ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
05 ապրիլի 2022 թվականի |
թիվ 55-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-125», «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿ» ՈՍԿԵ ԵՎ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿ», «ՕԳԱՆԵՍՈՆ (Og)», «ԴԱՎԻԹ ԲԵԿ», «ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ-100» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. 2022 թվականի ապրիլի 14-ից շրջանառության մեջ դնել «Եղիշե Չարենց-125», «Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» ոսկե հուշադրամները և «Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ», «Օգանեսոն (Og)» արծաթե հուշադրամները՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. 2022 թվականի մայիսի 23-ից շրջանառության մեջ դնել «Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
3. 2022 թվականի օգոստոսի 22-ից շրջանառության մեջ դնել «Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. ապրիլի 8 ք. Երևան |
Հավելված 1 ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 55-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եղիշե Չարենց-125» ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Չարենցին նվիրված հուշարձանային կոմպոզիցիայից դրվագ (քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան, 1985 թ.): Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «2022» և «10000 ԴՐԱՄ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Չարենցի հուշարձանից դրվագ (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1957 թ.) և նրա ստորագրությունը: Մակագրություններն են՝ բանաստեղծի ստորագրությունը և «1897-1937»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը | 10000 դրամ | |
Մետաղը/հարգը | ոսկի 9000 | |
Քաշը | 8,6 գ | |
Տրամագիծը | 22,0 մմ | |
Որակը | պրուֆ | |
Դրամաշուրթը | ատամնավոր | |
Քանակը | 300 հատ |
Էսքիզների հեղինակներն են՝ Լուսինե Լալայանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Եղիշե Չարենց-125» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «10000 ԴՐԱՄ» և «2022»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է ՀՀ զինված ուժերի զինանշանից հատված:
Մակագրություններն են՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը | 10000 դրամ | |
Մետաղը/հարգը | ոսկի 9000 | |
Քաշը | 8,6 գ | |
Տրամագիծը | 22,0 մմ | |
Որակը | պրուֆ | |
Դրամաշուրթը | ատամնավոր | |
Քանակը | 400 հատ |
Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «1000 ԴՐԱՄ» և «2022»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է ՀՀ զինված ուժերի զինանշանից հատված:
Մակագրություններն են՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը | 1000 դրամ | |
Մետաղը/հարգը | արծաթ 9250 | |
Քաշը | 33,6 գ | |
Տրամագիծը | 40,0 մմ (ութանկյուն) | |
Որակը | պրուֆ | |
Դրամաշուրթը | ատամնավոր | |
Քանակը | 400 հատ |
Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Օգանեսոն (Og)» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Օգանեսոն (Og) քիմիական տարրի պատկերը, ՄՀՄԻ (Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ) պատկերանշանը: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA», «ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ», «THE HEAVIEST CHEMICAL ELEMENT», «1000 ԴՐԱՄ DRAM» և «2022»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Յուրի Հովհաննիսյանի դիմաքանդակը (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1979 թ.): Մակագրություններն են՝ «ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ», «YURI OGANESSIAN», «ԳԵՐԾԱՆՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ», «DISCOVERY OF SUPERHEAVY CHEMICAL ELEMENTS»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը | 1000 դրամ | |
Մետաղը/հարգը | արծաթ 9250 | |
Քաշը | 33,6 գ | |
Տրամագիծը | 40,0 մմ | |
Որակը | պրուֆ | |
Դրամաշուրթը | ատամնավոր | |
Քանակը | 500 հատ |
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Օգանեսոն (Og)» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 2 ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 55-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հալիձորի բերդապարիսպը Խուստուփ լեռան ֆոնին, ջահի և թրի պատկերներ: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «1000 ԴՐԱՄ» և «2022»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Դավիթ Բեկի հուշարձանից դրվագ (քանդակագործներ՝ Ս. Բաղդասարյան, Մ. Նուրիջանյան, 1978 թ.) և ձիու ոտքերի տակ թափված զենքեր: Մակագրություններն են՝ «ԴԱՎԻԹ ԲԵԿ», «DAVIT BEK»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը | 1000 դրամ | |
Մետաղը/հարգը | արծաթ 9250 | |
Քաշը | 33,6 գ | |
Տրամագիծը | 40,0 մմ | |
Որակը | պրուֆ | |
Դրամաշուրթը | ատամնավոր | |
Քանակը | 250 հատ |
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 3 ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 55-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օհան Դուրյանի հեղինակած «Ունիվերսալիզմ» ստեղծագործությունից հատվածը և նրա ստորագրությունը: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «1000 ԴՐԱՄ» և «2022»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Օհան Դուրյանի դիմանկարը և նրա ձեռքերը դիրիժորության պահին: Մակագրություններն են՝ «ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ», «OHAN DOURIAN», «100» և «1922-2011»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը | 1000 դրամ | |
Մետաղը/հարգը | արծաթ 9250 | |
Քաշը | 33,6 գ | |
Տրամագիծը | 40,0 մմ | |
Որակը | պրուֆ | |
Դրամաշուրթը | ատամնավոր | |
Քանակը | 200 հատ |
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական: