ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2020 թվականի |
թիվ 35 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ ապրանքների առանձին տեսակների արտահանման դեպքում պետական տուրքերի գանձման մասով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում պարտավորությունների կատարման մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ծանուցել Հայաստանի Հանրապետությանը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանվող՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 26-րդ խմբում դասակարգվող անտառանյութերի և հանքաքարերի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307 և 7308 ծածկագրերով դասակարգվող սև մետաղների թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղներից մետաղակառուցվածքների, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000 0, 7902 00 000 0, 8002 00 000 0, 8101 97 000 0, 8102 97 000 0, 8103 30 000 0, 8104 20 000 0, 8105 30 000 0, 8106 00 100 0, 8107 30 000 0, 8108 30 000 0, 8109 30 000 0, 8110 20 000 0, 8111 00 190 0, 8112 13 000 0, 8112 22 000 0, 8112 52 000 0, 8112 92 210 և 8113 00 400 0 ծածկագրերով դասակարգվող գունավոր մետաղների թափոնների և ջարդոնի նկատմամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունվարի 10-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածի 15-րդ, 15.1 - 15.3 կետերի դրույթները կիրառելիս «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ կետը կատարելու անհրաժեշտության մասին։
2. Խնդրանքով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ձեռնարկված միջոցների մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: