ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2019 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ ու 44-րդ կետերին և «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 13 հավելված) 6-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի մայիսի 25-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71 կետով՝
«71. Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվում Հանձնաժողովի այն դեպարտամենտի տնօրենը, որի իրավասությանն է վերապահված Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:
Կոմիտեի նախագահի տեղակալը Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում իրականացնում է Կոմիտեի նախագահի՝ սույն հիմնադրույթի 7-րդ կետով նախատեսված գործառույթները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: