրվում, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար: | |
02 |
Ապրանքային միավորների GTIN-ը տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում (GTIN of Contained Trade Items) |
N2+NI4 |
AI (02) կիրառման նույնականացուցիչով ցույց է տրվում, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) միատարր պարունակության դեպքում դրա ներսում գտնվող ապրանքային միավորների GTIN-ը: Պարզաբանում. տարրերի այս տողը կարող է օգտագործվել միայն լոգիստիկ միավորի համար, որն ինքնին չի հանդիսանում ապրանքային միավոր, եթե դրա ներսում պարունակվող մեկ մակարդակի բոլոր ապրանքները պարունակում են GTIN-ը: Տրանսորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը ներկայացնում է լոգիստիկ միավորում պարունակվող ամենաբարձր մակարդակի ապրանքային միավորների նույնականացման համարը | ||
21 |
Սերիական համարը (Serial Number) |
N2+X..13 |
սերիական համարը (Serial Number) |
AI(21) կիրառման նույնականացուցիչով ցույց է տրվում, որ դրան անմիջապես հաջորդող մինչև 13 պայմանանշան ունեցող դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որը պատրաստողի կողմից տրվում է ապրանքին դրա ամբողջ ծառայության ժամկետի համար: GTIN-ի հետ համակցմամբ՝ սերիական համարը հանդիսանում է յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչ: Պարզաբանում. օծանելիքային արտադրանքի նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) | |
91 |
Ստուգման բանալու նույնականացուցիչը |
ստուգման բանալու նույնականացուցիչը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններով | ||
92 |
Ստուգման ծածկագիրը |
ստուգման ծածկագիրը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններով |
Աղյուսակ 9
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները
Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան |
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնը | |
Ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված՝ նույնականցման միջոցի մասով «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները | |||
3303 00 |
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 2 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01», «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN): 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21», «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN) | |
Տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները | |||
3303 00 |
101 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 1 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը: |
Աղյուսակ 10
Դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունների փոխանակման ժամանակ օգտագործվող` դրոշմավորված ապրանքների կարգավիճակների ցանկը
Կարգավիճակի ծածկագիրը |
Կարգավիճակի նկարագրությունը |
Ծածկագրերի հնարավոր արժեքները և կարգավիճակը հաստատելու պատճառի նկարագրությունը | |
00 |
վիճակը սահմանված չէ |
«99»՝ տեղեկատվությունը չեղյալ է ճանաչվել (սահմանվում է ներմուծողի համակարգում), «34»՝ ապրանքի վերադարձը վաճառողին՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է ներմուծողի համակարգում) | |
10 |
ապրանքը դրվել է շրջանառության մեջ անդամ պետությունում |
«33»՝ ապրանքի ընդունումը հաշվառման՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է ներմուծողի համակարգում), «34»՝ ապրանքի վերադարձը վաճառողին՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է արտահանողի համակարգում), «99»՝ տեղեկատվությունը չեղյալ է ճանաչվել (սահմանվում է արտահանողի համակարգում) | |
20 |
ապրանքը հանվել է շրջանառությունից |
«33»՝ ապրանքի ընդունումը հաշվառման՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում (սահմանվում է արտահանողի համակարգում) | |
31 |
ապրանքն իրացվել է (նախատեսված է իրացման համար) անդրսահմանային առևտրի շրջանակներում |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 128 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող նույնականացման միջոցներով դրոշմավորված օծանելիքի և հարդաջրի մասին տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց նկատմամբ հասանելիություն է տրամադրվում սպառողներին և այլ
(իրավաբանական և ֆիզիկական) շահագրգիռ անձանց
1. Ապրանքային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN)):
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN):
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (6 կամ 10 նիշ):
4. Օծանելիքային արտադրանքի անվանումը:
5. Ապրանքային նշանը/բրենդը:
6. Ծագման երկիրը:
7. Օծանելիքային արտադրանքի տիպը:
8. Օծանելիքային արտադրանքի հայտագրված ծավալը:
9. Օծանելիքային արտադրանքի փաթեթվածքի տիպը:
10. Օծանելիքային արտադրանքի փաթեթավորման նյութը:
11. Դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն ներկայացրած տնտեսավարման սուբյեկտի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը հայրանունը (առկայության դեպքում) (այուհետ՝ անհատ ձեռնարկատեր), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն):
12. Ապրանքն արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, ազգանունը, անունը):
13. Օծանելիքային արտադրանքի արտադրման ամսաթիվը:
14. Օծանելիքային արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթի տեսակը (համապատասխանության հայտարարագիր), այդ փաստաթղթի համարը և ամսաթիվը (օծանելիքային արտադրանքի համապատասխանության հաստատման մասին պահանջների առկայության դեպքում):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: