ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 օգոստոսի 2022 թ. |
N 66-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների ձևերը սահմանելու մասին» թիվ 139-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) ընտրություններին մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք մասնակցելու դեպքում դեմ քվեարկությամբ քվեաթերթիկի ձևը` համաձայն թիվ 6 հավելվածի։»,
2) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 6 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թ. օգոստոսի 27-ի N 66-Ն որոշման |
«Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 22-ի N 139-Ն որոշման |
»: |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թ. օգոստոսի 27-ի N 66-Ն որոշման |
«Հավելված N 6 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 22-ի N 139-Ն որոշման |
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2022 թվական: